Օլգա Նիկոլաևնա Ռոմանովա (մեծ իշխանուհի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օլգա Նիկոլաևնա Ռոմանովնա ռուս.՝ Великая княжна Ольга Николаевна | ||
Օլգա Նիկոլաևնա | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական և բուժքույր | |
Ազգություն | Ռուս | |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի | |
Ծննդյան օր | 1895 նոյեմբերի 15 | |
Ծննդավայր | Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան | |
Վախճանի օր | Սպանվել է բոլշևիկների կողմից 1918 թվականի հուլիսի 16 գիշերը 22 տարեկան հասակում | |
Վախճանի վայր | Եկատերինբուրգ, Ռուսաստան | |
Թաղված | Անհայտ է,մարմնի վառված մնացորդները թաղվել են Սանկտ Պետերբերգում | |
Դինաստիա | Ռոմանովներ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Հայր | Նիկոլայ II | |
Մայր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Ալիքս) | |
Պարգևներ | ||
Մեծ Իշխանուհի Օլգա Նիկոլաևնա Ռոմանովա (ռուս.՝ Великая княжна Ольга Николаевна, ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 15-ին (3 ըստ հին տոմարի)), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և իր կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի առաջին զավակն է։ Ծնվել է Սանկտ-Պետերբուրգի Ցարսկոյե Սելոյում։ 1917 թվականից ընտանիքի հետ գտնվել է տնային կալանքի տակ։ 1918 թվականի հուլիսի 16-17-ի գիշերը սպանվել է ընտանիքի մյուս անդամների հետ միասին բոլշևիկների կողմից Եկատերինբուրգի Իպատիևի տան նկուղում։
2000 թվականին դասվել է ռուս սրբերի շարքը։
Ծնունդը և առաջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Նիկոլաևնան ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 15-ի (3 ըստ հին տոմարի) առավոտյան իննին։ Ծնվել է Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրյան Պալատում։ Ծննդաբերությունը անցել է շատ ծանր։ Ծնողները և հարազատները սպասում էին տղայի՝ որպես ժառանգորդ, սակայն Օլգայի ծնվելուց Նիկոլայ II-ը և Ալեքսանդրան շատ ուրախացան։ Նիկոլայը հաճախ ասում էր, որ տղա լինելու դեպքում երեխան կպատկաներ ժողովրդին, իսկ Օլգան՝ աղջիկ լինելով պատկանում էր իր ծնողներին։ Նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ծննդյան օրը, որը նաև Նիկոլայի և Ալեքսանդրայի ամուսնության տարեդարձն էր, տեղի ունեցավ Օլգայի կնունքը։
Նիկոլայ II-ը համարվում էր իր ժամանակի ամենաազդեցիկ և ամենահարուստ մարդկանցից մեկը։ Իր տիտղոսով Օլգան ավելի բարձր էր մյուս եվրոպական արքայադստրերից, քանի որ իր հայրը թագավոր չէր, այլ կայսր էր։ Օլգային հիմնականում դիմում էին Օլգա Նիկոլաևնոյով, քանի որ նա չէր պարտադրում "ձերդ գերագույն մեծություն" արտահայտությունը։ Իր ծնողներին նա սովորական իրավիճակներում անվում էր "մամա" և "պապա", իսկ պաշտոնական իրավիճակներում՝ "գերագույն մեծություն Նիկոլայ Ռոմանով" և "գերագույն մեծություն Ալեքսանդրա Ֆեոդորովնա": Հարազատները և մտերիմները Օլգային փաղաքշական դիմում էին "Օլեշկա", "Ալյոնկա" կամ "Օլյա" անվանումով։ Նա շատ մոտ էր իր քրոջ՝ Տատիանայի հետ, չնայած երկուսի հակասական բնավորություններին։ Նրանք հագնվում էին նույն ոճով, կիսում էին նույն սենյակը և նրանց հաճախ անվանում էին "մեծ զույգ":
Բնավորութունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան ուներ դեղին մազեր և բաց կապույտ աչքեր։ Ըստ տարբեր վկայությունների նա, ի համեմատ իր մյուս քույրերի, ուներ սովորական արտաքին, բայց 15 տարեկանից հետո նա զգալիորեն փոխվեց և շատ գեղեցկացավ։ Ըստ ընտանիքին բավականին ծանոթ Լիլի Դենի՝ Օլգան շատ հաճելի և ժպտերես աղջիկ էր, ով միանգամից բոլորին դուր էր գալիս։ Նա հասակով սովորականից ավելի բարձր էր։ Ուներ շատ գեղեցիկ ձեռքեր, բաց շագանակագույն մազեր և խորը կապույտ աչքեր։ Նա շատ խելացի և բարի էր։
Օլգան հայտնի էր իր վերին աստիճանի բարությամբ, նրբությամբ և ամաչկոտությամբ։ Նա ուրիշների տառապանքները զգում էր սեփական մաշկի վրա և անհանգստանում էր բոլորի համար։ Շատ էր սիրում մենակությունը։ Սիրած զբաղմունքը ընթերցանությունն էր։ Նա իր մորը՝ Ալեքսանդրային ասում էր "Մայրիկ, ես այս գիրքը կկարդամ և եթե այն լավը նոր կտամ քեզ": Չնայած իր հանգիստ բնավորությանը Օլգան միևնույն ժամանակ շատ պոռթկուն էր։ Նա շատ ինքնուրույն էր և չէր սիրում երբ իրեն ողղություն էին տալիս կամ քննադատում էին։ Իր քույրերից նա միակն էր, ով կարողանում էր ազատ հակաճառել իր ծնողներին և կատարել իր սեփական ցանկությունը։ Շատ մոտ էր հոր՝ Նիկոլայի հետ, ում հետ սիրում էր ժամերով զբոսնել և խոսել։ Նա բավականին հեռու հարաբերություններ ուներ իր մոր հետ։
Օլգան և իր քույրերը ապրում էին պալատում և շատ քիչ տեղեկություններ ունեին արտաքին աշխարհի մասին։ Նրանք չգիտեին ինչպես օգտվել փողից և ինչպես իրենց պահել խանութներում։
Մի անգամ Օլգան՝ տեսնելով, թե ինչպես է ոստիկանը ձերբակալում մի անծանոթի շատ վախեցավ՝ մտածելով, որ ոստիկանը իրեն նույնպես կձերբակալի, քանի որ այդ օրը նա իր տնային դաստիարակչուհու հետ կոպիտ էր վարվել։
Օլգայի շվեյցարացի ուսուցիչ Պիեռ Ժիյառը ասում էր, որ Օլգան մյուս երեխաներից ավելի արագ էր սովորում և մտածում։ Նա սիրում էր քաղաքական ամսագրեր կարդալ։ Ըստ տարբեր վկայությունների Օլգան երբեմն իրեն ազատ էր պահում և ցանկանում էր կատարել իր սեփական կամքը։ Տարիների ընթացքում նա դարձավ ավելի հագիստ և զիջող։
Գրքեր կարդալուց և տարբեր տեղեկություններ իմանալուց հետո նա մի անգամ ասաց, որ շատ ուրախ է, որ ապրում է 20-րդ դարում, քանի որ հնում մարդիկ եղել են շատ դաժան։
Նա նաև հետաքրքրվում էր, թե ինչպես են մարդիկ մահանում և վախենում էր իր սեփական մահից։
Հարաբերությունները ծնողների և հարազատների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան պաշտում էր իր հորը՝ Նիկոլայ II-ին և իր հետ միշտ կրում էր Սուրբ Նիկոլայի պատկերը։ Նա շատ էր սիրում իր մորը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային, սակայն նրա հետ շատ մոտիկ չէր։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Օլգային միշտ ասում էր, որ նա պետք է օրինակ ծառայեր իր քույրերին և եղբորը և միշտ ցուցմունքներ էր տալիս նրան, սակայն դա Օլգային այդքան էլ դուր չէր գալիս։ Ալեքսանդրան երբեմն բողոքում էր Օլգայից Նիկոլայ II-ին գրած նամակներում՝ ասելով, որ Օլգան միշտ կատարում է իր սեփական ցանկությունները։ Նա երբեմն համբերությունը կործնում էր իր փոքր քույրերի և եղբոր հետ, որի համար նույնպես Ալեքսանդրան նրան նկատողություն էր անում, սակայն շատերը նաև ասում էին, որ այդ նկատողությունները երբեմն անտեղի էին։ Օլգան երբեմն իր տատիկին՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային գրած նամակներում բողոքում էր մոր մշտական հիվանդ վիճակից՝ ասելով, որ "Նա նորից հիվանդ է։ Այս անգամ էլ սիրտն է։ Դա այնքան տհաճ է": Ըստ Ռումինիայի թագուհի Մարիի աղջիկները շատ հանգիստ և անկաշկանդ էին, սակայն Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ներկայությամբ նրանք անում էին ամեն ինչ նրա ցանկությունները կատարելու և նրան չվշտացնելու համար։ Ըստ Ալեքնսադրայի մոտ ընկերուհու՝ պալատակին տիկին Աննա Վիրուբովայի՝ Օլգան շատ նպատակասլաց էր և միշտ հասնում էր իր ուզածին։ Ըստ Վիրուբովայի դա շատ կարևոր բնավորության գիծ է կնոջ համար։
