Քիմերներով տուն (Կիև)
Տեսակ | բնակելի տուն և ճարտարապետական ժառանգության հուշարձան |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Հասցե | Банкова вулиця, 10 |
Փողոց | Bankova Street? |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Հիմնադրված է | 1902 |
Ճարտարապետ | Վլադիսլավ Գորոդեցկի |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական ժառանգության հուշարձան |
Քիմեռներով տուն ( ուկրաիներեն՝ Будинок з химерами ), աղյուսե շինություն մոդեռն ոճով, որը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Տունն իր անունը ստացել է քանդակագործական դեկորացիաների շնորհիվ (որը գտնվում է ինչպես տան ճակատին, այնպես էլ դրա ներսում), որոնց թեման ցամաքային և ստորջրյա կենդանական աշխարհն է, որսորդական ատրիբուտները, հեքիաթային արարածները, քիմեռները։
Շենքը գտնվում է Պեչորյան թաղամասում՝ Բանկովա փողոց, 10 հասցեում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիմաց։ Ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկին (1863-1930) այն կառուցել է 1901-1903 թվականներին՝ որպես վարձակալության համար նախատեսված բազմաբնակարան տուն` իր ընտանիքի համար նախատեսված տարածքներով։ Շինհրապարակն ընտրվել է Բանկովայա փողոցի երկայնքով զառիթափ ժայռի վերևում` նախկինում Այծի ճահիճի ափին, որը չորացվել էր[1]։ Քանդակագործական դեկորացիաներն արել է քանդակագործ Էլիո Սալյան՝ իր իսկ էսքիզների հիման վրա[2][3]։
2005 թվականի գարնանից, կառավարության որոշման համաձայն` տունը ծառայում է որպես Ուկրաինայի նախագահի նստավայր[1]։ Այն մշակութային ժառանգության օբյեկտ է, պահպանման համարը 906[4]։
Այս շենքի կառուցման արդյունքում Գորոդեցկին ստացել է «Կիևի Գաուդի» մականունը[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմեռներով տունը կառուցվել է ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկու նախագծով 1901-1902 թվականներին[7]՝ օգտագործելով այդ ժամանակների նորարարական լուծումները՝ ինժեներ Անտոն Շտրաուսի ղեկավարությամբ։ Շենքի կառուցման ժամանակ Գորոդեցկին հայտնի էր որպես խոշոր ճարտարապետ, նա նախագծել է բազմաթիվ շենքեր Կիևում, մասնավորապես՝ Սուրբ Նիկոլայի եկեղեցին, Կիևի կենասան և Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանը։ Բացի ճարտարապետությունից, Գորոդեցկու նախասիրություններից էր որսորդությունը, ինչի պատճառով, հավանաբար, նրա աշխատանքները պարունակում են կենդանիների այդքան քանդակային պատկերներ։
Գորոդեցկին փոխառու միջոցներով ֆինանսավորել է տան շինարարությունը՝ վարձակալության տալու համար բազմաբնակարան շենք ստեղծելու մտադրությամբ։ Նա ստեղծել է մեկական բնակարան յուրաքանչյուր հարկում, դրանք միացվել են վերելակով և աստիճաններով։ Ինքը՝ Գորոդեցկին, զբաղեցրել է շենքի չորրորդ հարկը, որի մակերեսը կազմում է մոտ 380 մ²։
Գորոդեցկին հողի առաջին մասը գնել է 1901 թվականի փետրվարի 1-ին, շինարարական աշխատանքները սկսվել են նույն թվականի մարտի 18-ին։ Արտաքին պատերի կառուցումն ավարտվել է օգոստոսի 21-ին, իսկ տանիքի ծածկը և աղյուսե որմնադիր պատերը՝ սեպտեմբերի 13-ին։ Ռուսական կայսրությունում տնտեսական դժվարությունների պատճառով շինարարության ավարտը հետաձգվել է։ 1903 թվականի մայիսին բնակեցված է եղել միայն մեկ բնակարան առաջին հարկում և Գորոդեցկու սեփական բնակարանը։ Շենքի կառուցման համար օգտագործվել է 1550 մ² հող՝ 15640 ռուբլի[8]։ Հողատարածքի և շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 133000 ռուբլի։ Վարձակալության տարեկան գնահատված եկամուտը կազմել է 7200 ռուբլի։ Կենտրոնական ճակատից ձախ եղել է ալպիական ծաղկաթումբ (մոտ 320 մ² մակերեսով)՝ շատրվանով։
