Օփենհայմեր (ֆիլմ)
«Օփենհայմեր» (անգլ.՝ Oppenheimer), 2023 թվականին նկարահանված կենսագրական թրիլլեր ֆիլմ է[12][13], որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Քրիսթոֆեր Նոլանն է[14]։ Գլխավոր դերում է դերասան Քիլլիան Մըրֆին՝ Ջ. Ռոբերտ Օփենհայմերի դերում․ ամերիկացի անվանի ֆիզիկոս, ով հայտնի է որպես «ատոմային ռումբի հայր» Երկրորդ համաշխարհային պատերազմի «Մանհեթեն» նախագծում մշակած առաջին միջուկային զենքի շնորհիվ։ Ֆիլմը հիմնված է Քաի Բըրդի և Մարտին Ջ. Շերուինի 2005 թվականին գրած «Ամերիկյան Պրոմեթևս» կենսագրության հիման վրա, և հիմնականում պատմում է Օփենհայմերի կարիերայի մասին՝ պատկերելով նրա ուսումնասիրությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Մանհեթեն» նախագծի ղեկավարությունն ու 1954 թվականին գաղտնալսումների պատճառով նրա վերջնական կործանումը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը Օփենհայմերի կնոջ՝ Քիթիի դերում, Մեթ Դեյմոնը՝ Մանհեթենի նախագծի ղեկավար Լեսլի Գրովզի դերում, Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսի դերում և Ֆլորենս Փյուն՝ Օփենհայմերի կոմունիստ սիրեկան Ժան Թաթլոքի դերում։ Երկրորդական դերերում են Ջոշ Հարթնեթը, Քեյսի Աֆլեքը, Ռամի Մալեքը և Քենեթ Բրանան։
Ֆիլմի մասին հայտարարվեց 2021 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Universal Pictures-ը հաղթեց Նոլանի սցենարի համար մրցակցային պայքարում, որը հետևեց ռեժիսորի երկարամյա ներկայացուցիչ Warner Bros. Pictures-ի հետ Նոլանի ունեցած կոնֆլիկտին։ Մըրֆին առաջինը միացավ դերասանական կազմին, ով պայմանագիր կնքեց այդ իրադարձությանը հաջորդող ամսին, իսկ մնացած դերասանական կազմը ֆիլմարտադրությանը միացավ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Նախաարտադրությունը սկսվեց 2022 թվականի հունվարին, իսկ նկարահանումները տեղի ունեցան 2022 թվականի փետրվարից մինչև մայիս։ Օփենհայմերը նկարահանվել է IMAX 65 մմ և 65 մմ-անոց լայնաֆորմատ տեսախցիկների համակցությամբ, ներառյալ նաև պատմության մեջ առաջին անգամ նկարահանված IMAX-ի սև-սպիտակ ֆիլմային լուսանկարչությամբ։ Ինչպես իր նախորդ ֆիլմերում, Նոլանը լայնորեն օգտագործել է գործնական, իրական էֆեկտները՝ համակարգչային տեխնոլոգիաներն օգտագործելով միայն այդ էֆեկտների բարելավման համար։ Ֆիլմի մոնտաժը կատարել է Ջենիֆեր Լամը, իսկ պարտիտուրը կազմել է Լյուդվիգ Գորանսոնը։ 2002 թվականին Նոլանի նկարահանած «Անքնություն» ֆիլմից հետո Օփենհայմերը ռեժիսորի առաջին ֆիլմն էր, որն ԱՄՆ-ում ստացավ R վարկանիշ։
Օփենհայմերի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 11-ին Փարիզի Le Grand Rex-ում, իսկ Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում մեծ էկրաններին է բարձրացել 2023 թվականի հուլիսի 21-ին Universal Pictures-ի կողմից։ Այն արժանացավ քննադատների գնահատականին իր սցենարի, պարտիտուրի, տեսողական պատկերների և դերասանական կազմի համար։ Warner Bros.-ի արտադրության Barbie ֆիլմի հետ Օփենհայմերի միաժամանակյա թողարկումը հանգեցրեց «Բարբենհայմեր» մշակութային ֆենոմենի առաջացմանը, որը խրախուսեց հանդիսատեսին երկու ֆիլմերն էլ դիտել որպես մրցակցայիններ։ Ֆիլմը հավաքեց ավելի քան 955 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով 2023 թվականի երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը, Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող ֆիլմերից ամենաշատ եկամուտ ունեցողը, ամենաշատ եկամուտ ունեցող կենսագրական ֆիլմը և երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող R վարկանիշով ֆիլմը։ Օփենհայմերը արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ հինգ «Ոսկե գլոբուս» մրցանակի և հայտնվել է 2023 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում՝ Ստուգատեսների ազգային խորհրդի և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թ.-ին 22-ամյա ասպիրանտուրայի ուսանող Ջ. Ռոբերտ Օփենհայմերը պայքարում է անհանգստության և կարոտախտի դեմ, երբ սովորում էր Քեմբրիջի համալսարանի Քեյվընդիշ լաբորատորիայում փորձարար ֆիզիկոս Փաթրիք Բլեքեթի մոտ։ Վրդովված պահանջկոտ Բլեքեթից՝ Օփենհայմերը նրա մոտ թողնում է թունավորված խնձոր, բայց ավելի ուշ հետ է վերցնում այն։ Իր մոտ այցելող գիտնական Նիլս Բորը խորհուրդ է տալիս Օփենհայմերին, որ նա փոխարենը սկսի ուսումնասիրել տեսական ֆիզիկա Գյոթինգենի համալսարանում։
