Ֆելիպե Անդերսոն
Անդերսոնը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Felipe Anderson Pereira Gomes | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 15, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Santa Maria, Դաշնային շրջան, Բրազիլիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Վեստ Հեմ Յունայթեդ | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000 | ԿՊՄԻՆԴ | ||
2000-2006 | Ֆեդերալ | ||
2006 | Գամինյա | ||
2006-2007 | Աստրալ | ||
2007 | Կուրիտիբա | ||
2007-2010 | Սանտոս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2013 | Սանտոս | 61 | (7) |
2013-2018 | Լացիո | 137 | (25) |
2018-ներկա | Վեստ Հեմ Յունայթեդ | 54 | (10) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
Բրազիլիա Մ17
| ||
2011-2013 | Բրազիլիա Մ20 | 4 | (0) |
2014 | Բրազիլիա Մ23 | 2 | (1) |
2015-ներկա | Բրազիլիա | 2 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆելիպե Անդերսոն (պորտ.՝ Felipe Anderson, ապրիլի 15, 1993[1][2], Santa Maria, Դաշնային շրջան, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերսոնը Սանտոսի ակադեմիայի սան է[4]։ 2010 թվականի հոկտեմբերին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Անդերսոնը սկսեց մարզվել առաջին թիմի հետ և կնքեց իր առաջին պայմանագիրը՝ նախատեսված մինչև 2013 թվականի հուլիսը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 6-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի փետրվարի 12-ին՝ Նորոեստեի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ավաիի դեմ խաղում[8]։ Նոյեմբերին Անդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Սանտոսի հետ մինչև 2016 թվականը[9]։ 2011-12 մրցաշրջանում Անդերսոնը դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող՝ Գանսոյի վնասվածքների և Էլանոյի վատ մարզավիճակի շնորհիվ[10]։ 2012 թվականի հուլիսի 8-ին նա դուբլ ձևակերպեց Գրեմիոյի դեմ խաղում[11]։ Սանտոսի առաջին թիմի կազմում Անդերսոնը անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։
Լացիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 25-ին Անդերսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Լացիոյի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 7․8 միլիոն եվրո[14][15]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Տրաբզոնսպորի դեմ խաղում[16]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Լացիոյի կազմում Անդերսոնը խփեց նոյեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ խաղում[18]։
Իր առաջին գոլը Սերիա A-ում Անդերսոնը խփեց 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ Դեկտեմբերի 21-ին նա դուբլ ձևակերպեց Ինտերի դեմ խաղում[20]։ 2015 թվականի հունվարի 5-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[21]։ Անդերսոնը գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Նապոլիի դեմ երկու խաղերում[22][23], ինչի շնորհիվ Լացիոն դուրս եկավ գավաթի եզրափակիչ։ Մարտի 16-ին նա 2 գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[24]։ Մարտի 21-ին Անդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2020 թվականը[25]։ Մայիսի 20-ին բրազիլացին խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում[26], սակայն Լացիոն պարտվեց 2-1 հաշվով հանդիպման լրացուցիչ ժամանակում[27][28]։ 2014-15 մրցաշրջանում Անդերսոնը անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2015 թվականի հուլիսին Անդերսոնը ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 7-ի փոխարեն[30]։ Օգոստոսի 8-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, սակայն Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[31]։ Հոկտեմբերի 25-ին՝ Տորինոյի դեմ խաղում բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[32]։ 2016 թվականի փետրվարին Լացիոն հերքեց այն լուրերը, որ Անդերսոնը տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ[33][34]։ 2015-16 մրցաշրջանում նա խփեց 9 գնդակ[35]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ Անտոնիո Կանդրևայից հետո։
2016 թվականի ամռանը Անդերսոնը հայտնվեց Չելսիի հետաքրքրությունների ցանկում[36][37], սակայն նա մնաց Լացիոյում։ Հոկտեմբերի 23-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[38]։ Նոյեմբերի 20-ին՝ Ջենոայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[39]։ Դեկտեմբերի 10-ին Անդերսոնը 2 գոլային փոխանցում տվեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[40]։ Մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում, սակայն Լացիոն նորից պարտվեց[41]։ Լացիոյի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Անդերսոնը անցկացրեց 177 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Վեստ Հեմ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 15-ին Անդերսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[42][43]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն ֆունտ ստերլինգ[44][45]՝ դարձնելով Վեստ Հեմի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[46][47]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 29-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[49][50]։ Նոյեմբերի 3-ին Անդերսոնը դուբլի հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում[51][52]։ Նոյեմբերի 10-ին բրազիլացին գոլ խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ Դեկտեմբերի 27-ին նա դուբլ ձևակերպեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Վեստ Հեմին[54][55]։ 2018-19 մրցաշրջանում Անդերսոնը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[56]։
2019-20 մրցաշրջանում իր առաջին գոլը Անդերսոնը խփեց միայն 2020 թվականի հունվարի 1-ին՝ Բորնմութի դեմ խաղում[57][58]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Անդերսոնը դարձավ 7 ֆուտբոլիստներից մեկը[59], ովքեր դուրս մնացին Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմից[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինելով Ֆրեդին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[62][63]։
2016 թվականի հունիսին Անդերսոնը Բրազիլիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[64][65]։ Նա անցկացրեց 4 հանդիպում՝ տալով 1 գոլային փոխանցում և օգնելով Բրազիլիային հաղթել մրցաշարը[66][67]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սանտոս | 2010 | Բրազիլիայի Սերիա A | 5 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 5 | 0 | |
2011 | 18 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 1 | 29 | 2 | ||
2012 | 35 | 6 | 0 | 0 | 4 | 0 | 12 | 1 | 51 | 7 | ||
2013 | 3 | 0 | 3 | 0 | — | 15 | 0 | 21 | 0 | |||
Ընդհանուր | 61 | 7 | 3 | 0 | 5 | 0 | 37 | 2 | 106 | 9 | ||
Լացիո | 2013–14 | Իտալիայի Սերիա A | 13 | 0 | 2 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 20 | 1 |
2014–15 | 32 | 10 | 5 | 1 | — | 0 | 0 | 37 | 11 | |||
2015–16 | 35 | 7 | 2 | 0 | 9 | 2 | 1 | 0 | 47 | 9 | ||
2016–17 | 36 | 4 | 5 | 1 | — | 41 | 5 | |||||
2017–18 | 21 | 4 | 4 | 1 | 7 | 3 | 0 | 0 | 32 | 8 | ||
Ընդհանուր | 137 | 25 | 18 | 3 | 21 | 6 | 1 | 0 | 177 | 34 | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 36 | 9 | 2 | 1 | — | 2 | 0 | 40 | 10 | |
2019–20 | 18 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 20 | 1 | ||||
Ընդհանուր | 54 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 60 | 11 | ||
Կարիերայի ընդհանուր | 252 | 42 | 23 | 4 | 26 | 6 | 42 | 2 | 343 | 54 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[68]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 1 | 0 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտոս
