Jump to content

Քեթրին Քուքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Քուքսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1906(1906-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Tyne Dock, Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունիսի 11, 1998(1998-06-11)[5][6][7][…] (91 տարեկան)
Մահվան վայրՆյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունվիպասան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունHastings Writers' Group?[4]
 Catherine Cookson Վիքիպահեստում

Քեթրին Էնն Քուքսոն (անգլ.՝ Dame Catherine Ann Cookson), հունիսի 20, 1906(1906-06-20)[1][2][3][…], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Tyne Dock, Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 11, 1998(1998-06-11)[5][6][7][…], Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), սիրավեպի ժանրի անգլիացի արձակագիր (որոնցից շատերը նկարահանվել են), բարերար, Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Էնն Քուքսոնը (ի ծնե ազգանունը` Քեթրին Էնն Մակմալեն) ծնվել է 1906 թվականի հունիսի 27-ին, Հյուսիսարևելյան Անգլիայի Թայն Ուոր նահանգի Սաութ Շիլդս քաղաքի մոտակայքում գտնվող Թայն Դոկ փոքրիկ գյուղում։ Դրանից հետո նա տեղափոխվել է նույն շրջանում Ջարոու քաղաք, որը դարձել է նրա ամենահայտնի վեպերից մեկի՝ «Տասնհինգ փողոցներ»-ի (անգլ.՝ The Fifteen Streets) գործողությունների վայրը։ Քեյթ Ֆոուստի ապօրինի դուստրն էր, ում նա համարում էր իր ավագ քույրը։ Հայրը երկու կին ունեցող և խաղամոլ Ալեքսանդր Դևիսն էր` Շոտլանդիայի Լանարկշիր կոմսությունից։ Դաստիարակվել է տատի և պապի` Ռոուզ և Ջոն Մակմուլենները։

Ապագա գրողն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ։ 13 տարեկանում Քեթրինը ստիպված էր թողնել դպրոցը և աշխատանքի անցնել Սոութ Շիլդս քաղաքի աշխատանքային տան լվացքատանը` որպես ծառա։ 1929 թվականին Քեթրինը տեղափոխվել է Հասթինգս, որտեղ լվացքատուն է բացել աշխատանքային տանը։ Խնայված գումարի շնորհիվ Քեթրինին հաջողվել է գնել վիկտորիանական տուն՝ վարձով տրամադրելու և այդպիսով իր եկամուտներն ավելացնելու համար։

1940 թվականի հունիսին, 34 տարեկան հասակում, Քեթրինն ամուսնացել է Հասթինգսի գիմնազիայի ուսուցիչ Թոմ Քուքսոնի հետ, ով իրենից 6 տարով փոքր էր։ Քեթրին Քուքսոնը հղիության վերջին ամիսներին չորս անգամ վիժել է, որից հետո բժիշկները հայտնաբերել են, որ նա տելանգիէկտազիա ունի, ինչը հանգեցրել է նյարդային խանգարման, և վերականգնվելու համար 10 տարի է պահանջվել։

Քեթրին Քուքսոնը դեպրեսիայից շեղվելու համար սկսել է գրել և անդամագրվել է Հասթինգսի գրողների կազմակերպությանը։ 1950 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային «Օժիտով աղջիկը (Քեյթ Հանիգան)» (անգլ.՝ Kate Hannigan) վեպը, իսկ «Կլոր աշտարակը» 1968 թվականին արժանացել է «Լավագույն վեպ» տարածաշրջանային մրցանակի։

Նրա գրքերի մեծ մասը պատմում է աղքատ միջավայրի հասարակ մարդկանց մասին, ովքեր հայտնվել էին կյանքի դժվար պայմաններում, որը գրողը լավ գիտեր։ Քեթրին Քուքսոնը քիչ էր առնչվում Լոնդոնի ժամանակակից գրական միջավայրի հետ։ Գրողը նախընտրում էր բարելավել իր հմտությունները։ Գրողը գրել է նաև գրքեր ՝ Քեթրին Մարչանթ (Մարշանթ) և Քեթի Մակմուլեն կեղծանուններով, որոնք ծագել են նրա մանկության անունից։

