Օբ (գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբ (այլ կիրառումներ)
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | գավառ | ||||
Մտնում է | Շամպան-Արդեն | ||||
Վարչկենտրոն | Տրուա | ||||
Ամենաբարձր կետ | Q26842990? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2010 թ.) | 303 327 | ||||
Խտություն | 51 | ||||
Տարածք | 6 004 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Յոն, Սեն-է-Մարն, Մարն, Վերին Մարն և Կոտ դ’Օր | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-10 | ||||
Անվանված է | Aube? | ||||
cg10.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Օբ (ֆր․` Aube), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Բնակչության 303 327 (2010 թ.) ցուցանիշով գավառների մեջ 75-րդն է։
- Օբ դեպարտամենտի կարգային թիվն է` 10։
Դեպարտամենտը հիմնադրվել է 1790 թ. հունվարի 15-ի Ազգային ժողովի որոշմամբ։ Վաթսուն այլ գավառների նման, իր անունն ստացել է գետից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեության տարածումն սկսվել է երրորդ դարի կեսերից։ Կրոնական հալածանքներն այս տարածաշրջանում եղել են առավել դաժան, սակայն արդեն 340 թ. քրիստոնյա համայնքն ունեցավ առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Ամատյուրը։
286 թ. Հռոմի կայսր Հուլիանոս II-ն իր զորքով գրավեց Օբի շրջակա տարածքները, այնտեղից դուրս մղելով բագաուդներին։
XII դար և վանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]գավառի տարածքում հիմնադրվել է պետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցած երկու վանք՝ Կլերվո աբբայությունը, որը հիմնադրել է Բերնարդ Կլերվոյեցին 1115 թ. և նրա մրցակից Պյեր Աբելարի հիմնադրած Պարակլետ աբբայությունը։ Բերնարդ Կլերվոյեցին հայտնի է դարձել 1129 թ. Թրուայում ունեցած ելույթով, որով կոչ էր անում սկսել Երկրորդ խաչակրաց արշավանքը և որն արդյունքում ունեցավ ծանր հետևանքներ։
XX դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թ. ծագած «շամպանյան խռովություները» զավթեցին նաև Օբ գավառի տարածքը։ 1919 թ. կառավարությունը հրապարակեց դեկրետ, որով առաջին անգամ Օբում գտնվող գինեգործական տնտեսություններին թույլատրվեց արտադրել «շամպայն» գինիներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբի տնտեսությունը 19-րդ դարից սկսած կենտրոնացած է տեքստիլ արդյունաբերության վրա։ Տարածաշրջանային տնտեսական փոփոխությունների հետ կապված, մեր օրերում այս բնագավառը ճգնաժամ է ապրում։
2007 թ. գավառի աշխատունակ բնակչությունը եղել է 139 083 մարդ, որից 121 966-ն աշխատող և 17 117-ը՝ գործազուրկ։ Տնտեսության մեջ տղամարդկանց բաժինը կազմել է 53%, կանանցը՝ 47%[1]։
Երկաթուղային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբը չունի խիտ երկաթուղային ցանց։ Դեպարտամենտով անցնող միակ գիծը Փարիզ-Մյուզուլ ոչ էլեկտրականացված երկաթգիծն է։
Օբ գավառի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրետյեն դը Թրուա, գրող
- Ուրբան IV, Պապ
- Ժորժ Ժակ Դանտոն, հեղափոխական
- Հովհան դը Բրիեն, Երուսաղեմի թագավոր
- Օլիվյե Մեսիան (1928-1931), երգահան, երգեհոնահար, թռչնաբան, ծնվել է Ֆյուլինյիում, Օբ
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդուլետ Թրուայից
- Մոնգյո շամպայն գինի
- Շաուրս պանիր
- Սիդր Օթ համայնքից
- Պաշտոնական կայք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Results from the 2006 population census(չաշխատող հղում), INSEE, consulted on 22 September 2010 (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբ (գավառ)» հոդվածին։ |
|