- Լիբերտադորեսի գավաթ. 2011[69]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2012[70]
Լացիո
- Իտալիայի սուպերգավաթ. 2017[71]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիա Մ23
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Brazil - Felipe Anderson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ մարտի 28). «UEFA.com's weekly wonderkid: Felipe Anderson». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «'Tenho o estilo do Ganso', diz Felipe Anderson, nova promessa da Vila». globoesporte.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Fluminense Football Club - Santos FC, Oct 6, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Santos vs. Noroeste - 12 February 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Avaí Futebol Clube (SC), Santos FC, Sep 7, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Novo 'Menino da Vila', Felipe Anderson chega a acordo e renova com o Santos». VEJA.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe Anderson lights up Serie A». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Santos FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 8, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio reach deal for Felipe Anderson | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ հուլիսի 9). «Lazio lure Felipe Anderson from Santos». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio sign Brazilian midfielder Anderson». 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio signs Brazilian midfielder Anderson|Top News|chinadaily.com.cn». usa.chinadaily.com.cn. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Trabzonspor - SS Lazio, Oct 3, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - ACF Fiorentina, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Legia Warszawa - SS Lazio, Nov 28, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - SS Lazio, Dec 7, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Inter Milan - SS Lazio, Dec 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - UC Sampdoria, Jan 5, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - SSC Napoli, Mar 4, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SSC Napoli - SS Lazio, Apr 8, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Torino FC - SS Lazio, Mar 16, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio renew Felipe Anderson deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - Juventus FC, May 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Reuters (2015 թ․ մայիսի 20). «Juventus 2-1 Lazio | Coppa Italia final match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Juventus win record 10th Coppa Italia title». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio: Felipe Anderson saluta la maglia numero 7». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 8, 2015 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - Torino FC, Oct 25, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Smith, Alan (2016 թ․ փետրվարի 22). «Lazio deny Felipe Anderson has agreed to join Manchester United in summer». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Lazio deny plans to sell Felipe Anderson to Manchester United». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe to Chelsea, Carvalho linked». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Chelsea transfer news: Mourinho's men watch £30m Lazio forward Felipe». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Torino FC - SS Lazio, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «UC Sampdoria - SS Lazio, Dec 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Unwin, Will (2018 թ․ հուլիսի 15). «West Ham sign Felipe Anderson in club-record deal from Lazio». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe Anderson reveals what made him join West Ham in club-record transfer». The Independent (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Sport, Telegraph (2018 թ․ հուլիսի 15). «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Felipe Anderson: West Ham sign Lazio midfielder for club record fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «West Ham sign Felipe Anderson for club-record fee». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Liverpool FC - West Ham United, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «West Ham United - Manchester United, Sep 29, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Arnautovic seals victory as West Ham compound Manchester United gloom». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «West Ham United - Burnley FC, Nov 3, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «West Ham 4-2 Burnley: Anderson double downs Clarets». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Huddersfield Town - West Ham United, Nov 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Southampton FC - West Ham United, Dec 27, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Felipe Anderson fires West Ham past Southampton with brilliant double». The Independent (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «West Ham United - AFC Bournemouth, Jan 1, 2020 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «West Ham put four past Bournemouth to welcome back David Moyes in style». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Brazil names Copa America alternates». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Brazil's final 23-man squad for Copa America 2015». 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Brazil Team Squad For 2015 Copa America (Announced)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Brazil - Mexico, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Match Report: Brazil 2-0 Mexico». Goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Rio 2016: Neymar and Douglas Costa in Brazil Olympic squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Downie, Andrew. «Neymar hands Brazil precious soccer gold medal». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 67,0 67,1 «Rio Olympics 2016: Brazil beat Germany on penalties to win men's football gold». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 68,0 68,1 «Felipe Anderson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Neymar, Brazil's Santos win Copa Libertadores». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Neymar delighted to win Recopa Sudamericana | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդերսոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Անդերսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Անդերսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Անդերսոնը transfermarkt-ում
- Անդերսոնը soccerbase.com-ում
- Անդերսոնը WhoScored.com կայքում
- Անդերսոնը Վեստ Հեմի պաշտոնական կայքում
- Անդերսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Անդերսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Անդերսոնը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-01-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Անդերսոն» հոդվածին։ |
|
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