Օփենհայմերը այնտեղ ավարտում է իր ասպիրանտուրան և հանդիպում իր գործընկեր գիտնական Իսիդոր Այզեք Ռաբիին։ Հետագայում նրանք Շվեյցարիայում հանդիպում են տեսական ֆիզիկոս Վերներ Հայզենբերգին։ Ցանկանալով քվանտային ֆիզիկայի ոլորտում իր հետազոտությունները ընդլայնել Միացյալ Նահանգներում՝ Օփենհայմերը սկսում է դասավանդել Կալիֆորնիայի համալսարանում և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նա ամուսնանում է կենսաբան և նախկին կոմունիստ Քեթրին «Քիթթի» Փյունինգի հետ և ընդհատվող սիրավեպ է ունենում կոմունիստ Ժան Թաթլոքի հետ, ով հետագայում մահանում է ակնհայտ ինքնասպանության հետևանքով։
1938 թվականի դեկտեմբերին հայտնագործվում է միջուկային տրոհման գյուտը, ինչն Օփենհայմերը հասկանում է, որ կարելի է զինել։ 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ բանակի գնդապետ Լեսլի Գրովզը առաջարկում է Օփենհայմերին ղեկավարել «Մանհեթենի» նախագիծը՝ միջուկային զենք մշակելու համար։ Օփենհայմերին, ով հրեա էր, դրդում է այն մտավախությունը, որ Գերմանական միջուկային հետազոտական ծրագիրը՝ Հայզենբերգի գլխավորությամբ, կարող է միջուկային տրոհման ռումբ արտադրել նացիստների համար։
Նա Լոս Ալամոսի լաբորատորիայում հավաքագրում է գիտնականների թիմ, որոնց թվում էին Ռաբին, Հանս Բեթեն և Էդուարդ Թելլըրը, ինչպես նաև համագործակցում է Չիկագոյի համալսարանի գիտնականներ Էնրիկո Ֆերմիի, Լեո Սիլարդի և Դեյվիդ Լ. Հիլի հետ։ Շուտով Թելլըրի հաշվարկները ցույց են տալիս, որ ատոմային ռումբի պայթյունը կարող է առաջացնել աղետալի շղթայական ռեակցիա, որը կբոցավառի երկրի մթնոլորտը և կկործանի աշխարհը։ Ալբերտ Էյնշտեյնի հետ խորհրդակցելուց հետո Օփենհայմերը եզրակացնում է, որ դրա հավանականությունը քիչ է։ Ուստի ատոմայինի փոխարեն ջերմամիջուկային ռումբ ստեղծելու Թելլըրի առաջարկն արագորեն մերժվում է, բայց Օփենհայմերը համոզում է նրան մնալ նախագծում։
1945 թվականին Ադոլֆ Հիտլերի մահից հետո «Մանհեթենյան» նախագծի որոշ գիտնականներ Շիլարդի միջնորդությամբ կասկածի տակ են դնում ռումբի անհրաժեշտությունը։ Օփենհայմերը կարծում է, որ դա կավարտի Խաղաղ օվկիանոսում շարունակվող պատերազմը և կփրկի կյանքեր։ Միջուկային փորձարկումների հաջող ավարտից հետո նախագահ Հարրի Ս. Թրումանը հրամայում է ռմբակոծել Հիրոշիման և Նագասակին՝ դրդելով Ճապոնիային հանձնվել։ Չնայած հրապարակային գովասանքներին՝ Օփենհայմերը զոհն է դառնում առաջացած հետևանքների և նրան հետապնդում են զանգվածային ավերածություններն ու մահերը։ Սա հակակրանք է առաջացնում Թրումանի մոտ, ով բացառապես իրեն է համարում պատասխանատուն ռումբի կիրառման որոշումն ընդունելու համար։ Օփենհայմերը շուտով կոչ է անում սահմանափակել միջուկային զենքի հետագա զարգացումն ու ծավալումը, ինչը, սակայն, Թրումանը կտրականապես մերժում է։
Որպես Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի հանձնաժողովի խորհրդական՝ Օփենհայմերի դիրքորոշումը հակասություններ է առաջացնում, մինչդեռ Թելլըրի ջերմամիջուկային ռումբի գաղափարը նոր հետաքրքրություն է առաջացնում սպասվող Սառը պատերազմի նախաշեմին։ Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսը դժգոհում է Օփենհայմերից այն բանի համար, որ նա հրապարակայնորեն նվաստացրել է իրեն՝ մերժելով ռադիոիզոտոպների արտահանման վերաբերյալ նրա մտահոգությունները և առաջարկել է բանակցություններ վարել Խորհրդային Միության հետ, երբ նրանք հաջողությամբ ստեղխել և փորձարկել են իրենց սեփական ռումբը։ Շտրաուսը նաև կարծում է, որ Օփենհայմերը նսեմացրել է իրեն 1947 թվականին Էյնշտեյնի հետ ունեցած զրույցի ժամանակ։