Սաֆարի ճամփորդությունների հոբբիի հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով 1912 թվականի հուլիսին Գորոդեցկին որոշել է գրավադրել իր առանձնատունը Կիևի վարկային ընկերությանը։
Գորոդեցկուն հաջորդած սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկային ընկերությունը վարկի տոկոսները չմարվելու հետևանքով 1913 թվականին կալվածքը և առանձնատունը աճուրդով վաճառել է։ Առանձնատան սեփականությունը փոխանցվել է Կիևում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալ Դանիիլ Բալախովսկուն։ 1916 թվականին տունը գնել է առաջին գիլդիայի վաճառական Սամուիլ Նիմեցը[8]։
Խորհրդային ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքը պետականացվել է, և շենքի բոլոր բնակարանները դարձել են կոմունալ բնակարաններ[9]։
1921 թվականից շենքում տեղակայվել է ռազմական աշխատանքի անտառահատման ջոկատի շտաբը։ Ավելի ուշ նոր կառավարությունը դրանում տեղավորել է Կիևի ռազմական օկրուգի անասնաբուժական վարչությունը[10]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը զգալի վնաս է կրել և մնացել է լքված։ Պատերազմից հետո շենքն օգտագործվել է որպես Իվան Ֆրանկոյի թատրոնի դերասանների բնակարան։ Այնուհետև Ուկրաինայի Կոմկուսի (բ) Կենտկոմը հրամայել է շենքն օգտագործել որպես Ուկրաինայի Կոմկուսի (բ) Կենտկոմի անդամների թիվ 1 կլինիկա[11]։
ԽՍՀՄ փլուզումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը պատկանել է Ուկրաինայի առողջապահության նախարարությանը։ Ժամանակի ընթացքում ցցագերանները կորցրել են իրենց հենման գործառույթը, իսկ թիթեղների և ցցագերաններ հիմքերի միացման վայրում տունը կիսվել է երկու մասի։ Տան մի մասը 33 սմ-ով թեքվել է դեպի Ուկրաինայի նախագահի նստավայր, իսկ երկրորդը՝ 10 սմ-ով դեպի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական թատրոնը[12]։ Շենքը հրատապ վերակառուցման կարիք է ունեցել։
1998 թվականին «УкрНИИпроектреставрация» (Ուկրաինայի վերականգնման նախագիծ գիտահետազոտական) ինստիտուտը մշակել է «Քիմերներով տան» վերակառուցման նախագիծը։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի վերջին Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է ինստիտուտի կողմից մշակված շենքի վերակառուցման ծրագիրը։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում բանվորները պեղել են առաջին հարկը, որն ամրացնելու նպատակով ծածկված էր հողով։ Գորոդեցկու պահպանված հին գծագրերի հիման վրա վերականգնվել են ինտերիերը և պատերի նկարները։ Վերականգնվել են ցցագերանները[13], բայց վերականգնողները չեն ուղղել տունը, որը 30 սմ-ից ավելի էր թեքվել դեպի Բանկովայա. տունն ուղելը կնշանակեր, որ այն վերակառուցվում է, ոչ թե վերականգնվում։ Պատուհանները ժամանակի ընթացքում շեղված պատերի մեջ տեղադրելու համար արհեստավորները ստիպված պատուհանների ծուռ շրջանակներ են պատրաստել[14]։ Բակում արհեստավորները վերականգնել են արհեստական լիճը, շատրվանները և ալպիական ծաղկաթմով այգին։
2004 թվականի նոյեմբերին շենքում բացվել է «Ուկրաինայի գեղարվեստական գլուխգործոցներ» թանգարանը և մշակութային կենտրոնը[15]։
Վերանորոգումից հետո շենքի երեք հարկերը (երրորդ, չորրորդ և հինգերորդ) վերածվել են տարածքի` Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ միջոցառումների համար։ Բնակավայրի առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են նախագահի քարտուղարության պետական արարողակարգի և արարողությունների աշխատողների գրասենյակային սենյակներ։
