Օլիվեր Սթոուն
Օլիվեր Սթոուն անգլ.՝ William Oliver Stone | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օլիվեր Սթոունը Վենետիկի կինոփառատոնում 2009 թվական | |||||||||||||||||
Ծնվել է | 1946 թվական սեպտեմբերի 15 | ||||||||||||||||
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||||||||||
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Թրինիթի դպրոց, The Hill School, Եյլի համալսարան և Saybrook College? | ||||||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||||||||||||
Կրոն | բուդդայականություն | ||||||||||||||||
Այլ անուն(ներ) | Ուիլյամ Օլիվեր Սթոուն William Oliver Stone | ||||||||||||||||
Մասնագիտություն | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր | ||||||||||||||||
Ակտիվ շրջան | 1971 - այժմ | ||||||||||||||||
Ընտրանի | Gina Montana? | ||||||||||||||||
Ծնողներ | մայր՝ Jacqueline Goddet?[1] | ||||||||||||||||
Ամուսին(ներ) | Նայվա Սարկիս (1971-1977 թվականներ) Էլիզաբեթ Սթոուն (1981-1993 թվականներ) Սուն Չժուն Յունգ | ||||||||||||||||
Երեխա(ներ) | Շոն Քրիստոֆեր (1984 թվական) Մայքլ Ջեք (1991 թվական) Տարա | ||||||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||||||
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա | ||||||||||||||||
oliverstone.com | |||||||||||||||||
Օլիվեր Սթոուն՝ Վիքիպահեստ | |||||||||||||||||
|
Օլիվեր Սթոուն, Ուիլյամ Օլիվեր Սթոուն (անգլ.՝ William Oliver Stone, սեպտեմբերի 15, 1946[3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր (այդ թվում երեք «Օսկար»-ի)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Սթոունը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում, ԱՄՆ։ Սթոունի հայրը հրեա էր, մայրը՝ ֆրանսիական ծագումով կաթոլիկական ընտանիքից, սակայն երկուսն էլ հավատացյալ չէին, այդ պատճառով, որպես փոխզիջում, ապագա կինոռեժիսորին ուղարկում են ավետարանչական դպրոց (այժմ Սթոունը իրեն համարում է բուդդայականության հետևորդ)[7]։ Նրա հայրը՝ Լուիս Սիլվերսթայնը (անգլ. Louis Silverstein, 1910-1985 թվականներ) ազգանունը ամերիկացրել է Սթոունի՝ Եյլի համալսարանում սովորելու տարիներին և բրոքեր էր[8]։ Մայրը՝ Ժակլին Գոդդեն (անգլ. Jacqueline Goddet, ծնված 1926 թվականին) փարիզյան հացթուխի աղջիկ էր, և ծնողները ծանոթացել են, երբ 35-ամյա մայոր Լուիս Սթոունը՝ կրթությամբ տնտեսագետ, զինվորական ծառայություն էր անցկացնում հետպատերազմյան Եվրոպայում՝ որպես տնտեսական հարցերով խորհրդական Դուայթ Էյզենհաուերի բեռլինյան շտաբ-բնակարանում[9]։ 1962 թվականին ծնողները ամուսնալուծվում են, և մայրը վերադառնում է Եվրոպա, Օլիվերին դաստիարակում է հայրը[10]։
Ավարտելով քոլեջ Փենսիլվանիայում՝ Սթոունը վերադառնում է Նյու Յորք և ընդունվում է Եյլի համալսարան, սակայն սովորելով այնտեղ մեկ տարուց քիչ՝ թողնում է ուսումը և ուղևորվում Հարավային Վիետնամ՝ որպես անգլերեն լեզվի դասավանդող (Ազատ Խաղաղօվկիանոսյան քոլեջում), ևս մեկ տարի անց տեղափոխվում է Օրեգոն նահանգ, իսկ այնուհետև՝ Մեքսիկա։ 1967 թվականին զորակոչվում է բանակ և նորից ուղևորվում Վիետնամ։ Վիետնամում Սթոունը մարտնչում է մեկ տարուց ավելի՝ 1967 թվականի սեպտեմբերից մինչև 1968 թվականի նոյեմբերը, մասնակցում է «Բյորտ» կրակային աջակցման ռազմական բազայի խոշոր ճակատամարտին և երկու անգամ վիրավորվում է։ Պատերազմից վերադառնալով մի քանի մարտական շքանշաններով (այդ թվում «Բրոնզե Աստղ» և «Ծիրանե սիրտ»)՝ Օլիվերը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ սովորում է Մարտին Սկորսեզեի մոտ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում Սթոունը իր նորամուտը նշում է 1971 թվականին՝ «Վերջին տարին Վիետնամում» («Last Year in Viet Nam») կարճամետրաժ ֆիլմով։
Չնայած 1980-ական թվականների սկզբներին Սթոունը աշխատում էր առավելապես համեմատաբար ցածր գեղարվեստական արժեք ներկայացնող և բավականին բռնության դրվագներ պարունակող ֆիլմերի սցենարների վրա («Կոնան բարբարոս» («Conan the Barbarian»), «Վիշապի տարի» («Year of the Dragon»)), այդ ժամանակահատվածում նա չափավոր-աջակողմյանից մինչև ձախակողմյան իր հայացքներում վերջնական էվոլյուցիայի է ենթարկվում և հանդես է գալիս մի շարք քաղաքական ֆիլմերով, որոնցից առաջինը «Սալվադոր» («Salvador», 1986 թվական) ֆիլմն է, որը պատմում է Ռեյգանի կառավարության կողմից հովանավորվող «կոնտրասների» դաժան ահաբեկությունների մասին (որում մահանում են հազարավոր մարդիկ, այդ թվում արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոն, որը սպանվում է մարդասպանի կողմից եկեղեցում պատարագից հետո) Կենտրոնական Ամերիկայի այդ երկրում։
Վիետնամական եռապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անձնական ռազմական փորձը ռեժիսորը արտահայտում է «վիետնամական եռագրությունում», որը կազմված է «Դասակ» («Platoon», 1986 թվական), «Հուլիսի չորսին ծնված» («Born on the Fourth of July», 1989 թվական) և «Երկինք և Երկիր» («Heaven & Earth», 1993 թվական) ֆիլմերից։ Եթե «Դասակ»-ը մեծ մասամբ ինքնակենսագրական ստեղծագործություն էր, ապա «Հուլիսի չորսին ծնված»-ը ֆիլմում Սթոունը դիմում է պատերազմի մասնակից, հաշմանդամ Ռոնալդ Կովիկի ճակատագրին, որը դառնում է հակապատերազմյան շարժման ակտիվիստ, իսկ «Երկինք և Երկիր» ֆիլմում առաջին անգամ հայացք է դարձնում վիետնամական պատերազմին «մյուս կողմից»՝ վիետնամական աղջիկ Լե Լի Հեյսլիպի անունից[11], որը ճաշակում է պատերազմի արդյունքում առաջացած բոլոր զրկանքները։
Ջոն Քենեդի․ կրակոցներ Դալլասում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին թողարկվում է «Ջոն Ֆ․ Քենեդի․ կրակոցներ Դալլասում» («JFK») խիզախ ֆիլմը, որը վերանայում է Ուորենի հանձնաժողովի եզրահանգումները՝ կապված ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետ։ Ֆիլմում արտացոլված է անկախ հետաքննությունը, որն անցկացվել է Նոր Օռլեանի դատախազ Ջիմ Հարրիսոնի կողմից և հաստատում է, որ հերքել է հանձնաժողովի պաշտոնական վարկածը «կախարդական փամփուշտի» և «միայնակ մարդասպան» Լի Հարվի Օսվալդի՝ մահափորձում ունեցած դերի մասին զեկուցման մեջ հրապարակված փաստերը։ Սթոունը ավելի հեռուն է գնում և ուղղակիորեն ցույց է տալիս կորպորացիաների և հատուկ ծառայությունների հետաքրքրությունները, որոնք սերտորեն կապակցված են հանցագործ աշխարհին (մասնավորապես, ձեռնարկատեր Կլեյ Շոուի հետ) նախագահ Քենեդիի վերացման մեջ, որը թույլ է տվել խոշորամասշտաբ ներխուժում Վիետնամ։ Ֆիլմը կատաղի վեճեր է առաջացնում ամերիկյան հասարակությունում։
Վավերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Սթոունը ողջունում է Լատինական Ամերիկայում սոցիալական ձևափոխությունները «21-րդ դարի սոցիալիզմի» ուղղությամբ, հատկապես՝ Բիլիվարյան հեղափոխությունը Վենեսուելայում։ Սթոունը երեք վավերագրական ֆիլմ է նկարահանում Ֆիդել Կաստրոյի մասին․ «Կոմանդանտե» («Comandante», 2003 թվական), «Փնտրելով Ֆիդելին» («Looking for Fidel», 2004 թվական) և «Կաստրոն ձմռանը» («Castro in Winter », 2012 թվական)։ 2009 թվականին Սթոունը ավարտում է լիամետրաժ վավերագրական «Սահմանից դեպի հարավ» («South of the Border») ֆիլմը՝ Լատինական Ամերիկայում «ձախ շրջադարձի» մասին։ Նրանում օգտագործված է Սթոունի հարցազրույցները ձախակողմյան և ձախակենտրոնական նախագահների և նրանց ընտանիքների՝ ԱՄՆ-ի քաղաքականության քննադատների հետ․ դրանք են՝ Ուգո Չավեսը (Վենեսուելա), Էվո Մորալես (Բոլիվիա), Ռաֆաել Կորրեա (Էկվադոր), Ռաուլ Կաստրո (Կուբա), Կիրշներ ամուսիններ (Արգենտինա), Լուլա դա Սիլվա (Բրազիլիա) և Ֆերնանդո Լուգո (Պարագվայ)։ Չավեսը անձամբ էր ուղեկցում Սթոունին Վենետիկի Միջազգային կինոփառատոնում վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ 2009 թվականի սեպտեմբերին։ 2010 թվականի ամռանը ֆիլմը էկրան է բարձրանում ԱՄՆ և Եվրոպայի մի շարք քաղաքների կինոթատրոններում։ 2014 թվականի մարտին՝ Չավեսի մահվան տարեդարձին, Սթոունը թողարկում է «Իմ ընկեր Ուգոն» («Mi Amigo Hugo») ֆիլմը։
Սթոունը նկարահանել է նաև «Պերսոնա Նոն-Գրատա» («Persona Non Grata», 2003 թվական) վավերագրական ֆիլմը, որը պատմում է իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների մասին և ներառում է Իսրայելի մի շարք հայտնի քաղաքական գործիչների հարցազրույցներ, այդ թվում՝ Էհուդ Բարաքի, Բենյամին Նեթանյահուի և Շիմոն Պերեսի հետ, ինչպես նաև Պաղեստինի ազատության կազմակերպության առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ։ 2012 թվականին Showtime հեռուստաալիքը սկսում է «Օլիվեր Սթոունի՝ ԱՄՆ չպատմված պատմությոնները» («Oliver Stone's Untold History of the United States») մինի-հեռուստանովելի ցուցադրությունը, որում Սթոունը հանդես է գալիս որպես ռեժիսոր, պրոդյուսեր, պատմիչ և սցենարի համահեղինակ։
Կրոնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներին իրեն համարում էր ոչ այնքան հավատացյալ բողոքական, այնուհետև ընդունում է բուդդայականություն[7]։
1997 թվականին, Հոլլիվուդի մի շարք հայտնի դերասանների և ղեկավարների հետ միասին, Օլիվեր Սթոունը ստորագրում է Գերմանիայի կանցլեր Հելմութ Կոլին ուղղված բաց նամակը՝ հրապարակված «International Herald Tribune» թերթում, որում հայտարարվում էր Գերմանիայում սաենթոլոգիայի հետևորդների կրոնական իրավունքների նկատմամբ անթույլատրելի սահմանափակումների մասին[12]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Սթոունը ամուսնացած է եղել երեք անգամ, ունի երեք զավակ։
Նայվա Սարկիսը նրա առաջին կինն էր։ Նրանք ամուսնացել են 1971 թվականի մայիսի 22-ին, ամուսնալուծվել 1977 թվականին։
Այնուհետև, 1981 թվականի հունիսի 6-ին նա ամուսնանում է Էլիզաբեթ Սթոունի հետ։ Նրանք ունենում են երկու որդի՝ Շոն Քրիստոֆեր (ծնված 1984 թվականին) և Մայքլ Ջեք (ծնված 1991 թվականին)։ Շոնը, երբ երեխա էր, մի քանի անգամ հայտնվել է հոր ֆիլմերում։ Օլիվերը և Էլիզաբեթը ամուսնալուծվում են 1993 թվականին։ 2012 թվականին Շոն Սթոունը ընդունում է շիա ուղղության իսլամ և վերցնում է Ալի անունը[13]։
Սթոունը ներկայում ամուսնացած է Սուն Չժուն Յունգի հետ, նրանք ունեն մեկ դուստր՝ Տարան[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Սթոունը պարգևատրվել է Ամերիկյան կինոակադեմիայի երեք «Օսկար» մրցանակով։ Առաջինը նա ստացել է 1978 թվականին Ալան Պարկերի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի լավագույն հարմարեցված սցենարի համար։ Մյուս երկուսը նրան շնորհվում են արդեն որպես «Վիետնամական եռագրության» երկու ֆիլմերի ռեժիսորի՝ «Դասակ» և «Հուլիսի չորսին ծնված»։
Օլիվեր Սթոունը բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է, այնպիսի մրցանակների, ինչպիսիք են[15].
- «Օսկար» (լավագույն ռեժիսորական աշխատանք 1987 թվական և 1990 թվական, լավագույն հարմարեցված սցենար 1979 թվական)
- Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե Արջ» (լավագույն ռեժիսորական աշխատանք 1987 թվական)
- Վենետիկի կինոփառատոնի «Հանձնաժողովի հատուկ մրցանակ» (1994 թվական)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Դերասան | Դեր | Ծանոթություն | ||
1971 | Վերջին տարին Վիետնամում (Last Year in Viet Nam) |
||||||
1973 | Շաքարային թխվածքաբլիթ (Sugar Cookies) |
||||||
1974 | Զավթում (Seizure) |
||||||
1978 | Կեսգիշերային ճեպընթաց (Midnight Express) |
||||||
1979 | Խենթը Մարտինիկաից | ||||||
1981 | Ձեռք (The Hand) |
Բամ | |||||
1982 | Կոնան բարբաոս (Conan the Barbarian) |
||||||
1983 | Սպիով դեմքը (Scarface ) |
||||||
1985 | Վիշապի տարին (Year of the Dragon) |
||||||
1986 | Մահանալու ութ միլլիոն միջոց (8 Million Ways to Die) |
||||||
1986 | Դասակ (Platoon) |
Մայոր բունկերում | |||||
1986 | Սալվադոր (Salvador) |
||||||
1987 | Ուոլլ Սթրիթ (Wall Street) |
Թրեյդեր | |||||
1988 | Ռաիոխոսակցություն (Talk Radio) |
||||||
1989 | Հուլիսի չորսին ծնվածը (Born on the Fourth of July) |
Թերթի թղթակից | |||||
1989 | Երկնագույն պողպատ (Blue Steel ) |
||||||
1991 | Ջոն Ֆ․ Քենեդի․ Կրակոցներ Դալլասում (JFK) |
||||||
1991 | Դռներ (The Doors) |
||||||
1992 | Վագրաձիու գլուխը (Zebrahead) |
||||||
1992 | Հոսանքին հակառակ (South Central) |
||||||
1993 | Երկինք և Երկիր (Heaven & Earth) |
||||||
1993 | Վայրի արմավենիներ (Wild Palms) |
կամեո | |||||
1993 | «Երջանիկ» ակումբը (The Joy Luck Club) |
||||||
1994 | Նոր ժամանակ (The New Age) |
||||||
1994 | Բնածին մարդասպանները (Natural Born Killers) |
||||||
1995 | Նիքսոն (Nixon) |
||||||
1995 | Դատավճիռ. դատավարություն ՄակՄարտինների նկատմամբ (Indictment: The McMartin Trial) |
||||||
1996 | Էվիտա (Evita) |
||||||