1954թ.-ին, ցանկանալով չեզոքացնել Օփենհայմերի քաղաքական ազդեցությունը, Շտրաուսը գաղտնի կերպով կազմակերպում է անձնական անվտանգության գաղտնալսումներ հենց Անձնակազմի Անվտանգության խորհրդի առջև՝ Օփենհայմերի բացահայտման նպատակով։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ գաղտնի գործողությունն ունի նախօրոք կանխամտածված ելք։ Շահագործվում են Օփենհայմերի նախկին կոմունիստական կապերը, և նրա դեմ հանդես եկող Գրովզի և այլ համախոհների վկայությունները խեղաթյուրվում են։
Թելլըրը վկայում է սեփական վստահության պակասը Օփենհայմերի նկատմամբ և կոչ է անում պաշտոնանկ անել վերջինիս։ Խորհուրդը չեղարկում է Օփենհայմերի հետագա գործունեությունը՝ վնասելով նրա հանրային համբավը և սահմանափակելով նրա ազդեցությունը միջուկային քաղաքականության վրա։ 1959 թվականին Շտրաուսի Առևտրի նախարարի պաշտոնի հաստատման համար Սենատի լսումների ժամանակ Հիլլը վկայում է վերջինիս անձնական դրդապատճառների մասին՝ Օփենհայմերի տապալումը ծրագրելու և իրականացնելու մեջ, որի արդյունքում Սենատը դեմ քվեարկեց նրա առաջադրմանը։
1963 թվականին նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը Օփենհայմերին է հանձնում Էնրիկո Ֆերմիի մրցանակը՝ որպես քաղաքական կայունացման ժեստ։ Օփենհայմերի ունեցած հետադարձ հայացքից պարզ է դառնում, որ 1947 թվականին իր ու Էյնշտեյնի ունեցած զրույցում Շտրաուսը երբեք չի հիշատակվել։ Փոխարենը Օփենհայմերը հայտնում է իր մռայլ համոզմունքը, որ նրանք իսկապես սկսել են շղթայական ռեակցիա՝ միջուկային սպառազինությունների վտանգավոր մրցավազք, որը կկործանի աշխարհը։ Պատկերացնում է միջմայրցամաքային հրթիռների ապագան, կրակի մթնոլորտը, այրվող Երկիր մոլորակը։ Մինչև կփակեր իր աչքերը՝ որպես ֆիլմի եզրափակիչ տեսարան, դա հավատք էր, որը նա կրում էր մինչև կյանքի վերջ։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիլլիան Մըրֆին՝ Ջ. Ռոբերտ Օփենհայմերի դերում․ տեսական ֆիզիկոս և Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի տնօրեն[15]։
- Էմիլի Բլանթը՝ Քեթրին «Քիթթի» Օփենհայմերի դերում․ Ռոբերտ Օփենհայմերի կինը և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության նախկին անդամ[16]։
- Մեթ Դեյմոնը՝ գեներալ Լեսլի Գրովզի դերում․ Միացյալ Նահանգների բանակի ինժեներական կորպուսի սպա և «Մանհեթենյան» նախագծի տնօրենը[17]։
- Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Լյուիս Շտրաուսի դերում․ նավատորմի պաշտոնաթող սպա և ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ[17]։
- Ֆլորենս Փյուն՝ Ժան Թաթլոքի դերում․ հոգեբույժ, ԱՄՆ կոմունիստական կուսակցության անդամ և Ռոբերտ Օփենհայմերի սիրեցյալը[18]։
- Ջոշ Հարթնեթը՝ Էռնեստ Լոուրենսի դերում․ Նոբելյան մրցանակի արժանացած միջուկային ֆիզիկոս, ով աշխատել է Օփենհայմերի հետ Կալիֆորնիայի համալսարանում[19]։
- Քեյսի Աֆլեքը՝ Բորիս Փաշի դերում․ ԱՄՆ բանակի ռազմական հետախուզության սպա և Ալսոս առաքելության համակարգողը[20]։
- Ռամի Մալեքը՝ Դեյվիդ Լ. Հիլլի դերում․ Met Lab-ի միջուկային ֆիզիկոս, ով օգնեց ստեղծել «Չիկագոյի փայտակույտը»[18]։
- Քենեթ Բրանան՝ Նիլս Բորի դերում․ Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս, փիլիսոփա և Օփենհայմերի ամենամեծ կուռքը[21]։
- Բեննի Սաֆդին՝ Էդուարդ Թելլըրի դերում․ հունգարացի տեսական ֆիզիկոս, հայտնի որպես «ջրածնային ռումբի հայր»[18]։
- Ջեյսոն Քլարքը՝ Ռոջեր Ռոբի դերում․ փաստաբան և ապագա ԱՄՆ տարածքային դատավոր, ով ծառայում էր որպես Ատոմային էներգիայի հանձնաժողովի հատուկ խորհրդական Օփենհայմերի գաղտնալսումների գործողության ժամանակ[22]։
- Դիլան Առնոլդը՝ Ֆրենք Օփենհայմերի դերում․ Ռոբերտի կրտսեր եղբայրը և տարրական մասնիկների ֆիզիկոս, ով աշխատել է «Մանհեթենյան» նախագծում[23]։
