Օբդուլիո Վարելա
Ազգությունը | Afro-Uruguayan? | ||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1917[1][2][2] | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 2, 1996[2][2] (78 տարեկան) | ||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օբդուլիո Խասինտո Մուինյոս Վարելա (իսպ.՝ Obdulio Jacinto Muiños Varela, սեպտեմբերի 20, 1917[1][2][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - օգոստոսի 2, 1996[2][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, Ուրուգվայի հավաքականի ավագը 1950 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում։ Միայն նա, Շուբերտ Գամբետան, Վիկտոր Ռոդրիգես Անդրադեն և Անիբալ Պազն են դարձել և՛ 1950 թվականի աշխարհի չեմպիոն, և՛ Հարավային Ամերիկայի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբդուլիո Վարելան ուներ աֆրիկյան, իսպանական և նույնիսկ հունական արմատներ (նրա թիմակից Ալսիդես Գիջան պնդում էր, որ Վարելան ազգությամբ բրազիլացի է)[3]։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբդուլիո Վարելան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Դեպորտիվո Խուվենտուդ» ակումբում։ 1938 թվականի մարտին տեղափոխվել է «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբ։ 1943 թվականին նա միացել է Ուրուգվայի առաջատար ակումբներից մեկին՝ «Պենյարոլին», որտեղ իր նորամուտը նշել է մարտի 12-ին՝ Մոնտեվիդեոյի «Լիվերպուլի» հետ խաղում[4]։
Խաղադաշտում Օբդուլիո Վարելան իսկական առաջատար էր, ինչի համար էլ ստացել է «Սև առաջնորդ» մականունը։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականի աշխարհի առաջնության Բրազիլիայի դեմ խաղից առաջ նա մարգարեական խոսքեր էր ասել. «Խաղի մեկնարկից առաջ պարտված խաղեր չեն լինում»[5]։ Պատմության մեջ մտել է նաև նույն աշխարհի առաջնության վճռորոշ խաղի մի դրվագ, երբ բրազիլացիները բացել են հանդիպման հաշիվը՝ հուրախություն 200-հազարանոց լեփ-լեցուն «Մարականայի»։ Օբդուլիո Վարելան վերցրել է գնդակը և վիճարկել գոլը՝ համարելով, որ Ֆրիասան գտնվել է խաղից դուրս վիճակում։ Ի վերջո, Վարելան համաձայնել է գոլին, գնդակը դրել դաշտի կենտրոնում և բղավել. «Հիմա հաղթելու ժամանակն է»։ Վարելան այնուհետև ասել է, որ իր նպատակը ոչ թե գոլը չեղարկելն էր, այլ բրազիլացիների հարձակողական ազդակը խաթարելը, նրանց հավասարակշռությունից հանելը։ Արդյունքում ուրուգվայցիները երկու գոլ են խփել (Խուան Ալբերտո Սկիաֆինո և Ալսիդես Գիջա), և մեծ շփոթմունքի մեջ դնելով բրազիլացիներին, հաղթանակ են տարել՝ պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։
Վարելան իր վերջին հանդիպումը «Պենյարոլի» կազմում անցկացրել է Ռիո դե Ժանեյրոյում 1955 թվականի հունիսի 19-ին այդ քաղաքի «Ամերիկա» ակումբի դեմ։
1994 թվականին նա պարգևատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով՝ ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար։ Մահացել է 1996 թվականի օգոստոսի 2-ին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Մոնտեվիդեոյում բացվել է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ՝ Օբդուլիո Վարելայի անունով։ Հիմնականում օգտագործվում է «Վիլյա Էսպանյոլա» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի անցկացման համար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պենյարոլի» հերթական կարևոր հաղթանակից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է խաղացողներին տալ հավելյալ բոնուս՝ բոլորին 250 դոլար, իսկ Վարելային՝ 500։ Վարելան ասել է. «Կա՛մ բոլորը կստանան 250, կա՛մ բոլորը՝ 500։ Արդյունքում ակումբի բոլոր խաղացողները ստացել են 500-ական դոլար»։
Վարելան երբեք չի համաձայնել խաղալ մարզաշապիկի վրա հովանավորի տարբերանշանով։ «Առաջ սևամորթների քթին սեփականատիրոջ անունով պիտակ էին փակցնում, հիմա՝ սա։ Ո՛չ մի դեպքում»։ Ամբողջ թիմը, բացի Վարելայից, խաղադաշտ է մտել գովազդային գրությամբ շապիկներով[6]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի չեմպիոն (6)՝ 1944, 1945, 1949, 1951, 1953, 1954
- Աշխարհի չեմպիոն (1)՝ 1950
- Հարավային Ամերիկայի չեմպիոն (1)՝ 1942
- Ամերիկայի գավաթի լավագույն խաղացող՝ 1942
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ Большая российская энциклопедия; Гиджа: не многие знают, что Варела был бразильцем, а не уругвайцем Արխիվացված 2015-07-13 Wayback Machine
- ↑ No hay título para tan grande figura(չաշխատող հղում)
- ↑ «ЧМ-1950. Странный чемпионат». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Талиновский Б. Х. Франков А. В. Серия «Все чемпионаты мира по футболу». Том 1. 1930, 1934, 1938, 1950. — ООО «Издательский Дом Украинский Медиа Холдинг», 2010. — С. 203—205. — 224 с. — ISBN 978-966-23-20-02-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Легенда о Чёрном Вожде(չաշխատող հղում)
- Уругвай родина великих игроков
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1996 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պենյարոլի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