Քիփ Թորն
Քիփ Սթիվեն Թորն (անգլ.՝ Kip Stephen Thorne, հունիսի 1, 1940[1][2][3][…], Լոգան, Յուտա, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ, հարաբերականության ընդհանուր տեսության համաշխարհային փորձագետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիփ Սթիվեն Թորնը ծնվել է 1940 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Լոգան քաղաքում։
1965 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Գրավիտացիայի և բարձր էներգետիկ աստղագիտության տեսության գրքերի հեղինակ և խմբագիր է։
1973 թվականին Ջոն Վիլլերի և Չարլզ Միզների հետ միասին գրել է դասական դարձած «Գրավիտացիա» գիրքը՝ ընդհանուր հարաբերական տեսության վերաբերյալ դասագիրք-մենագրությունը[28]։
Աննա Ժիտովի հետ միասին առաջ է քաշում հիպոթետիկ աստղային օբյեկտի առկայության ենթադրությունը՝ կարմիր հսկան և նեյտրոնային աստղը որպես միջուկ, որը կոչվում էր Տորնա-Ժիտկով օբյեկտ[29]։ Այսպիսի օբյեկտների առաջին թեկնածուն, որը ստացել է HV 2112 նշանակումը, բացվել է 2014 թվականին։
1988 թվականին նա Physical Review Letters ամսագրի համահեղինակների հետ հրապարակում է «Wormholes, Time Machines, and the Weak Energy Condition» հոդվածը (Phys. Rev. Lett. vol.61, pp. 1446—1449 (1988)), որտեղ նա ցույց տվեց, որ ժամանակի մեքենայի կառուցումը չի հակասում ներկայիս գիտական հասարակության կողմից ընդունված տեսություններին։
1994 թվականին ընթերցողների լայն շրջանակի համար հրատարակել է մի գիրք՝ «Սև խոռոչները և ժամանակի ծալը։ Այնշտայնի համարձակ ժառանգությունը», որը թարգմանվել է վեց լեզվով։
2009 թվականին պարգևատրվել է Ալբերտ Այնշտայնի մեդալով։
2009 թվականին Քիփ Թորնը հրաժարական տվեց և մնաց պատվավոր Կալտեքում Ֆեյնմանի պրոֆեսոր՝ կենտրոնանալով ընդհանուր ֆիզիկայի դասագրքերի, գրքերի և ֆիլմերի աշխատանքի վրա[30]։
Քիփ Թորնը (Լինդա Աբստի հետ համատեղ) ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» գիտաֆանտաստիկ ֆիլմի գաղափարի հեղինակն է, որը էկրաններին ցուցադրվել է 2014 թվականին։ Ֆիլմի գաղափարը, որտեղ ժամանակակից ֆիզիկական տեսությունները դառնում են սյուժեի հիմք, Թորնի մոտ հայտնվել է 2000 թվականին։ Այս գաղափարի մասին նա սկզբում պատմել է Սթիվեն Սփիլբերգին, որն էլ հետաքրքրվել է ֆիլմի գաղափարով և հրավիրել սցենարիստ Ջոնաթան Նոլանին։ Սփիլբերգի Universal կինոստուդիայի հետ հարաբերությունների խզումից հետո, ֆիլմի ռեժիսորը դառնում է Քրիստոֆեր Նոլանը, իսկ Թորնը դարձել է ֆիլմի գիտական խորհրդատու և գործադիր պրոդյուսեր[31][32]։
Գիտնական, աստղաֆիզիկայի, քվանտային տեսության բնագավառում մասնագետներից մեկն է, Սթիվեն Հոքինգի մտերիմ ընկերն ու գործընկերը։ LIGO-ի գրավիտացիոն ալիքների վերաբերյա միջազգային նախագծի հիմնադիրներից մեկն է։
2016 թվականի փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում ԼԻԳՕ-ի համագործակցությունը ներկայացնող չորս ֆիզիկոսներից մեկն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 From Logan To The StarsAstrophysics superstar Kip Thorne discusses local boyhood, beyond
- ↑ https://www.its.caltech.edu/~kip/index.html/cv.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Record #1020780 - INSPIRE-HEP
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://astronomische-gesellschaft.de/en/activities/awards/schwarzschild
- ↑ http://www.tomalla.ch/prize_winner.htm
- ↑ https://gruber.yale.edu/cosmology-laureates
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ http://www.kavliprize.org/prizes-and-laureates/prizes/2016-kavli-prize-astrophysics
- ↑ http://www.shawprize.org/en/shaw.php?tmp=3&twoid=102&threeid=254&fourid=476
- ↑ https://cdn.uclouvain.be/public/Exports%20reddot/fondationlouvain/documents/Invitation_prix_Lemaitre.pdf
- ↑ Fundación Princesa de Asturias
- ↑ Höchste Auszeichnung: Physik-Nobelpreis geht an drei US-Gravitations-Forscher — 2017.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2017/press.html
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ https://www.upc.edu/es/la-upc/honoris-causa
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/lilienfeld.cfm
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/eps-hepp/cocconi-prize-awards.php
- ↑ https://ethz.ch/de/die-eth-zuerich/portraet/auszeichnungen/ehrenraete-und-ehrendoktoren.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://alumni.princeton.edu/our-community/awards/james-madison-medal
- ↑ Misner, Charles W.; Kip S. Thorne; John Archibald Wheeler Gravitation. — San Francisco: W. H. Freeman, 1973. — ISBN 0-7167-0344-0
- ↑ Thorne, Kip; Żytkow, Anna (1977 թ․ մարտ). «Stars with degenerate neutron cores. I – Structure of equilibrium models». The Astrophysical Journal. 212 (1): 832–858. Bibcode:1977ApJ...212..832T. doi:10.1086/155109.(անգլ.)
- ↑ Кип С. Торн Чёрные дыры и складки времени. Дерзкое наследие Эйнштейна = Black Holes and Time Warps: Einstein's Outrageous Legacy / Переводчик: М. Городецкий. — М.: Издательство физико-математической литературы, 2009. — 616 с. — 700 экз. — ISBN 9785-94052-172-3
- ↑ Kevin P. Sullivan (2013 թ․ դեկտեմբերի 16). «Christopher Nolan's 'Interstellar' Trailer: Watch Now» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2015-08-02-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «В чёрных дырах и между звёзд…». «Троицкий вариант» онлайн.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Misner, Charles W., Thorne, K. S. and Wheeler, John Archibald, Gravitation 1973, (W H Freeman & Co)
- Thorne, K. S., Price, R. H. and Macdonald, D. M., Black Holes, The Membrane Paradigm, 1986, (New Haven: Yale Univ. Press).
- Kip S. Thorne (1994). Black Holes and Time Warps: Einstein's Outrageous Legacy. W.W. Norton. ISBN 978-0-393-31276-8.
- Кип С. Торн Интерстеллар: наука за кадром = The Science of Interstellar / Переводчик: Станислав Ломакин. — М.: Манн, Иванов и Фербер, 2015. — 336 с. — ISBN 978-5-00057-536-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michael S. Morris, Kip S. Thorne, and Ulvi Yurtsever. «Wormholes, Time Machines, and the Weak Energy Condition»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիփ Թորն» հոդվածին։ |
|
- Հունիսի 1 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի գրողներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Աստղաֆիզիկոսներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Գիտական գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