Օլգան իր քույրերի և եղբոր նման շատ էր սիրում թենիս խաղալ և լողալ։ Նա մեծ հաճույքով ամառային շրջագայությունների ժամանակ լողում էր իր շատ սիրելի հոր՝ Նիկոլայի հետ։ Նա շատ մոտ էր Տատյանայի հետ և նրանք գրեթե անբաժան էին։
Հարաբերությունները Գրիգորի Ռասպուտինի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան, ինչպես և իր մյուս քույրերը, պաշտում էր իր եղբորը՝ ցարեվիչ Ալեքսեյին։ Տղան հիվանդ էր արյան անբուժելի հիվանդությամբ՝ հեմոֆիլիայով և շատ հաճախ գտնվում էր մահամերձ վիճակում։ Տղայի կյանքը փորձում էին փրկել տարբեր բժիշկներ և հոգևորականներ։ Այդ մարդկանցից մեկը Գրիգորի Ռասպուտինն էր, որ կարողացել էր շահել կայսրուհու վստահությունը մի քանի անգամ փրկելով ցարեվիչի կյանքը։ Ռասպուտինը ազատ ելք ու մուտք ուներ արքայական ընտանիքի պալատ և գտնվում էր շատ մոտ հարաբերությունների մեջ կայսրուհու և իր հինգ երեխաների հետ՝ չնայած այն փաստին, որ ընտանիքի մյուս անդամները նրան չէին հավանում և համոզված էին նրա շարլատան լինելու մեջ։
Ռասպուտինի մասին բազմաթիվ վատ լուրեր տարածելուծ հետո նույնպես Ալեքսանդրա Ֆեոդորովնայի և իր երեխաների վստահությունը չէր մարում։
Ռասպուտինը ընտանիքին այցելում էր երբ որ ցանկանում էր, նա նույնիսկ կարող էր մտնել աղջիկների ննջասենյակները։ Ըստ երեխաների հուշերի, Ռասպուտինը նրանց հետ երկար խոսում էր և իրենց քնքուշ շոյում էր։ Դա բավականին կասկածելի էր տնային ծառայողների համար, ովքեր Ռասպուտինի ազատ վերաբերմունքի մասին երբեմն բողոքում էին, սակայն Ալեքսնադրա Ֆեոդորովնան նրանց միանգամից ազատում էր աշխատանքից՝ վստահ լինելով, որ Ռասպուտինը իր որդու կենդանի մնալու միակ հույսն է։ Օլգան չնայած այդ ամենին ավելի քիչ վստահություն ուներ Ռասպուտինի հանդեպ։
Նիկոլայ II-ին նույնպես դուր չէր գալիս Ռասպուտինի պահվածքը, քանի որ նա նաև սկսել էր իրեն՝ խորհուրդներ տալ քաղաքական հարցերի շուրջ։ Ռասպուտինը որոշ ժամանակով լքեց Ռուսաստանը և մեկնեց Պաղեստին՝ուխտագնացության։ Քաղաքական վիճակի լարվածության պատճառով որոշվեց սպանել Ռասուտինին։ Իշխան Ֆելիքս Յուսուպովի, իր կնոջ և մի քանի այլ ազնվականների հովանավորության ներքո նա սպանվեց 1916 թվականի դեկտեմբերի 30-ին։ Կայսրուհին սարսափի մեջ էր, քանի որ Ռասպուտինը կանխազգալով իրեն սպառնացող վտանգը նրան հայտնել էր, որ իրեն որևէ բան պատահելու դեպքում արքայական ընտանիքը կարճ ժամանակ հետո կմահանար տառապանքների ճանապարհով։ Օլգան նույնպես տխրել էր Ռասպուտինի մահվան կապակցությամբ և իր օրագրի մեջ գրել էր, որ շատ էր ցավում նրա դաժան սպանության համար։
Հետագայում՝ ընտանիքի սպանությունից հետո կպարզվի, որ կայսրուհու չորս աղջիկները իրենց վզից կախված ունեին Ռասպուտինի նկարը և աղոթք՝ որպես պահպանիչ ուժ։
Սիրահարվածությունները և ամուսնության առաջարկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր վկայություններ Օլգան՝ մինչ հասունությունը գեղեցկությամբ զիջում էր իր քույրերին՝ Տատիանային և Մարիային։ Սակայն 15 տարեկանը լռանալուց հետո նա բավականին փոխվեց և դարձավ շատ գեղեցիկ։