- Թոմ Քոնթին՝ Ալբերտ Էյնշտեյնի դերում․ Նոբելյան մրցանակակիր գերմանացի տեսական ֆիզիկոս, ով հայտնի է հարաբերականության տեսության գյուտով[24]։
- Ջեյմս Դ'Արսին՝ Փաթրիք Բլեքեթի դերում․ Օփենհայմերի պրոֆեսորը և Քեմբրիջի համալսարանի Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս[25]։
- Դավիթ Դասթմալչյանը՝ Ուիլյամ Լ. Բորդենի դերում․ իրավաբան և JCAE-ի գործադիր տնօրեն[26]։
- Դեյն ԴեՀանը՝ Քենեթ Նիքոլսի դերում․ գեներալ-մայոր, ԱՄՆ բանակի սպա և Մանհեթեն նախագծի տարածքային ինժեների տեղակալ[27]։
- Օլդեն Էրենրայխը՝ հորինված կերպարի դերում․ Սենատում Լյուիս Շտրաուսի օգնական, ով վերջինիս համախոհն էր Միացյալ Նահանգների առևտրի նախարարի պաշտոնում Շտրաուսի առաջադրվելու ժամանակ[28][29]։
- Թոնի Գոլդուինը՝ Գորդոն Գրեյի դերում․ պետական պաշտոնյա և հանձնաժողովի նախագահ, ով որոշում է կայացրել չեղյալ համարել Օփենհայմերի անվտանգության ապահովումը[30]։
- Ջեֆերսոն Հոլլը՝ Հաաքոն Շևալյեի դերում․ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ով ընկերացել է Օփենհայմերի հետ համալսարանում[31][32]։
- Դեյվիդ Քրումհոլցը՝ Իսիդոր Այզեք Ռաբիի դերում․ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս, ով աշխատել է որպես խորհրդատու «Մանհեթենյան» նախագծում[28]։
- Մեթյու Մոդինը՝ Վաննևար Բուշի դերում․ գիտական հետազոտությունների և զարգացման գրասենյակի ղեկավար[33]։
- Սքոթ Գրայմսը՝ Լյուիս Շտրաուսի խորհրդականի դերում[34]։
- Կուրթ Քյոլերը՝ Թոմաս Ա. Մորգանի դերում․ արդյունահանող և "Sperry Corporation"-ի խորհրդի նախկին նախագահը, ով Օփենհայմերի գաղտնալսումների գործողության հանձնաժողովի անդամներից մեկն էր[35][36]։
- Ջոն Գոուանսը՝ Ուորդ Վ. Էվանսի դերում․ քիմիկոս և ակադեմիկոս, ով հանդիսանում էր նաև Օփենհայմերի գաղտնալսումների գործողության հանձնաժողովի անդամներից մեկը։
- Մեյքոն Բլեյրը՝ Լլոյդ Ք. Գարիսոնի դերում․ փաստաբան, ով ի պաշտպանություն Օփենհայմերի հանդես եկավ նրա անվտանգության գաղտնալսումների գործողության ժամանակ[37]։
- Գրեգորի Ջբարան՝ սենատոր Ուորեն Մագնուսոնի դերում․ Սենատի Առևտրի հանձնաժողովի նախագահ[37]։
- Հարրի Գրոները՝ սենատոր Գեյլ Վ. ՄաքԳիի դերում[37]։
- Թիմ ԴիՔեյը՝ սենատոր Ջոն Փեսթորի դերում[37]։
- Մաթիաս Շվիգյոֆերը՝ Վերներ Հայզենբերգի դերում․ գերմանացի Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս, ով աշխատել է երկրի միջուկային զենքի ծրագրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[38][39]։
- Ալեքս Ուոլֆը՝ Լուիս Ուոլթըր Ալվարեսի դերում․ Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս, ով աշխատել է Մանհեթենի նախագծում[40]։
- Ջոշ Զաքերմանը՝ Ջովաննի Ռոսսի Լոմանիցի դերում․ ֆիզիկոս, ով դարձավ Օփենհայմերի պաշտպանը Բերքլիում[41]։
- Ռորի Քինը՝ Հարթլենդ Սնայդերի դերում․ ֆիզիկոս, ով համագործակցել է Օփենհայմերի հետ՝ հաշվարկելու փոշու մասնիկների ոլորտի գրավիտացիոն անկումը[42]։
- Մայքլ Անգարանոն՝ Ռոբերտ Սերբերի դերում․ ֆիզիկոս, ով աշխատել է Մանհեթենի նախագծում[43]։
- Էմմա Դյումոնը՝ Ջեքի Օփենհայմերի դերում․ Ֆրենքի կինը և Ռոբերտի քույրը։
- Գայ Բըրնեթը՝ Ջորջ Ք. Էլթենթոնի դերում․ քիմիական ինժեներ ԱՄՆ-ում, ով կապեր ուներ Խորհրդային Միության հետ[44]։
- Լուիզ Լոմբարդը՝ Ռութ Թոլմանի դերում․ Օփենհայմերին մտերիմ հոգեբան վերջինիս ատոմային ռումբի մշակման ժամանակ[45]։
- Թոմ Ջենքինսը՝ Ռիչարդ Ք. Թոլմանի դերում․ Ռութի ամուսինը և գեներալ Գրովզի գլխավոր գիտական խորհրդականը «Մանհեթենյան» նախագծում[46]։
- Օլլի Հաասքիվին՝ Էդուարդ Քոնդընի դերում․ միջուկային ֆիզիկոս, ով օգնել է ռադարների զարգացման գործում և կարճ ժամանակով միացել «Մանհեթենյան» նախագծին[23]։
- Դեյվիդ Ռիսդալը՝ Դոնալդ Հորնիգի դերում․ քիմիկոս, ով աշխատել է Լոս Ալամոսի կրականետման վարչությունում[47]։
