Jump to content

Քվինտոս Սերտորիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտոս Սերտորիոս
լատին․՝ Quintus Sertorius
Դիմանկար
Ծնվել էենթդ․ մոտ մ. թ. ա. 123[1]
ԾննդավայրՆորչա, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Մահացել էոչ ուշ քան մ. թ. ա. 71
Մահվան վայրOsca, Conventus Caesaraugustanus, Hispania Tarraconensis, Հռոմեական Իսպանիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ, Պրետոր և քվեստոր
ԿուսակցությունՊոպուլյարներ
Պարգևներ և
մրցանակներ
 Quintus Sertorius Վիքիպահեստում
Սերտորիոս Քվինտոսը և ձիու պոչը

Քվինտոս Սերտորիոս (լատին․՝ Quintus Sertorius) (մ․ թ․ ա․ մոտ 122-72), հռոմեական զորավար։

Մասնակցել է կիմբրերի և տևտոնների դեմ պատերազմներին (105 և 102 թվականներին), Դաշնակցային պատերազմին։ Մարիոսի և Կիննայի (Ցիննա) կողմնակիցն էր Սուլլայի դեմ պայքարում (88-82)։ 83-81 թվականներին իբրև պրետոր կառավարել է Մերձակա Իսպանիա պրովինցիան։ 80 թվականից գլխավորել է իբերական ցեղերի պայքարը Հռոմի դեմ, Իսպանիան դարձրել հակասուլլայական ընդդիմության կենտրոն։ Հենվելով իբերական ավագանու վրա՝ իր իշխանության տակ միավորել է համարյա ամբողջ Իսպանիան և խոշոր հաղթանակներ է տարել հռոմեական զորավարներ Մետելլոսի ու Դնեոս Պոմպեոսի նկատմամբ։ Սպանվել է իր մերձավորների դավադրությամբ, որոնք ձգտել են հաշտվել Հռոմի հետ։ Հռոմի դեմ պայքարում Սերտորիոսի հետ դաշնակցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտոս Սերտորիոս» հոդվածին։