Քեթրին Քուքսոնը գրել է գրեթե 100 գիրք, որոնք հրատարակվել են ավելի քան 120 միլիոն տպաքանակով, թարգմանված աշխարհի առնվազն 20 լեզուներով։ 17 տարի՝ մինչև 2002 թվականը, Քեթրին Քուքսոնը մնում էր Միացյալ Թագավորության հանրային գրադարանների ամենապահանջված հեղինակներից մեկը։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Քուքսոնի վեպերից շատերը նկարահանվել են և հիմք են դարձել ռադիոհաղորդումների և թատերական ներկայացումների համար։ 1983 թվականին, «Քեթի Մալհոլանդ» (անգլ.՝ Katie Mulholland) վեպի հիման վրա մյուզիքլ է բեմադրել կոմպոզիտոր Էրիկ Բոսվելի և սցենարիստ և ռեժիսոր Քեն Հիլի կողմից։ Քեթրին Քուքսոնը ներկա է եղել պրեմիերային։

Քեթրին Քուքսոնի վեպերի հիման վրա 1956 թվականից 2001 թվականներին նկարահանվել է 24 կինոնկար և հեռուստասերիալ։

1956 թվականին նկարահանվել է առաջին՝ «Ժաքլին» ֆիլմը (անգլ.՝ Rooney՝ Ռոյ Ուորդ Բեյքեր)` նկարահանված ըստ «Մեծ մարդը» (1954 թվական) վեպի։ Դրան հաջորդել է «Ռունին» (անգլ.՝ Jacqueline, ռեժիսոր Ջորջ Փոլլոկ)` հիմնված համանուն վեպի վրա։ Կոմերցիոն նպատակներով երկու ֆիլմերի գորողություններն էլ տեղափոխվել են Սաութ Շիլդսից Իռլանդիա։

Պրոդյուսեր Ռեյ Մարշալի դրամատիկ հեռուստասերիալները և հեռուստատեսային ֆիլմերը, որոնք արտադրվել են ITV-ում, մեծ հաջողություն են ունեցել։ 1989 թվականից (1990 թվական) մինչև 2000 թվականը (2001 թվական) հեռուստատեսությամբ նկարահանվել են Քեթրին Քուքսոնի 18 վեպեր։ Առաջին հեռուստատեսային մշակումը՝ «Տասնհինգ փողոցներ» (անգլ.՝ The Fifteen Streets), ռեժիսոր 1989 թվական՝ ռեժիսոր Դեյվիդ Ուիթլի, և դերասաններ՝ Շոն Բին և Օուեն Թիլ, 1990 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ երկրորդ հեռուստատեսային մշակումը՝ «Սև թավշյա զգեստ» («Հագուստ սև թավշից», «Թավշյա սագա»), 1991 թվականին շահել է միջազգային «Էմմի» մրցանակը՝ լավագույն դրամատիկական սերիալների անվանակարգում։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ գրողի կարիերան Քեթրին Քուքսոնին համբավ և նյութական բարեկեցություն է բերել, գրողը նախընտրել է վարել համեստ ապրելակերպ։ Գրողը զբաղվել է բարեգործությամբ, մեծահոգի բարերար էր, մեծ գումարներ էր նվիրում քիչ հաջողություն ունեցող գրողների և բժշկության ոլորտում գիտական հետազոտությունների համար։ Քեթրին Քուքսոնը ավելի քան 1 միլիոն ֆունտ է նվիրել՝ ուսումնասիրելու համար այն հիվանդության դեղամիջողը, որով տառապել է ինքը։ 1985 թվականին Քեթրին Քուքսոնը ավելի քան 800,000 ֆունտ ստեռլինգ է նվիրել Նյուքասլի համալսարանին։ Որպես երախտագիտություն` համալսարանը անցկացրել է  արյունաբանության դասախոսությունների դասընթաց։ Գրողը 40,000 ֆունտ է նվիրել արյան մակարդման խանգարումների լազերային բուժման համար, 50,000 ֆունտ` օտորինոլարինգոլոգիայի հետազոտության համար, հատուկ ցուցումով՝ առաջին հերթին երեխաների մոտ խլություն հայտնաբերելու համար։ Քեթրին Քուքսոնը 20 հազար ֆունտ ստերլինգ է նվիրել Նյուքասլի համալսարանի Հաթթոն պատկերասրահին, 32 հազար ֆունտ ստերլինգ՝ տեղի գրադարանին։ Որպես երախտագիտություն` նրա պատվին է անվանակոչվել Նյուքասլի համալսարանի բժշկական դպրոցի շենքը։ Գրողի ֆոնդը շարունակում է նվիրատվություններ տրամադրել Միացյալ Թագավորության արժանի գործերին՝ առաջին հերթին երիտասարդների համար մշակութային միջոցառումներ աջակցելու և զարգացնելու համար, ինչպիսին է, օրինակ, Տայնսայդա անկախ կինոթատրոնը։