- Ջոշ Փեքը՝ Քեննեթ Բեյնբրիջի դերում․ ֆիզիկոս, ով «Մանհեթենյան» նախագծում “Trinity” միջուկային փորձարկումների ղեկավարն էր[48]։
- Ջեք Քուեյդը՝ Ռիչարդ Ֆեյնմանի դերում․ տեսական ֆիզիկոս, ով աշխատել է Լոս Ալամոսի տեսական ֆիզիկայի վարչությունում[49]։
- Գուստաֆ Սքարսգարդը՝ Հանս Բեթեի դերում․ գերմանա-ամերիկացի Նոբելյան մրցանակակիր տեսական ֆիզիկոս և Լոս Ալամոսի տեսական ֆիզիկայի վարչության ղեկավարը[50]։
- Ջեյմս Ուրբանիակը՝ Կուրթ Գյոդելի դերում․ մաթեմատիկոս, ով հայտնի է իր թեորեմներով, որոնք հեղափոխություն են կատարել մաթեմատիկայում և մեծ ազդեցություն ունեցել փիլիսոփայության և համակարգչային գիտության բնագավառներում[37]։
- Թրոնդ Ֆաուսան՝ Գեորգի Կիստյակովսկիի դերում․ Հարվարդի պրոֆեսոր, ով մասնակցություն է ունեցել «Մանհեթենյան» նախագծում[51]։
- Դևոն Բոսթիքը՝ Սեթ Նեդերմեյերի դերում․ ֆիզիկոս, ով հայտնագործեց մյուոնը և միջուկային փորձարկումներում օգտագործման համար առաջարկեց պայթյունատիպի միջուկային զենքը[52]։
- Դենի Դեֆերարին՝ Էնրիկո Ֆերմիի դերում․ իտալացի Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս և «Չիկագոյի փայտակույտի» հեղինակը[44]։
- Քրիսթոֆեր Դենհեմը՝ Քլաուս Ֆուքսի դերում․ գերմանական ծագում ունեցող ֆիզիկոս, ով աշխատել է «Մանհեթենյան» նախագծում և լրտեսել Խորհրդային Միության համար[34]։
- Ջեսիքա Էրին Մարթինը՝ Շառլոթ Սերբերի դերում․ Լոս Ալամոսի գլխավոր տեխնիկական գրադարանավար[53]։
- Ռոնալդ Օգյուստը՝ Ջ. Էռնեստ Ուիլքինս կրտսերի դերում․ աֆրոամերիկացի միջուկային գիտնական, մեխանիկական ինժեներ և մաթեմատիկոս, ով աշխատել է Օփենհայմերի հետ «Մանհեթենյան» նախագծում[53]։
- Մաթե Հաումանը՝ Լեո Զիլարդի դերում․ հունգարացի ֆիզիկոս, ով հղացել է միջուկային շղթայական ռեակցիայի գաղափարը 1933 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1945 թվականի հուլիսին, «Մանհեթենյան» նախագծի Չիկագոյի մասնաճյուղում նախագահ Թրումենին խնդրագիր է ուղարկել՝ Ճապոնիայի վրա ատոմային զենքի չհրապարակված կիրառման դեմ[54]։
- Օլիվիա Թըրլբին՝ Լիլի Հորնիգի դերում․ չեխ-ամերիկյան ծագում ունեցող գիտնական, ով աշխատել է Մանհեթենի նախագծում[55]։
- Ջեք Քաթմոր-Սքոթը՝ Լայալ Ջոնսոնի դերում․ Բերքլիի անվտանգության աշխատակից, ով աշխատում էր Մանհեթենի նախագծում[37]։
- Հարիսոն Գիլբերթսոնը՝ Ֆիլիփ Մորիսոնի դերում․ ֆիզիկայի պրոֆեսոր, ով աշխատել է Մանհեթենի նախագծում[56]։
- Ջեյմս Ռեմարը՝ Հենրի Լ. Սթիմսոնի դերում․ Նախագահ Թրումենի օրոք ռազմական քարտուղարը[37]։
- Ուիլլ Ռոբերթսը՝ Ջորջ Ք. Մարշալի դերում․ Միացյալ Նահանգների գեներալ, ով եղել է առանցքային դեմք՝ երկրի ատոմային զենքի մշակման ծրագրում[53]։
- Փեթ Սքիփըրը՝ Ջեյմս Ֆ. Բըրնսի դերում․ ԱՄՆ պետքարտուղարը[37]։
- Գարի Օլդմանը՝ Հարի Ս. Թրումենի դերում․ Միացյալ Նահանգների 33-րդ նախագահը, ով 1945 թվականի օգոստոսին որոշում կայացրեց ատոմային ռումբեր նետել Հիրոշիմայի և Նագասակիի վրա[57]։
- Հափ Լոուրենսը՝ Լինդոն Բ. Ջոնսոնի դերում․ Միացյալ Նահանգների 36-րդ նախագահը[37]։
Ֆիլմարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայ Բըրդի և Մարթին Ջ. Շերուինի կողմից Ջ. Ռոբերտ Օփենհայմերի «Ամերիկյան Պրոմեթևս» կոչվող կենսագրության հրապարակումից հետո ռեժիսոր Սեմ Մենդեսը հետաքրքրված էր գիրքը ֆիլմի ադապտացնելու գործով։ Այն բանից հետո, երբ այդ նախագիծը չկարողացավ իրագործվել, հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում գիրքը քննարկումների առաիթ դարձավ տարբեր ռեժիսորների շրջանում, սակայն հեղինակները հոռետեսորեն էին տրամադրված ֆիլմի ադապտացիայի հարցում։ Մի պահ Օլիվեր Սթոունին առաջարկվեց ֆիլմադապտացիայի հնարավորությունը, սակայն վերջինս մերժեց այն՝ նշելով, որ «ես չկարողացա գտնել իմ ուղին դեպի ֆիլմի էություն»[58][59]։ 2015 թվականին Ջեյ Դեյվիդ Ուարգոն սկսեց հետաքրքրվել գրքով, այնուհետև պատվիրեց և մերժեց մի քանի սցենար։ COVID-19 համավարակի ժամանակ Ուարգոն թռավ Հոլիվուդ՝ հանդիպելու դերասան Ջեյմս Վուդսի հետ, ով հանդիպում կազմակերպեց Քրիսթոֆեր Նոլանի մի շարք ֆիլմերի պրոդյուսեր Չարլզ Ռովենի հետ, իսկ իր հերթին Ռովենը գրքի պատճենը նվիրեց Նոլանին։ Ե՛վ Ուարգոն, և՛ Վուդսը ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են[59]։
