Օլգա Օրբան
Օլգա Օրբան հունգ.՝ Szabóné Orbán Olga | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1938 |
Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Մահացել է | հունվարի 5, 2022[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Ռումինիա և Հունգարիա |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Ամուսին | Sándor Szabó? |
Olga Orban Վիքիպահեստում |
Օլգա Սաբո-Օրբան (ռումիներեն՝ Olga Orban, հոկտեմբերի 9, 1938, Կլուժ-Նապոկա, Ռումինիա - հունվարի 5, 2022[1], Բուդապեշտ, Հունգարիա), ռումինացի սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր։ Օլգան ամուսնացել է ռումինացի ջրագնդորդ Ալեքսանդր Սաբոյի (ռումիներեն՝ Alexandru Szabo) հետ և կրել նրա ազգանունը[2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան ծնվել է Կլուժ-Նապոկա քաղաքում։ Սկզբում զբաղվել է մարմնամարզությամբ, հետո անցել սուսերամարտի[5][6][7][8]։
1956 թվականին Մելբուրնի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում։ 1960 թվականին Հռոմի Օլիմպիական խաղերում 5-րդն է եղել թե՛ անհատական, թե՛ թիմային առաջնություններում։
1961 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն անհատական առաջնությունում։
1964 թվականին մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, սակայն այնտեղ անհատական առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ թիմայիում՝ 5-րդ տեղը։ 1965 թվականին աշխարհի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ, իսկ 1967 թվականի աշխարհի առաջնությունում՝ մեկ բրոնզե մեդալ։
1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերի թիմային առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ անհատական մրցումներում զբաղեցրել է 9-րդ տեղը։
1969 թվականին կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։
Սպորտից հեռանալուց հետո Օրբանը դարձել է սուսերամարտի մարզիչ։ 1990 թվականին նա ամուսնու հետ տեղափոխվել է Հունգարիա, իսկ ավելի ուշ աշխատել Բուդապեշտի Հոնվեդ մարզական ակումբում[7][8]։
Մահացել է 2022 թվականի հունվարի 5-ին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Búcsú a kolozsvári vívás nagyasszonyától, Szabó-Orbán Olgától, Szabadság, 2022. január 7.
- ↑ «Olympics Statistics: Olga Orban-Szabo». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olga Orban-Szabo Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Egyetemes magyar sport – Lapozgató (53.) – 2013. december 30., hétfő – Háromszék, független napilap Sepsiszentgyörgy. 3szek.ro. Retrieved on 1 October 2016.
- ↑ Daniel Remeș (2014 թ․ սեպտեմբերի 16). «Olga Szabo Orban: Marele meu regret este faptul că nu am câștigat o medalie de aur la Jocurile Olimpice!» (ռումիներեն). Romanian Fencing Federation.
- ↑ Killyéni, András, ed. (2011), Szabó-Orbán Olga: a lány, aki meghódította a világot (PDF) (հունգարերեն), Cluj-Napoca, ISBN 978-973-0-11215-3
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 7,0 7,1 Olga Orban. Romanian Olympic Committee
- ↑ 8,0 8,1 Nicu, Alexe, ed. (2002), «Federația Română de Scrimă», Educaţiei Fizice și Sportului din România (PDF) (ռումիներեն), vol. 1, Bucharest: Aramis, էջ 1054, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին, Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին
- ↑ A murit prima medaliată olimpică şi prima campioană mondială a scrimei româneşti (ro)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ольга Орбан – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Օրբան» հոդվածին։ |
|