Կյանքի վերջին տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին Քեթրին Քուքսոնը և նրա ամուսինը բնակություն են հաստատել Նորթումբերլենդի Լենգլիի մոտակայքում գտնվող մի փոքրիկ գյուղում։ Առողջության վատթարացման արդյունքում գրողը տեղափոխվել է Ջեզմոնդ (Նյուքասլ Թայն, Անգլիա), որպեսզի ավելի մոտ լինի բժշկական հաստատություններին։ Քեթրին Քուքսոնը կյանքից հեռացել է 1998 թվականի հունիսի 11-ին՝ Նյուքասլի մոտ, Թայն ամրոցի մոտ գտնվող իր տանը։ Գրողը մահացել է իր ծննդյան 92-ամյակից ընդամենը 16 օր առաջ։ Ընդամենը 17 օր անց՝ 1998 թվականի հունիսի 28-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է նրա ամուսինը՝ Թոմ Քուքսոնը։ Վերջին ժամանակներում գրողը գամված է եղել անկողնուն, բայց շարունակում էր աշխատել գրքերի վրա, և նրա նոր վեպերը լույս էին տեսնում մինչև 2002 թվականը։

Մրցանակներ, հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 թվական, Բրիտանական կայսրության շքանշան
  • 1993 թվական, Կին հրամանատար Բրիտանական կայսրության շքանշան
  • 1997 թվական, Օքսֆորդի համալսարանի Սուրբ Հիլդա քոլեջի պատվավոր անդամ
  • 2008 թվականի մարտին բացվել է «Լեդի Քեթրին Քուքսոնի հուշահամալիրը» Հարավային Թայնսայդի` Սաութ Շիլդսում, շրջանային հիվանդանոցի տարածքում, որը գտնվել է աշխատավայրի մոտ, որտեղ Քեթրին Քուքսոնն աշխատել է 1924թվական,1929 թվականներին։ Նախագիծը մասամբ ֆինանսավորվել է «Catherine Cookson Trust» հիմնադրամի կողմից։
  • Քեթրին Քուքսոնի և նրա ամուսնու կյանքի մասին տեղի դրամատուրգ Թոմ Քելլին ստեղծել է պիես, որի հիման վրա բեմադրվել է «Թոմն ու Քեթրինը» մյուզիքլը, որը հաջողությամբ ցուցադրվել է Սաութ Շիլդսում։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Քուքսոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլոգիա «Քեյթ Հաննիգան» (The Kate Hannigan series)․

  1. Kate Hannigan (1950)
  2. Kate Hannigan's Girl (2001)

Եռապատում «Մոլենովի ընտանիքը» (The Mallen Novels)․

  1. The Mallen Streak (1973)
  2. The Mallen Girl (1973)
  3. The Mallen Litter (The Mallen Lot) (1974)

Եռապատում «Թիլլի Թրոտեր» (The Tilly Trotter trilogy)․

  1. Tilly Trotter (Tilly) (1980)
  2. Tilly Trotter Wed (Tilly Wed) (1981)
  3. Tilly Trotter Widower (Tilly Alone) (1982)

Սերիա «The Bill Bailey trilogy»․

  1. Bill Bailey (1986)
  2. Bill Bailey's Lot (Bill Bailey's Litter) (1987)
  3. Bill Bailey's Daughter (1988)
  4. The Bondage of Love (1997)

Սերիա «Children's stories»․

  1. Nico huele mal (1965)
  2. Joe and the Gladiator (1968)
  3. The Nipper (1970)
  4. Blue Baccy (1972) (Rory's Fortune, 1988)
  5. Our John Willie (1974)
  6. Mrs Flannagan's Trumpet (1976)
  7. Go Tell It to Mrs Golightly (1977)
  8. Lanky Jones (1981)
  9. Nancy Nutall and the Mongrel (1982)
  10. Bill and The Mary Ann Shaughnessy (1991)