Ամռան ամիսներին Նիկոլայ II-ը իր ընտանիքի հետ մեկնում էր ճամփորդության թագավորական "Ստանդարտ" նավով, և աղջիկները միշտ շրջապատված էին տարբեր հսկիչներով, պալատականներով, սպաներով, աստիճանավորներով և այլն։
1911 թվականին Օլգան սիրահարվեց սպա Պավել Վառոնովին, ով իրենից տարիքով բավականին մեծ էր։ Օլգայի ծննդյան օրը նավի աշխատող երիտասարդները թերթից կտրել և Օլգային էին նվիրել իր անունը։ Ըստ Տատյանայի հուշերի Օլգան շատ էր ուրախացել այդ նվերի համար։ Դա իրականում կազմակերպել էր հենց ինքը՝ Պավել Վառոնովը։ Սայակն որոշ ժամանակ անց Վառոնովը ամուսնացավ և դա շատ վշտացրեց Օլգային, սակայն իր օրագրում գրում էր "Աստված նրան տա ամենալավը": 1815-16 թվականին Օլգան իր օրագրում նշում էր ոմն Միտյայի անունը, ով մի վիրավոր զինվոր էր, ում Օլգան խնամում էր Առաջին Համաշխարհային Պատերազմի իր օգնության ժամանակ։ Օլգան երկար զրուցում էր նրա հետ և երբեմն շփվում էր նաև հեռախոսով։ Որոշ ամիսներ անց Օլգայի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Վոլոդիա Վոլկոմսին։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայ II-ին ուղղած նամակներում նշում էր, որ Վոլկոմսին միշտ հետաքրքրությամբ էր նայում և խոսում Օլգայի հետ։
Բացի Օլգայի անմեղ սիրահարվածություններին նրան անում էր տարբեր պաշտոնական ամուսնության առաջարկություններ՝ դասով ավելի համապատասխանող, սակայն Օլգան միշտ մերժում էր։ Նա կտրականապես դեմ էր ուրիշ երկիր գնալուն և ցանկանում էր մնալ Ռուսաստանում՝ իր ընտանիքի հետ։ Նա երբեմն գրում էր՝ "Ես ռուս եմ և միշտ կմնամ ռուս":
1912 թվականին Օլգան դարձավ 16 տարեկան և Ղրիմի Լիվադիայի պալատում տեղի ունեցավ նրա ծննդյան օրվան և հասունանալուն նվիրված պարահանդես։ Օլգան առաջին անգամ իր մազերը դեպի վեր հարդարեց՝ որպես հասունություն նշան։ Նիկոլայ II-ը և Ալեքսանդրա Ֆեոդորովնան Օլգային նվիրեցին ադամանդե մատանի և վզնոց։ Օլգան կրում էր վարդագույն զգեստ։ Այդ նույն օրը Օլգային ամուսնության առաջարկություն արեց Մեծ Իշխան Դմիտրի Պավլովիչը, սակայն այդ առաջարկությունը լուրջ չընդունվեց։ Լուրեր էին տարածված, որ Դմիտրի Պավլովիչը իրականում Ռասպուտինին դեմ էր և դա էր մերժման պատճառը, բայց դա ապացուցված չէ։ Մեկ այլ ամուսնության առաջարկություն եղավ Ռումինիայի արքայազն Կարոլի կողմից, սակայն այս անգամ Օլգան էր կտրականապես դեմ չցանկանալով լքել իր հայրենի երկիրը։ Եղավ ևս երեք առաջարկություններ՝ Մեծ Իշխան Բորիս Վլադիմիրովիչի կողմից (ում կայսրուհին ատում էր և համարում էր տարիքով բավականին մեծ Օլգայից), Ուելսի արկայածն Էդվարդի կողմից և Սերբիայի թագաժառանգ Ալեքսանդրի կողմից։ Սակայն այդ առաջարկություններին լրջորեն վերաբերվել հնարավոր չեղավ Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով։ Օլգան բազմիցս նշում էր, որ նույնիսկ իր ծնողների խնդրանքով նա չէր ամուսնանա իրեն դուր չեկող անձնավորության հետ։
Առաջին Համաշխարհային Պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգան իր բնավորությամբ շատ շուտ ազդվող էր։ Նրա վրա շատ ծանր տպավորություն ունեին թողնում բռնությունը, կոպտությունը, ինչպես նաև վիրավորված կամ մահացած մարդիկ։ Առաջին անգամ նա ներկա գտվնեց նման իրավիճակում, երբ 1911 թվականին Կիևի օպերային թատրոնում ներկայացման ժամանակ, որտեղ Օլգան ներկա էր իր հոր՝ Նիկոլայի և քրոջ՝ Տատյանայի հետ, սպանեցին նախարար Պյոտր Ստոլիպինին։ Նա ամբողջությամն արյան մեջ էր։ Աղջիկները լալիս էին և ըստ Նիկոլայի նրանք գիշերը շատ վատ անցկացրին՝ վախի մեջ։