Քիմեռներով տունն ունի նաև հավատարմագրերի հանձնման սրահ, փաստաթղթերի ստորագրման համար նախատեսված կառավարական դահլիճ, բանակցությունների փոքր դահլիճ, դահլիճ, որտեղ Ուկրաինայի նախագահը անհատական հանդիպումներ է անցկացնում, ճեպազրույցների սենյակներ և տոնական ընդունելությունների սենյակ[7]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է մոդեռն ոճով և նախագծված է խորանարդի տեսքով, Բանկովա փողոցի կողմից, այն ունի երեք հարկ, իսկ Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից՝ վեց։ Ազատ պլանավորման մեջ օգտագործվել է տարածքների մեկուսացված մասերի (առջևի, բնակելի, կոմունալ) ֆունկցիոնալ փոխկապակցման սկզբունքը, որը բնորոշ է 20-րդ դարի բազմաթիվ բնակելի շենքերին։
Արտաքին դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ճարտարապետության մոդեռն ոճի հետազոտողները մեծ ուշադրություն են դարձնում պատկերագրական մոտիվների մեկնաբանությանը։ Ճարտարապետ Գորոդեցկիի տունը, որը հարուստ ձևավորված և երկու քանդակագործական խմբերով է զարդարված, այս առումով պարարտ օբյեկտ է հետազոտության համար։ «Կիևը մոռեդն ոճում» գրքում, որը հիմնված է հեղինակի և տան սեփականատեր Վ. Գորոդեցկու անհատական նախասիրությունների վրա, որսորդի, ով հենց իր տան կառուցման ժամանակ երազում էր ճանապարհորդել Աֆրիկա, և վերլուծելով տան հիմնական ճակատների դեկորը, եզրակացություն է արվում, որ Վլադիսլավ Գորոդեցկին Կիևի կենտրոնում աֆրիկյան լեռնաշղթա է կառուցել, որի գագաթին լեռնային լիճ է և ջրվեժ, որը ողողում է առջևի մուտքի աստիճանները։
Աֆրիկյան վելդի մասին են վկայում տան ճակատների բազմաթիվ փղերը, գազելները և ռնգեղջյուրները։ Գորոդեցկու տան անկյունում գտնվող ձկնորսական պիտույքները, ֆրիզի վրայի ձկնոսպը և ձկան հետ աղջիկները լճի տարածության մասին են հուշում, իսկ կալլա շուշանը՝ ծաղիկ, որով զարդարված են տան պատերը, աֆրիկյան բույս է, որն աճում է գետերի ափերի երկայնքով։ Բացելով գլխավոր մուտքի դուռը և մտնելով տան ճեմասրահ՝ այցելուն հայտնվում է լճի հատակում։ Առաստաղից իջնող ութոտնուկը և սենյակների միջև տարածության մեջ գտնվող ձկները համապատասխան տպավորություն են ստեղծում։ Նույնիսկ տան գտնվելու վայրը՝ ժայռի վերևում, ըստ Գորոդեցկու, պետք է ամրապնդեր այն տպավորությունը, որ տունը աֆրիկյան լեռ է։ Այս հատվածի վրա աշխատելիս օգտագործվել են մոդեռն ոճով «Կիևը մոդեռն ոճում» գրքի նյութերը[16]։ Գորոդեցկու սեփական էսքիզների հիման վրա ճակատի քանդակագործական դեկորացիաներն արել է նրա օգնական, միլանցի քանդակագործ Էլիո Սալյան, ով իր ստորագրությունն է թողել «E. Sala. 1902» առյուծի և արծվի մենամարտի քանդակային կոմպոզիցիայի տակ։
Կռիվ առյուծի և արծվի միջև. Քիմեռաների տան ցանկապատի քանդակագործական ձևավորում |
Տան ճակատը Բանկովա փողոցից |
Տանիքի պարապետ. Էմիլիո Սալյայի նախագծած ջրահարսերով, երկկենցաղներով և այլ արարածներով ճարտարապետական արձաններ |
Սյուներ՝ զարդարված ռնգեղջյուրների և եղջերուների գլուխներով |
Տան պատերին կան ռնգեղջյուրների, ընձուղտների, առյուծների, կոկորդիլոսների, անտիլոպների և աֆրիկյան այլ կենդանիների բետոնե գլուխներ։ Մայթերի վրա կախված բետոնե փղերի կնճիթները ծառայել են որպես ջրահեռացման խողովակներ։ Տանիքում հսկա դոդոշներ են, ծովային հրեշներ և ներեուհիներ՝ մազերի փոխարեն շղթաներով։ Տանիքում օգտագործվում է բարձր պարապետ, որը թույլ է տալիս գրեթե ամբողջությամբ թաքցնել տանիքը։
Փղերի գլուխներ առաջին հարկի քանդակազարդ |
Շենքի հակառակ կողմը | Պիթոն ջրահեռացման քանդակային ձևավորում |
Ճարտարապետական կոմպոզիցիա Բանկովայա փողոց |
