Քթախոտ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քթախոտ, այլ անվանումներ՝ ընչախոտ, ընչադեղ, բռնոթի, փոշիացրած ծխախոտ, որը քաշում են քթածակերը՝ գրգիռ հարուցելու համար։
Պատրաստվում է ծխախոտի փոշուց, կարող են ավելացվել բուրավետ նյութեր։ Փոքր չափաբաժիններով օգտագործելու դեպքում ունենում է որոշակի դրական ազդեցություն, կարճատև բարելավում է մտավոր գործընթացները, որը պայմանավորված է արյան ներհոսքով դեպի գլխուղեղ։ Փոքր չափաբաժիններով օգնում է նաև հարբուխի ժամանակ։ Երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել ուռուցքային հիվանդություններ, հիշողության վատացում, տկարամտություն։