1914 թվականին սկսած համաշխարհային պատերազմի ժամանական Օլգան, Տատյանան և իրենց մայրը՝ Ալեքսանդրան սկսեցին Ցարսկոյե Սելոյում խնամել վիրավորված զինվորներին։ Օլգան անընդմեջ ականատես էր լինում վիրավոր զինվորների արյունոտ զգեստներին նրանց վիրավոր մարմիններին։ Շատ զինվորներ նաև մահանում էին։ Դա ժամանակի ընթացքում թուլացրեց Օլգայի առողջական վիճակը։ Նա տառապում էր հոգնածությամբ և անեմիայով։
Չնայած այն փաստին, որ Օլգան մեծ հաճուլքով էր կատարում իր բուժքրոջ պարտականությունները, անընդմեջ վիրավոր և մահացող զինվորների մեջ գտնվելը բացասական կերպով ազդեց նրա առողջության վրա։ Նա ձեռք բերեց գերհոգնածություն և անեմիա։ Նա երբեմն ունենում էր ներվային պոռթկումներ, որոնց ժամանակ կորցնում էր իր զգոնությունը, կոտրում էր ձեռքի տակ ընկած իրերը և այլն։ 1915 թվականի աշնանը նրան սկսեցին սրսկել նյարդերը հանգստացնող դեղեր։ Օլգան ստիպված եղավ դադարեցնել օգնության գործունեությունը և սկսեց ուղղակի հսկել վիրավոր զինվորներին խնամողերին։
Օլգան գտնվում էր լարված հարբերությունների մեջ իր զարմուհու՝ իշխանուհի Իրինայի և իր ամուսնու՝ Ֆելիքս Յուսուպովի հետ (ովքեր և կազմակերպեցին Ռասպուտնիկի սպանությունը)։ Ֆելիքս Յուսուպովը՝ իր ծնողների միակ տղան լինելու շնորհիվ ազատվել էր ծառայողական պարտականություններից։ Օլգան՝ զինվորներին խնամելու ժամանակ հիշում էր, որ Յուսոպովը ազատ շրջում էր պալատական սենյակներում այն ժամանակ, երբ մյուս զինվորները տառապում էին կամ պատերազմի դաշտում կամ հիվանդանոցներում։
Վիրավոր զինվորներին խնամելը դժվար պարտականություն էր Օլգայի և իր քրոջ Տատյանայի համար, սակայն դա նրանց տվեց յուրահատուկ հնարավորություն դուրս գալ պալատի պատերից այն կողմ և հայտնաբերել աշխարհը։ Մինչ այդ աղջիկները շփվում էին միայն իրենց ծնողների և ուսուցիչների հետ։ Խնամքի աշխատանքների ժամանակ նրանք սկսեցին շփվել մյուս բուժքույրերի հետ, հարցնել իրենց ընտանիքների և երեխաների, մասին շփվել վիրավոր զինվորների հետ, ովքեր շատ հաճախ ոչ թե ռուս էին, այլ կովկասցիներ, որը իր հերթին նորություն էր աղջիկների համար։
Օլգան և Տատյանան այն աստիճան էին կտրված արտաքին աշխարհից, որ ըստ նրանց հուշերի նրանք մի անգամ որոշեցին գնալ խանութ և գնումներ կատարել, սայակն մոռացան իրենց հետ գումար վերցնել, քանի որ չգիտեին թե դա ինչ է, իսկ երբ հաջորդ օրը նրանք այնուամենայնիվ վերցրին գումարը խանութում չկարողացան գնումներ անել, քանի որ դա իրենց կյանքում առաջին անգամն էր։
Հեղափոխությունը և տնային կալանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ռուսաստանի Կայսրության տնտեսական և ֆինանսական վիճակը կտրուկ վատացավ։ Երկրում ապրող ժողովուրդը ըմբոստացավ և դուրս եկավ իշխող ցար Նիկոլայ II-ի դեմ։
1917 թվականի մարտի 2-ին Ցարսկոյե Սելո վերադարձող ցարի գնացքը կանգնեցրին և նրան ստիպեցին ստորագրել իր պարտականություններից ազատող փաստաթուղթը։ Նա այն ստորագրեց առանց երկար մտածելու։ Երկիրը անցավ ժամանակավոր կառավարման տակ՝ բոլշևիկների գլխավորությամբ։
Այդ ժամանակ Ալեքսանդրա Ֆեոդորովնան պալատում խնամում էր իր հիվանդ երեխաներին։ Միայն Մարիան էր, ով չէր վարակվել հիվանդությամբ։ Նրանց հայտնեցին ցարի գահընկեցության լուրը։ Սկզբնական շրջանում ընտանիքը ցույց էր տալիս, որ իրենց դա այդքան էլ չէր տխրեցրել, սակայն տնային ծառայողները տեսել էին թե ինչպես է օրինակ Մարիան թաքուն լալիս։ Ցարեվիչ Ալեքսեյը նույնպես իր մորը հարցնում էր, թե այդ կացությունը իրենից ինչ էր ներկայացնում և Ալեքսանդրա Ֆեոդորվնան նրան բացատրում էր, որ երեխան էլ չէր կարող դուրս գալ և հրամաններ տալ իր զինվորներին։