Քանդակագործը զարդարել է գլխավոր սանդուղքը սվաղային ֆրիզով և ռելիեֆներով։ Կենտրոնում, նա տեղադրել է բույսերով ոլորված հսկայական դելֆինի պատկերով սյուն։
Ինտերիերի դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի ազատ պլանավորումում օգտագործում է տարածքների մեկուսացված մասերի (առջևի, բնակելի, կոմունալ) ֆունկցիոնալ փոխկապակցման սկզբունքը, որը բնորոշ է 20-րդ դարի սկզբի հարուստ տներին։ Տան սենյակների դասավորությունը հովհարաձև է՝ արևի ուղղությամբ, ինչն ապահովում է լավ բնական լուսավորություն[17]։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 3309,5 մ²[18]։
Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից շենքի առաջին հարկում եղել է երկու ձիանոց, երկու սենյակ կառապանների համար, ընդհանուր լվացքատուն և երկու բնակարան՝ երկու և երեք սենյականոց։ Երկու բնակարաններից յուրաքանչյուրը բաղկացած է նախասրահից, խոհանոցից, սանհանգույցից և խորդանոցից։ Առաջին հարկի վերևում գտնվող հարկերում եղել են մեկական բնակարաններ։
Երկրորդ հարկում բնակարանը բաղկացած էր վեց բնակելի սենյակից, նախասրահից, խոհանոցից, բուֆետից, երեք սպասուհու սենյակից, մեկ լոգասենյակից, երկու սանհանգույցից և երկու խորդանոցից։
Երրորդ և վեցերորդ հարկերում բնակարանները բաղկացած է եղել ութը բնակելի սենյակներից, նախասրահից, խոհանոցից, լվացքատնից, սպասավորների համար նախատեսված երկու սենյակից, լոգասենյակից և երկու սանհանգույցից։ Երրորդ հարկի բնակարանը գտնվել է Բանկովսկայա փողոցի գլխավոր մուտքի մակարդակից մի փոքր ցածր մակարդակում։
Բնակարաններից լավագույնը՝ տասներեք սենյակներով, Իվան Ֆրանկոյի հրապարակի կողմից չորրորդ հարկի (Բանկովա փողոցից` առաջին) բնակարանն է, որը պատկանել է հենց Գորոդեցկուն[10]։ Այն բաղկացած էր աշխատասենյակից, հյուրասենյակից, փոքր հյուրասենյակից, ճաշասենյակից, կանացի զարդասենյակից, ննջասենյակից, մանկական սենյակից, տնային դաստիարակչուհու սենյակից, լրացուցիչ սենյակից, նախասրահից, սպասավորների երեք սենյակից, աման լվալու սենյակից, միջանցքից, խոհանոցից, լոգասենյակից, երկու սանհանգույց և երկու պահուստային սենյակից։ Նման բնակարան գտնվել է հաջորդ հարկում։
Բացի բնակարաններից, ձիանոցից, լվացքատնից և պահեստներից, շենքում եղել են գինու մառաններ[19] և կովանոցներ. Գորոդեցկին պլանավորել էր ամեն օր թարմ կաթով ապահովել իր շենքի բնակիչներին։ Կովանոցների տեղն էլ այնպես է ընտրվել, որ հոտը բնակիչներին անհարմարություն չպատճառեր։
Տան ինտերիերի օրինակ քիմեռներով | Շենքի սենյակներից մեկը | Տան ներսի աստիճանների ձևավորում |
Քաղաքային լեգենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քիմեռներով տան» հայտնվելը մի շարք լեգենդների պատճառ է դարձել, որոնք կարելի է գտնել թերթերում և ուղեցույցներում։
Համաձայն առաջին լեգենդի՝ Գորոդեցկին այս տունը կառուցել է ի հիշատակ իր դստեր, ով ինքնասպանություն է գործել՝ նետվելով Դնեպրի ջրերը՝ ընտանեկան վեճի կամ դժբախտ սիրո պատճառով, ինչի պատճառով էլ կան այդքան ծովային մոտիվներ դիզայնի մեջ։ Սակայն, ինչպես հաստատվել է, Ելենա Գորոդեցկայան (ամուսնացած Յացենկոյի հետ) ողջ ու առողջ է եղել տան կառուցման ժամանակ և մահացել է շատ ավելի ուշ, քան հայրը[8]։
Երկրորդ լեգենդն ասում է, որ Գորոդեցկին շենքը կառուցել է՝ հայտնի ճարտարապետներ Ալեքսանդր Կոբելևի (1860-1942) և Վլադիմիր Լեոնտովիչի հետ[11] գրազ գալով, որ երկու տարվա ընթացքում նա կարող է շենք կառուցել՝ օգտագործելով այն ժամանակվա նոր նյութերը՝ ցեմենտ և բետոն։ Ինչին Ալեքսանդր Կոբելևը նրան ասել է.
