Օտտո ֆոն Ֆելդման
Օտտո ֆոն Ֆելդման գերմ.՝ Otto von Feldmann | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1873[1] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[1] |
Մահացել է | մայիսի 20, 1945[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ |
Կուսակցություն | Գերմանական ազգային ժողովրդական կուսակցություն |
Օտտոն ֆոն Ֆելդման (գերմ.՝ Otto von Feldmann, օգոստոսի 6, 1873[1], Բեռլին, Գերմանական ռայխ[1] - մայիսի 20, 1945[1], Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[1]), գերմանական սպա և քաղաքական գործիչ։
1913 թվականին Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության շրջանակում ծառայության է անցել թուրքական բանակում. սկզբնական շրջանում եղել է գլխավոր շտաբի բաժնի ղեկավար, ապա՝ 1-ին բանակի շտաբի հրամանատար, դրանից հետո՝ թուրքական բանակի գերագույն հրամանատարության օպերացիոն բաժնի պետ։ Այդ պաշտոնում մասնակցել է հայոց ցողասպանության կազմակերպմանն ու իրականացմանը[2]։ Ամենօրյա շփումներ է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար էնվերի հետ։ Վերսալի հաշտության պայմանագրի կնքումից հետո պահեստազոր է անցել փոխգնդապետի կոչումով։
1919 թվականից քաղաքական գործունեություն է ծավալել։ 1920—1933 թվականներին ղեկավարել է Գերմանական ազգային-ժողովրդական կուսակցության երկրամասային բաժանմունքը։ Նրան է վստահվել Պաուլ ֆոն Հինդենբուրգի նախընտրական կամպանիայի ղեկավարումը, իսկ վերջինիս նախագահ ընտրվելուց հետո՝ նրա քարտուղարության ղեկավարումը։ Ֆելդմանը նաև երրորդ ռայխի ռայխստագի պատգամավոր է ընտրվել։
Նա Համագերմանական միության հաուի ղեկավար էր և վարչության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #130469688 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Wolfgang Gust. Der Völkermord an den Armeniern: Die Tragödie des ältesten Christenvolks der Welt 1993, ISBN 3-446-17373-0, Kap. 7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reichststagshandbuch. Band: IX. Wahlperiode 1933. s. n., Berlin 1934, S. 167
- Der Deutsche Reichstag. Wahlperiode nach dem 30. Januar 1933. 3, 1936,
- Jörg Berlin, Adrian Klenner (Hrsg.): Völkermord oder Umsiedlung? Das Schicksal der Armenier im Osmanischen Reich. Darstellung und Dokumente. PapyRossa-Verlag, Köln 2006, ISBN 3-89438-346-1 (PapyRossa-Hochschulschriften 69).
- Maximilian Terhalle: Otto Schmidt (1888—1971). Gegner Hitlers und Intimus Hugenbergs. Bonn 2006 (Bonn, Univ., Diss., 2006).
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1945 մահեր
- Հաննովեր քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Գերմանացի գեներալներ
- Օսմանյան գեներալներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Փաշաներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