Ըստ ընտանիքի բժիշկ Եվգենի Բոտկինի Օլգան մնացածից ամենաշատն էր իսկապես հասկանում իրավիճակը, նույնիսկ մինչև հեղափոխության սկսելը։ Ըստ Բոտկինի Օլգան իր ծնողներից ավելի էր անհանգստանում երկրի անկայուն վիճակի համար։
Սկզբնական շրջանում ցարի ընտանիքին որոշ ժամանակով պահեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Ընտանիքը իրավում չուներ ազատ տեղաշարժվել, նրանց ամենուր ուղեկցում էին անվտանգության աշխատողները։ Ընտանիքի անդամները փորձում էին իրենց տխուր իրավիճակը չցուցադրել։ Օլգայի համար ամենակարևորը իր ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ մնալ էր։ Բաժանումը կլիներ ամենամեծ պատիժը։ 1917 թվականի ապրիլին իր մորը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային, ում հետ իր հարաբերությունները եղել էին միշտ բավականին լարված, նվիրեց իր գրած բանաստեղծությունը։
Ցարսկոյե Սելոյում եղած ժամանակ Ռոմանով երեխաները բոլորը վարակվեցին կարմրուկով և նրանք ստիպված եղան սափրել իրենց գլուխները։ Երբ Ալեքսանդրա Ֆեոդորովնան նրանց տեսավ այդ վիճակում նրան թվաց, թե իր երեխաներին մահապատժի են դատապարտել։
Օլգայի նպատակասլաց բնավորությունը արտահայտվում էին նաև նրանով, որ նա խոսատացավ միշտ հավատարիմ մնալ իր հորը՝ Նիկոլայ II-ին ում նա պաշտում էր։ Դա իրեն հիշեցնում էր Նապոլեոնի որդուն, ով իր հոր երկրից վտարումից հետո նրան հավատարիմ մնաց և չդավաճանեց։
Տոբոլսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի օգոստոսի 1-ին նախկին թագավորական ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ քաղակում գտնվող քաղաքապետի տունը։ Այն շրջապատված էր զինվորներով, և ընտանիքի ազատությունը գնալով ավելի էր պակասում։ Տունը բավականին մեծ էր։ Ընտանիքը ուներ ուտելու, ընթերցանության, կարուձևի, զմոսանքի և խաղերի ժամեր։ Ըստ նրանց գրած նամակների և օրագրերի նշումների օրերը անցնում էին շատ անհետաքրքիր։ Նիկոլայը անհամբեր սպասում էր որևէ օգնության։ Մինչև 1918 թվականի ապրիլ նրանց պահեցին Տոբոլսկում, այնուհետև նոր հրաման եկավ ըստ որի ընտանիքին պետք է տեղափոխեին անհայտ ուղղությամբ։ Ալեքսեյի հիվանդության պատճառով որոշվեց ընտանիքը բաժանել երկու մասի՝ սկզբում կմեկնեին Նիկոլայը, Ալեքսանդրան և իրենց դուստր Մարիան, իսկ այնուհետև՝ Ալեքսեյի առողջական վիճակի բարելավումից հետո նրանց կմիանային նաև մյուս երեխաները՝ Օլգան, Տատյանան, Անաստասիան և Ալեքսեյը։ Ալեքսանդրան որոշեց իրենց հետ տանել Մարիային, քանի որ Օլգան շատ անտրամադիր էր, իսկ Տատյանան պետք է հոգ տաներ իր եղբորը։ Իր գրած նամակներում նախկին կայսրուհին զգուշացնում էր իր աղջիկներին իրենց զարդերը և թանկարժեք քարերը կարել և թաքցնել շորերի արանքներում, քանի որ Իպատիևի տանը նրանց ամբողջովին ստուգել էին և վերցրել էին թանկարժեք իրերը։
Ժամանակավոր բաժանումը այնուամենայնիվ տեղի ունեցավ և ընտանիքի բոլոր անդամները սարսափում էին այն մտքից, որ իրար այլևս չեն տեսնի։ Գնացքով և այնուհետև նավով Նիկոլայի ընտանիքին տեղափոխեցին Եկատերինբուրգ։ Նիկոլայը դեռ վերջին հույսն ուներ, որ իրենց կտեղափոխեին Մոսկվա։