Նոլանը վաղուց էր ցանկանում ֆիլմ նկարահանել Օփենհայմերի մասին, նույնիսկ մինչև «Ամերիկյան Պրոմեթևսը» գիրքը կարդալը[60]։ 2019 թվականին՝ Նոլանի գիտաֆանտաստիկ Փաստարկ ֆիլմի արտադրության ավարտին, դերասան Ռոբերտ Փեթինսոնը ռեժիսորին նվիրեց մի գիրք, որտեղ զետեղված էին Օփենհայմերի ելույթները, խոսքերն ու մտքերը։ Նոլանի խոսքերով՝ ելույթները ցույց են տվել, որ Օփենհայմերը «պայքարում է կատարվածի և իր արածի հետևանքների հետ»։ Նոլանը ցանկանում էր պատկերել, թե «ինչպիսին կլիներ Օփենհայմերի կերպարն այդ պահերին», ի հակադրություն «Փաստարկի», որն օգտագործում է ժամանակի միջով ճանապարհորդությունը՝ կասեցնելու զանգվածային ոչնչացման զենքը[61]։
Universal Pictures-ը ֆիլմը թողարկել է 2023 թվականի հուլիսի 21-ին IMAX, 35 մմ և 70 մմ ձևաչափերով[62][63][64]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերֆին, Բլանթը և Դաունի կրտսերը առաջադրվել են «Օսկար» մրցանակների՝ համապատասխանաբար լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում, իսկ Մերֆին և Դաունի կրտսերը հետագայում հաղթել են իրենց անվանակարգերում։
Օպենհայմերը 96-րդ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջադրվել է 13 անվանակարգերի և ստացել 7 մրցանակ՝ դառնալով Նոլանի ամենաշատ Օսկար առաջադրված ֆիլմը[65][66][67]։ Հանդիսության ժամանակ ֆիլմը արժանացել է լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի, Մերֆիի համար լավագույն դերասանի, Դաունիի համար լավագույն երկրորդ պլանի դերասանի, լավագույն օպերատորի, լավագույն ֆիլմի մոնտաժի և լավագույն օրիգինալ երաժշտության մրցանակի[68]։ Բացի կոմպոզիտոր Գորանսսոնից, բոլոր մրցանակակիրներն առաջին անգամ էին արժանանում Օսկարի դափնիների, այդ թվում՝ Նոլանը, Թոմասը, Ռովենը, Մերֆին, Դաունին և վան Հոյտեման, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է Օսկար մրցանակի նախկին անվանակարգերին[69]։ Օպենհայմերը դարձել է ամենաշատ եկամուտ ունեցող լավագույն ֆիլմը 2003 թվականի «Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը» ֆիլմից հետո[70]։ Ֆիլմը առաջադրվել է նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում՝ «Blunt», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն ձայն», «Լավագույն արտադրության ձևավորում», «Լավագույն կոստյումների ձևավորում» և «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» անվանակարգերում։
Ֆիլմը արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների։ Այն արժանացել է «Ոսկե գլոբուսի» առաջատար հինգ մրցանակների՝ ստանալով «Լավագույն ֆիլմ՝ դրամա», «Լավագույն ռեժիսոր» Նոլանի համար, «Լավագույն դերասան»՝ Մերֆիի համար, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ «Դաունի» և «Լավագույն օրիգինալ երաժշտություն» Գորանսոնի համար 81-րդ արարողության ժամանակ[71][72][73]։ Ստուգատեսների ազգային խորհուրդը և Ամերիկյան կինոյի ինստիտուտը Օպենհայմերին դասել են 2023 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում[74][75]։ Օպենհայմերը նոմինացվել է «Քննադատների ընտրության» կինոմրցանակաբաշխության համար, Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակներում, և չորս Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակներ[76][77]։ 66-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողներից մեկն է[78][79][80]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oppenheimer (2023) — The Movie Database (TMDB)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Amsden D. Oppenheimer’s big screen odyssey: The man, the book and the film’s 50-year journey — 2023.
