Քերսթին Շթեգեման
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1977[1] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռայնե, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 1,71 ± 0,001 մետր[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քերսթին Շթեգեման (սեպտեմբերի 29, 1977[1], Ռայնե, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003, 2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (2001, 2005, 2009), ամառային Օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերստին Շտեգեմանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 15 տարեկանում Բունդեսլիգայում հանդես եկող «Այնտրախտ» (Ռայնե) ֆուտբոլային ակումբի կազմում։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է վեց տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Դույսբուրգ 2001», «Ֆլաշհայմ-Հիլլենում», «Վատտենշայդում», «Գերֆորդերում» և «Գյուտերսլո 2009»։ Առավել մեծ հաջողությունների է հասել 2001-2007 թվականներին Ռայնեի "Հայկեի" կազմում ելույթների ժամանակ։ Այդ ընթացքում Շտեգեմանը ակումբի կազմում դարձել Է Գերմանիայի չեմպիոն 1999/00 մրցաշրջանում և Գերմանիայի գավաթակիր 1999/00 և 2002/03 մրցաշրջանում[2]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հավաքականի կազմում նորամուտը նշել է 1995 թվականի ապրիլի 13-ին Լեհաստանի դեմ խաղում։ Ամուր մնաց որպես Գերմանիայի հավաքականի հիմնական խաղացող։ Նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսներ (2003, 2007), Եվրոպայի առաջնություն (2001, 2005, 2009), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[2]։ Ներկայումս Բիրգիտ Պրինցից հետո Գերմանիայի կանանց հավաքականի երկրորդ խաղացողն է խաղերի քանակով[3]։ Ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 30-ին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի առաջնություն. հաղթող (1) 1999/00
- Գերմանիայի գավաթ. հաղթող (2) 1999/00, 2002/03
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնություն. հաղթող (2) 2003, 2007
- Եվրոպայի առաջնություն. հաղթող (3) 2001, 2005, 2009Օլիմպիական խաղեր. բրոնզե մեդալակիր (3) 2000, 2004, 2008
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե դափնու տերև[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 «Nationalspielerin Kerstin Stegemann». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «MOST-CAPPED PLAYERS». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Silbernes Lorbeerblatt für Krahn und Stegemann». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Գերմանացի կին ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կանանց ֆուտբոլի պաշտպաններ