Մայիսին ընտանիքի մյուս անդամներին նույնպես տարան Եկատերինբուրգ։ Ճանապարհին "Ռուս" նավի մեջ Օլգան տեսավ, թե ինչպես է իրենց հսկիչներից մեկը սայթաքում և ընկնում։ Նա անմիջապես վազեց և առաջարկեց իր օգնությունը՝ ասելով, որ պատերազմի ժամանակ նա բուժքույր է եղել, սակայն հսկիչը մերժեց օգնությունը։ Ըստ վկաներից մեկի՝ աղջիկները ստիպված էին իրենք կրել իրենց ծանր ճամպրուկները։
Եկատերինբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջովին շրջապատված էր հսկիչներով։ Պատուհանները ներկված էին սպիտակ ներկով և ընտանիքի անդամները իրավունք չունեին դրանք բացել։ Մարիան իր քույրերին գրած նամակներում տեղեկացնում էր տան սարսափելի իրավիճակի մասին։
Իպատիևի տանը աղջիկները պարտավոր էին իրենք կատարել մաքրությունը և նույնիսկ սովորեցին հաց թխել։ Նրանք հատուկ սահմանած հերթով հսկում էին իրենց մոր առողջությանը և զբաղեցնում էին Ալեքսեյին, ով դեռ լիովին չէր ապաքինվել հեմոֆիլիայի վերջին նոպայից։ Օլգայի առողջական և հոգեկան վիճակը ավելի էր վատացել վերջին ամիսներին՝ նա շատ նիհարել էր, մաշկը սփրթնած էր և միշտ տխուր էր։ Նա երբեմն կարճ ժամանակով զբոսնում էր տան այգում։ Ըստ զինվորների նա շատ հյուծված տեսք ուներ և երբեմն երկար ժամանակով տխուր հայացքով նայում էր դեպի հեռուները։ Օլգան շատ ժամանակ կոպտում էր իր կրտսեր քրոջը Մարիային, ով մտերմացել էր պահակախմբի անձնակազմի հետ։ 1918 թվականի հուլիսի սկզբին, երբ որ պահակախումբն ամբողջությամբ փոխվեց ընտանիքի ազատությունը մի քանի անգամ ավել կրճատվեց։
Պահակախմբի նոր գլուխը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։ Նա հայտնի էր իր վերին աստիճան դաժան բնավորությամբ և դրա համար էլ նշանակվել էր Իպատիևի տան հիմնական հսկիչ։ Նախկին անձնակազմին և հրամանատարին հեռացրել էին քանի որ նրանք շատ էին մտերմացել ընտանիքի անդամների հետ և հնարավոր փախուստի հնարավորությունները շատացել էին։ Յուրովսկին իրեն պահում էր շատ ազատ ընտանիքի անդամների հետ նա ազատ ելք ու մուտք ուներ ընտանիքի զբաղեցրած սենյակներում իրավունք ուներ ընտանիքին պատկանող իրերից վերցնել այն ինչ իրեն դուր կգար։ Նրա աշխատասենյակում միշտ հավաքվում էր պահակախմբի հարբած անձնակազմը և բարձրաձայն կշտամբում էին նախկին ցարի ընտանիքին։ Բացի Յուվոսկիից նոր պահակախումբը նույնպես առանձնանում էր վերին աստիճանի կոպիտ և բռի վերաբերմունքով։
1918 թվականի հուլիսի 14-ին Իպատիևի տանը կատարվեց հատուկ եկեղեցական ծառայություն երկու հոգևորականների մասնակցությամբ։ Ծառայության ժամանակ ընտանիքը ընկավ հոգևորականների ոտքերին և սկսեց լաց լինել։ Միջադեպից հետո երկու հոգևորականները զարմացել էին այդ անսովոր պահվածքից։ Ըստ նրանց, Նիկոլայը որոշ չափով կտրել էր իր մորուքը և աղջիկների մազերը նույնպես կարճ էին։ Հաջորդ օրը մի քանի կանայք գնացին Իպատիևի տունը մաքրություն կատարելու։ Ըստ նրանց հիշողությունների աղջիկները բավական ուրախ էին։ Նրանք կրում էին երկար սև շրջազգեստեր և սպիտակ մետաքսյա վերնաշապիկներ։ Ըստ նրանց՝ Օլգան շատ հոգնած և հիվանդագին տեսք ուներ։ Երբ որ կանայք մաքում էին հատակը, աղջիկները կռացան և սկսեցին նրանց հետ զրուցել՝ պահակախմբից թաքուն։ Նրանց ասել էին, որ ցանկանում էին ավելի շատ շարժվել և կատարել ֆիզիկական վարժություններ, սակայն իրենց կյանքի պայմանները դա թույլ չէին տալիս։
Հուլիսի 15-ին, երբ ընտանիքը ընթրում էր, ներս մտավ Յուրիվսկին և հայտնեց, որ խոհանոցի օգնական 14-ամյա Լեոնիդ Սեդնևը պետք էր ետ ուղարկվեր տուն։ Քանի որ Լեոնիդը դարձել էր Ալեքսեյի մտերիմ ընկերը, Տատյանան և բժիշկ Եվգենի Բոտկինը առանձին զրուցեցին Յուրովսկիի հետ և նրան խնդրեցին ետ վերադարձնել Լեոնիդին, քանի որ նա Ալեքսեյի միակ ուրախությունն էր։ Յուրովսկին ասաց, որ տղան ետ կվերադառնար, սակայն պարզ երևում էր, որ դա սուտ էր։ Իրականում տղային ետ էին ուղարկել, քանի որ սպանության օրը արդեն որոշված էր և նրանք չէին ցանկանում, որ 14-ամյա երեխան ներկա գտնվեր այդ ժամանակ։
Հուլիսի 16-ի երեկոյան, երբ ընտանիքը արդեն քնել էր, Յորովսկին նրանց զարթնացրեց և տեղեկացրեց, որ քաղաքում տագնապ էր տիրում էր և անվգտանգության նկատառումներով ընտանիքը պետք է իջներ նկուղ, այնուհետև տեղափոխվեր ուրիշ քաղաք։ Նիկոլայը ասաց, որ նրանք վերջապես դուրս էին գալու այդ տեղից։ Ընտանիքի անդամները չէին պատկերացնում, որ նրանց տանում էին սպանելու։ Երբ որ նրանք իջան նկուղ, Յորովսկին՝ որ պրոֆեսսիոնալ լուսանկարիչ էր, նրանց ասաց, որ պետք է լուսանկարեր ընտանիքին։ Նրանք բոլորը ընդունեցին նկարվելու դիրք։ Նիկոլայը իր ձեռքերում պահում էր Ալեքսեյին, Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց։ Աղջիկները և տնային 5 ծառայողները կանգնեցին Ալեքսանդրայի ետևում։ Նրանց այդ դիրքով պահեցին մոտ կես ժամ։ Այնուհետև Յուրովսկին ներս մտավ և նրանց հրամայեց կանգնել։ Նա կարդաց ցարին մահապատժի ենթարկելու հրամանը։ Նիկոլայը ետ շրջվեց և տագնապի մեջ ասաց, որ դա հնարավոր չէ։ Ալեքսանդրան և Օլգան հազիվ հասցրեցին խաչի նշանը անել, երբ անձնակազմը սկսեց կրակել ընտանիքի անդամների վրա։ Նիկոլայը Ալեքսանդրան և երկու տնային աշխատողներ մահացան միանգամից։ Մարիան, բժիշկ Բոտկինը և կայսրուհու ծառայող Դեմիդովան վիրավորվեցին։ Կրակոցներից առաջացած ծխի պատճառով անձնակազմը մի քանի րոպեով լքեց սենյակը։ Ետ վերադառնալուց հետո նրանք սպանեցին Բոտկինին և սկսեցին կրակել աղջիկների և Ալեքսեյի վրա, սակայն նրանց շորերի արանքներում կարած թանկարժեք քարերը նրանց պաշտպանում էին։ Անձնակազմը զարմացել էր, որ նրանք չէին մահանում և մտածում էր, որ դա գերբնական ուժերի հետ էր կապված։
Այնուհետև Յուրովսկին երկու անգամ կրակեց Ալեքսեյի գլխին։ Օլգան և Տատյանան վիրավոր ընկած էին գետնին և սարսափից բղավում էին։ Տատյանան փորձեց վեր կենալ, բայց Յորոսկին նրան սպանեց կրակելով գլխին։ Օլգան մահացավ անձնակազմի մեկ այլ դաժան աշխատող Պետեր Էրմակովի կրակոցից։
Գտնված մարմինները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանություններից հետո անձնակազմը մարմինները հավաքեց և բարձելով մի մեծ ավտոմեքենայի մեջ տարավ Եկատերինբուրգի կողքի անտառը։ Նրանք մարմինները վառեցին և թաղեցին։ Անձնակազմի աշխատողներից ոչ մեկը նշումներ չէր կատարել թաղման տեղի կապակցությամբ։
1991 թվականին սիրողական հնէաբանները այնուամենայնիվ կարողացան գտնել ընտանիքի ընդհանուր գերեզմանը։ Գտնված մարմիններում պակասում էին ընտանքի երկու անդամ (Ալեքսեյի և Մարիայի), որոնց մարմինները գտան 2007 թվականին նույն անտառի մեկ այլ հատվածում։ ԴՆԹ թեստերը ապացուցել են, որ ոսկրային մնացորդները պատկանում են ցարի ընտանիքին։
1998 թվականին տեղի ունեցավ թաղման մեծ ծիսակատարություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի գլխավորությամբ։ Ընտանիքի անդամների մարմինների մնացորդները թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում։
Եկատերինբուրգի Իպատիևի տունը 70-ական թվականներին քանդվեց և տեղը կառուցվեց մեծ եկեղեցի "արյան վրա": Օլգան և իր ընտանիքի անդամները դասվել են ռուս սրբերի շարքերը։
|