- ↑ Amsden D. Oppenheimer’s big screen odyssey: The man, the book and the film’s 50-year journey // Los Angeles Times — El Segundo: 2023. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ https://tg24.sky.it/spettacolo/cinema/2023/06/08/oppenheimer-film-nolan
- ↑ 8,0 8,1 Oppenheimer (2023) - IMDb
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt15398776/
- ↑ https://www.the-numbers.com/movie/Oppenheimer-(2023)
- ↑ «'Oppenheimer' cast on Christopher Nolan's epic, unconventional atomic bomb biopic». 2023 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Badasie, Charlene (2023 թ․ օգոստոսի 18). «Oppenheimer Sets The Weirdest Box Office Record». Giant Freakin Robot. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Scott, A. O. (2023 թ․ հոկտեմբերի 21). «Are Fears of A.I. and Nuclear Apocalypse Keeping You Up? Blame Prometheus. - How an ancient Greek myth explains our terrifying modern reality». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հոկտեմբերի 8). «Cillian Murphy Confirmed to Star As J. Robert Oppenheimer In Christopher Nolan's Next Film At Universal, Film Will Bow in July 2023». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հոկտեմբերի 20). «Emily Blunt In Talks To Join Christopher Nolan's Next Film Oppenheimer At Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 17,0 17,1 Kroll, Justin (2021 թ․ նոյեմբերի 2). «Robert Downey Jr. And Matt Damon Latest Stars To Join Christopher Nolan's Oppenheimer». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 Kit, Borys (2021 թ․ դեկտեմբերի 9). «Florence Pugh, Rami Malek, Benny Safdie Join Christopher Nolan's Oppenheimer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Kroll, Justin (2022 թ․ հունվարի 4). «Josh Hartnett Joins Christopher Nolan's Next Film Oppenheimer». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Francis-Crow, Alana (2022 թ․ ապրիլի 23). «Oppenheimer Set Photos Reveal Casey Affleck Is Cast In New Nolan Movie». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ փետրվարի 22). «Christopher Nolan's Oppenheimer Gets First-Look Photo As Kenneth Branagh Joins Cast». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Kroll, Justin (2022 թ․ մարտի 1). «Oppenheimer: Jason Clarke Joins Christopher Nolan's Next Tentpole At Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ 23,0 23,1 Kit, Borys (2022 թ․ փետրվարի 16). «Christopher Nolan's Oppenheimer Adds Halloween Kills, Manifest Actors (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Reul, Katie (2023 թ․ մայիսի 8). «New 'Oppenheimer' Trailer Reveals a Sad Albert Einstein, Florence Pugh, Robert Downey Jr. and More in Christopher Nolan's Star-Studded Movie». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 2). «Christopher Nolan's Oppenheimer Adds James D'Arcy & Michael Angarano». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Couch, Aaron (2022 թ․ փետրվարի 25). «David Dastmalchian Reuniting With Christopher Nolan for Oppenheimer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Kit, Borys (2022 թ․ փետրվարի 7). «Dane DeHaan Joins Christopher Nolan's Oppenheimer (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 28,0 28,1 Kit, Borys (2022 թ․ փետրվարի 22). «Oppenheimer: Alden Ehrenreich, David Krumholtz Join Christopher Nolan Drama (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Remley, Hilary (2022 թ․ փետրվարի 22). «Ironheart Adds Alden Ehrenreich to Marvel Disney+ Series». Collider. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Couch, Aaron (2022 թ․ մարտի 23). «Oppenheimer Enlists Tony Goldwyn (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Oppenheimer Production Information Approved» (Press release). Universal Pictures Publicity. 2023 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Vivarelli, Nick (2023 թ․ հունիսի 20). «House of the Dragon Star Jefferson Hall Set for Emirati Director Nayla Al Khaja's Debut Three – Global Bulletin». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ փետրվարի 16). «Oppenheimer: Matthew Modine Joins Christopher Nolan's Film For Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 34,0 34,1 White, James (2022 թ․ մարտի 1). «Oppenheimer Adds Jason Clarke And Louise Lombard». Empire. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Jannat, Zarghona (2023 թ․ մայիսի 8). «Star-studded cast shines in new Oppenheimer trailer». The Markhor Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Jones, Nate (2023 թ․ հուլիսի 12). «Which Supporting Characters in Oppenheimer Will Die of Radiation Poisoning?». Vulture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 37,6 37,7 37,8 Jones, Nate (2023 թ․ հուլիսի 12). «Which Supporting Characters in Oppenheimer Will Die of Radiation Poisoning?». Vulture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Kroll, Justin (2022 թ․ մարտի 11). «Army Of The Dead Breakout Matthias Schweighöfer Joins Christopher Nolan's Oppenheimer». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Schweighöfers nächste große Rolle» [Schweighöfer's next big role]. Der Spiegel (գերմաներեն). 2022 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Kit, Borys (2022 թ․ մարտի 22). «Oppenheimer: Alex Wolff Joins All-Star Cast of Christopher Nolan Drama (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ ապրիլի 4). «Christopher Denham & Josh Zuckerman Join Oppenheimer; Shane Dax Taylor's Indie Best Man Adds Andrey Ivchenko». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Thompson, David (2023 թ․ հուլիսի 22). «Oppenheimer Cast: Every Celebrity & Actor In the Movie». The Direct. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Lang, Brent (2022 թ․ փետրվարի 22). «Christopher Nolan's Oppenheimer Releases Moody First Look, Kenneth Branagh Joins Cast». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 44,0 44,1 Grobar, Matt (2022 թ․ մարտի 7). «Christopher Nolan's Oppenheimer Adds Guy Burnet & Danny Deferrari». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 1). «Louise Lombard Joins Oppenheimer; Harold And The Purple Crayon Adds Camille Guaty». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Here's How Close 'Oppenheimer' Sticks to J. Robert Oppenheimer's Life». Time. 2023 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 4). «Christopher Nolan's Oppenheimer Casts No Exit Star David Rysdahl (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ Rubin, Rebecca (2022 թ․ մարտի 9). «Drake and Josh Star Josh Peck Joins Christopher Nolan's Oppenheimer (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ «The Cast of 'Oppenheimer' and the Real People They Play». Vanity Fair. 2023 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Couch, Aaron (2022 թ․ մարտի 15). «Oppenheimer Enlists Vikings Actor Gustaf Skarsgard (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 29). «Billy Slaughter Joins Amazon's The Burial; Oppenheimer Adds Trond Fausa». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 16). «Devon Bostick Joins Universal's Oppenheimer; Sony's George Foreman Biopic Adds Deion Smith». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ 53,0 53,1 53,2 «Oppenheimer Cast: Every Celebrity & Actor in the Movie». The Direct. 2023 թ․ օգոստոս. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Egy magyar szerepre magyar színész is jutott az Oppenheimerben – Haumann Máté alakítja Szilárd Leót». 2023 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ ապրիլի 15). «Christopher Nolan's Oppenheimer Adds Olivia Thirlby». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Grobar, Matt (2022 թ․ մարտի 10). «Oppenheimer: Harrison Gilbertson & Emma Dumont Board Christopher Nolan's Thriller For Universal». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
- ↑ Grater, Tom (2022 թ․ ապրիլի 1). «Gary Oldman Says He Is Appearing In One Scene In Christopher Nolan's Oppenheimer». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ntim, Zac (2023 թ․ օգոստոսի 1). «Oliver Stone Says He Once Turned Down An Oppenheimer Film Project & Calls Christopher Nolan's Film A "Classic"». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 59,0 59,1 Amsden, David (2023 թ․ հուլիսի 18). «Oppenheimer's big screen odyssey: The man, the book and the film's 50-year journey». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Overbye, Dennis (2023 թ․ հուլիսի 20). «Christopher Nolan and the Contradictions of J. Robert Oppenheimer». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Collin, Robbie (2023 թ․ հուլիսի 14). «Oppenheimer director Christopher Nolan: 'Not worried about a nuclear holocaust? You should be'». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Lawrence, Gregory (2021 թ․ հոկտեմբերի 8). «Christopher Nolan's New Movie 'Oppenheimer' Sets 2023 Release Date». Collider. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Watson, R. T. (2021 թ․ հունվարի 21). «Want to Be a Hollywood Player? Covid and Streaming Have Changed All the Rules». The Wall Street Journal. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Boone, John (2020 թ․ դեկտեմբերի 7). «Christopher Nolan Reflects on 'Tenet' Release, Reacts to Warner Bros./HBO Max Deal (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «2024 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences». www.oscars.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «SAG Awards 2024: See the Complete List of Winners». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
- ↑ Couch, Aaron (2024 թ․ հունվարի 23). «'Oppenheimer': Big Oscar Noms Mark a First for Christopher Nolan». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ Lang, Brent; Moreau, Jordan (2024 թ․ մարտի 10). «'Oppenheimer' Reigns at Oscars With Seven Wins, Including Best Picture and Director: Full Winners List». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ortiz, Andi; A. Lincoln, Ross (2024 թ․ մարտի 11). «All 32 First-Time Winners at the 2024 Oscars». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
- ↑ Blauvelt, Christian (2024 թ․ մարտի 10). «'Oppenheimer' Wins Best Picture Oscar». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
- ↑ Warner, Kara (2023 թ․ հունվարի 8). «Where to Watch Every Golden Globes 2024 Winner». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Shoard, Catherine (2023 թ․ դեկտեմբերի 11). «Golden Globes nominations 2024: Barbie leads the pack with Oppenheimer hot on heels». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Pedersen, Erik (2024 թ․ հունվարի 7). «'Oppenheimer' & 'Poor Things' Win Top Movie Prizes At Golden Globes – Complete Winners List». Deadline. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Lewis, Hilary (2023 թ․ դեկտեմբերի 6). «National Board of Review Names 'Killers of the Flower Moon' Best Film of 2023». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Bergeson, Samantha (2023 թ․ դեկտեմբերի 7). «AFI Names 10 Best Films and TV Series of 2023: 'Barbie,' 'Past Lives,' 'Oppenheimer,' 'Succession,' 'Beef,' and More». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Shanfeld, Ethan (2024 թ․ հունվարի 15). «'Oppenheimer' Leads Critics Choice Awards With 8 Wins, 'Barbie' Scores 6 — Full Winners List». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Lawless, Jill (2024 թ․ հունվարի 18). «Oppenheimer and Poor Things lead otherwise surprising set of Bafta nominations». The Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ del Barco, Mandalit (2023 թ․ նոյեմբերի 10). «2024 Grammy nominations led by SZA, Billie Eilish and Phoebe Bridgers». NPR Music. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Vanhoose, Benjamin (2024 թ․ փետրվարի 5). «Barbenheimer at the Grammys! Barbie and Oppenheimer Both Win at 2024 Grammy Awards Ahead of Oscars». People. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ Haage, Anthony (2024 թ․ մարտի 5). «Oppenheimer's Best Picture Odds Say It's a 2024 Oscars Winner – Here's Why It's Not». Gambling Sites. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օփենհայմեր (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նյու Մեքսիկոյում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2020-ականների բրիտանական ֆիլմեր
- 2023 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Քրիստոֆեր Նոլանի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր գիտնականների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Մեքսիկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1949 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1963 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1926 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1938 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1947 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1954 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր