Jump to content

Օլեգ Վասիլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Վասիլև
ռուս.՝ Олег Фёдорович Васильев
Ծնվել էօգոստոսի 1, 1925(1925-08-01)
Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 7, 2017(2017-03-07)[1] (91 տարեկան)
Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute for Water and Environmental Problems?
Գործունեության ոլորտՀիդրոդինամիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի բնապահպանական կառավարման պետական ​​համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Օլեգ Ֆեոդորովիչ Վասիլև (ռուս.՝ Олег Фёдорович Васильев, օգոստոսի 1, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 7, 2017, Նովոսիբիրսկ, ՌԴ), խորհրդային, ռուս գիտնական կիրառական հիդրոդինամիկայի և հիդրավլիկայի բնագավառում, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1994, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ՝ 1970 թվականից), ՌԴ ԳԱ խորհրդական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Վասիլևը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոմելիորացիայի ինստիտուտը։ 1948-1959 թվականներին աշխատել է Մոսկվայի ճարտարագիտաշինարարական ինստիտուտում։ 1951 թվականից՝ տեխնիկական գիտությունների թեկնածու[2]։

Պելագեա Կոչինայից հրավեր է ստացել աշխատելու ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքում և 1959 թվականի ապրիլի 1-ից աշխատանքի է անցնում ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի հիդրոդինամիկայի ինստիտուտում որպես կիրառական հիդրոդինամիկայի լաբորատորիայի ղեկավար։ 1960 թվականից՝ տեխնիկական գիտությունների դոկտոր[3]։

1970 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թվականից ՌԴ ԳԱ ակադեմիկոս։

1985 թվականին հիմնադրում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի ջրային և էկոլոգիական խնդիրների ինստիտուտը և դառնում առաջին տնօրենը (1987-1995)։ 1995 թվականից՝ ՌԴ ԳԱ խորհրդական։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (մարտի 11, 1985)
  • «Պատվո նշան» շքանշան (1967, 1975)
  • Հայրենիքն մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (1997)
  • «Քաջության համար մեդալ» (1943)[4]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Основы механики винтовых и циркуляционных потоков, М. — Л., 1957.
  • О газотермодинамическом расчёте потоков в простых и сложных трубопроводах, «Изв. Сибирского отделения АН СССР». Серия технических наук, 1968, № 13, в. 3 (совм. с А. Ф. Воеводиным).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]