Այո, պարոն, դուք խենթ եք։ Նման միտք կարող էր ունենալ միայն խելագարը։ - Ալեքսանդր Կոբելև
|
Երկու տարի անց Գորոդեցկին ճարտարապետներին ներկայացրել է իր շենքը և շահել գրազը[13]։
Գոյություն ունի նաև լեգենդ, ըստ որի տունը կառուցել է ոչ թե Գորոդեցկին, այլ Նիկոլայ Դոբաչևսկին։ Այս լեգենդը հերքվում է նրանով, որ տան բոլոր գծագրերը կրում են Գորոդեցկու ստորագրությունը[20]։
Հիշատակումներ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորոդեցկիի շենքը հիշատակվում է Կոնստանտին Պաուստովսկու 1946 թվականին գրած «Հեռավոր տարիներ» ինքնակենսագրական պատմվածքում (գլուխ «Կտտկենու գնիկներ»)[21]։
- Վլադիմիր Վասիլևի «Սև Պալմիրայի դեմքը» և «Ինվերսիաների ժամանակը» վեպերում Գորոդեցկիի շենքը Կիև քաղաքի «Ցերեկային պահակախմբի» կենտրոնակայանն է[22]։
Քիմեռներով տունը նամականիշների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրանիայի փոստը բազմաթիվ նամականիշներ է թողարկել Վլադիսլավ Գորոդեցկու հիշատակին նվիրված։ 2021 թվականի նոյեմբերին Ուկրաինայի փոստը թողարկել է 5 խումբ նամականիշ. «Տուն քիմեռներով. 1901-1903 Կիև». «Տուն քիմեռներով. Դեկորի հատված», «Խիմեռներով տուն. Մենամարտ արծվի և պանտերայի միջև», «Տուն քիմեռներով. Աֆրիկյան մոտիվներ», «Վ. Գորոդեցկի. 1863-1930», «Քիմեռներով տուն. 1901-1903, Կիև»[23]։
Փոստային նամականիշ, 2019 | Ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկուն նվիրված նամականիշների շարք, 2014 | Փոստային նամականիշ, 2014 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Дом с химерами». Мой Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Klymenko, Sergiy. «Budynok z Khimeramy». Photos of Kyiv (ուկրաիներեն and ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ explorer (2007 թ․ հուլիսի 5). «Walks around Kyiv. House with Chimaeras». Narodna pravda (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-07-25-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Управління охорони культурної спадщини (2015 թ․ հունվարի 1). «Iнформаційний зведений перелік об'єктів культурної спадщини Печерського району» (PDF) (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Анна Иваненко (2004). «Городские истории. Городецкий. Властелин химер». web.archive.org. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Rinkus, Sonya (2007 թ․ նոյեմբերի 9). «heed the krai». elementmoscow.ru. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 7,0 7,1 «Официальное интернет-представительство Президента Украины» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Михаил Кальницкий (2003 թ․ օգոստոսի 19). ««Киевские ведомости» № 179 (2 984)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Ольга Янковая. «Дом с химерами: легенды и были». Натали. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 10,0 10,1 Юлия Ивашко. «Вашъ Кіевъ, загадка дома с химерами». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 11,0 11,1 «Дом с химерами в Киеве». Туристический портал для путешествующих в Киев. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Будинок з Химерами». Архитектурные памятки Киева. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 Ольга Федоровская. «Охотник из Дома с химерами». ДОМ индекс. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Дом с химерами в Киеве». Читальный зал Мирта. 2008 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Кучма открыл в «Доме с химерами» музейно-культурный центр». Подробности. 2004 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Александр Маслюков, Марина Ганцева Киев в стиле модерн. — Киев: Наш час. — 512 с.
- ↑ Ольга Янковая. «Дом с химерами: легенды и были». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Кабинет Министров Украины (2003 թ․ դեկտեմբերի 31). «Распоряжение от 31.12.2003 № 829-р» (ուկրաիներեն). Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Человек из «Дома с химерами»». Журнал «Вокруг света». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Экспрессия-СВ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Дом с химерами
- ↑ «Шарики из бузины - Повесть о жизни (Паустовский К.Г.)». azbyka.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Васильев В.Н. Лик Чёрной Пальмиры. — Москва: АСТ, 2003. — С. 14. — 320 с.
- ↑ «Будинок з химерами». Վերցված է 7 серпня 2022 року-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Виртуальная экскурсия по Дому с химерами на сайте Президента Украины» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին.(անգլ.)
- Подлинная история киевского «Дома с химерами»
- «Дом с химерами Владислава Городецкого». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. на Fayno-e.com
- Фотографии интерьера Дома с химерами
- Дом с проблемами: 115 лет ошибкам архитектора Городецкого
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմերներով տուն (Կիև)» հոդվածին։ |