1996 | Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի (The People vs. Larry Flynt ) |
||||||
1996 | Մարդասպան. սպանությունների օրագիր (Killer: A Journal of Murder) |
||||||
1996 | Խճուղի (Freeway) |
||||||
1997 | Շրջադարձ (U Turn) |
||||||
1997 | Սառնություն սրտում (Cold Around the Heart) |
||||||
1998 | Փրկիչ (Savior) |
||||||
1999 | Յուրաքանչյուր կիրակի (Any Given Sunday) |
Թագ Կովալսկի | |||||
2003 | Կոմանդանտե (Comandante) |
վավերագրական | |||||
2003 | Պերսոնա Նոն Գրատա (Persona Non Grata) |
վավերագրական | |||||
2004 | Ալեքսանդր (Alexander) |
||||||
2004 | Փնտրելով Ֆիդելին (Looking for Fidel) | վավերագրական | |||||
2006 | Երկվորյակ աշտարակները (World Trade Center) |
||||||
2008 | Բուշ (W.) |
||||||
2010 | Ուոլլ Սթրիթ. Փողերը չեն քնում (Wall Street: Money Never Sleeps) |
կամեո | |||||
2012 | Անիծյալ քարը | ||||||
2012 | Առանձնապես վտանգավոր (Savages) |
||||||
2014 | Օլիվեր Սթոունի ԱՄՆ չպատմված պատմությոնները (Oliver Stone's Untold History of the United States) | պատմիչ | վավերագրական | ||||
2015 | Սնոուդեն (Snowden) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.purepeople.com/article/oliver-stone-mort-a-93-ans-de-sa-maman-la-francaise-jacqueline-goddet_a159040/1
- ↑ https://www.gettyimages.fr/detail/photo-d'actualit%C3%A9/oliver-stone-est-fait-officier-des-arts-et-lettres-photo-dactualit%C3%A9/956653186?adppopup=true
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119151529 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 The religion of director Oliver Stone Արխիվացված 2010-12-02 Wayback Machine.
- ↑ Lloyd Grove «Oliver Stone's Mother Lode»
- ↑ The Oliver Stone Encyclopedia: «lieutenant colonel».
- ↑ Louis Stone on IMDb
- ↑ «Heaven and Earth Movie Review (1993) | Roger Ebert». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Does Germany Have Something Against These Guys?» (անգլերեն). Time. 1997 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Oliver Stone's son converts to Islam in Iran». // telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «63rd Annual Cannes Film Festival – «Wall Street: Money Never Sleeps» Premiere» (անգլերեն). Live. 2010 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Список наград и номинаций Оливера Стоуна». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին. на сайте IMDB.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրուցելով Պուտինի հետ - Օլիվեր Սթոուն
- The Oliver Stone Experience (official Oliver Stone website) Արխիվացված 2021-01-25 Wayback Machine
- Օլիվեր Սթոուն Internet Movie Database կայքում
- A biography of Oliver Stone
- Oliver Stone Bibliography (via UC Berkeley)
- Oliver Stone, an Independent American Director Արխիվացված 2016-01-27 Wayback Machine
- Օլիվեր Սթոուն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Սթոուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի սցենարիստներ