Արտամրցութային վեպեր․

  • The Long Corridor (1965)
  • The Fen Tiger (1963)
  • The Garment (1962)
  • The Year of the Virgins (1993)
  • The Solace of Sin (1998)
  • The Lady on My Left (The Mists of Memory) (1965)
  • The Tide of Life (1976)
  • Katie Mulholland (1967)
  • The Man Who Cried (1979)
  • Fenwick Houses (1960)
  • The Silent Lady (2002)
  • The Moth (1986) (The Thorman Inheritance, 1989)
  • Riley (1998)
  • The Black Velvet Gown (1984)
  • Maggie Rowan (1954)
  • The Gambling Man (1975)
  • The Wingless Bird (1964)
  • Colour Blind (1953)
  • The Blind Miller (1963)
  • Justice is a Woman (1994)
  • The Glass Virgin (1969)
  • The Harrogate Secre (The Secret) (1988)
  • A Ruthless Need (1995)
  • The Fifteen Streets (1952)
  • Rooney (1957)
  • The Menagerie (1958)
  • Fanny McBride (1959)
  • The Garment (1962)
  • Hannah Massey (1964)
  • The Unbaited Trap (1966)
  • Slinky Jane (1967)
  • The Round Tower (1968)
  • The Nice Bloke (The Husband) (1969)
  • The Invitation (1970)
  • The Dwelling Place (1971)
  • Feathers in the Fire (1971)
  • Pure as the Lily (1972)
  • The Invisible Cord (1975)
  • The Girl (1977)
  • The Cinder Path (1978)
  • The Whip (1983) (The Spaniard's Gift, 1989)
  • The Bannaman Legacy (A Dinner of Herbs) (1985)
  • The Parson's Daughter (1987)
  • The Cultured Handmaiden (1988)
  • The Black Candle (1989)
  • The Gillyvors (1990) (The Love Child, 1991)
  • My Beloved Son (1991)
  • The Rag Nymph (1991) (The Forester Girl, 1993)
  • The House of Women (1992)
  • The Maltese Angel (1992)
  • The Golden Straw (1993)
  • The Tinker's Girl (1994)
  • The Bonny Dawn (1996)
  • The Branded Man (1996)
  • The Lady on my Left (1997) (The Mists of Memory (1965) Քեթրին Մարչան (մարշանտ) կեղծանվամբ))
  • The Obsession (1997)
  • The Upstart (1998)
  • The Blind Years (1998)
  • The Desert Crop (1999)
  • The Thursday Friend (1999)
  • A House Divided (2000)
  • Rosie of the River (2000)
  • The Simple Soul and Other Stories (2001)

Ինքնակենսագրություններ․

  • Our Kate (1969)
  • Catherine Cookson Country (1986) (My Land of the North, 1999)
  • Let Me Make Myself Plain (1988)
  • Plainer Still (1995)
  • Just A Saying (2002)

Քեթրին Մարչանտ (Մարշանտ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Heritage of Folly (1961) (Heritage of Folly (1961) Քեթի Մակմալեն կեղծանվամբ)
  • The Fen Tiger (1963) (The House on the Fens, 1963)
  • House of Men (1963)
  • Կյանքի վերադարձ / The Iron Facade (Evil at Rodgers Cross) (1965)
  • The Mists of Memory (1965) (The Lady on my Left (1997) Քեթրին Քուքսոն անունով)
  • Miss Martha Mary Crawford (1975)
  • The Slow Awakening (1976)

Քեյթի Մաքմուլեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Heritage of Folly (1961) (Heritage of Folly (1961) Քեթրին Մարչան (Մարշանտ) կեղծանվամբ))

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1956 թվական, Ժակլին / Jacqueline
  2. 1958 թվական, Ռունի / Rooney
  3. 1977 թվական, Ռոման / Romance
  4. 1979 (1980 ) թվական, Մալենսները / The Mallens (մինի սերիալ)
  5. 1989 թվական, 15-րդ փողոց / The Fifteen Streets
  6. 1991 թվական, Սև թավշյա զգեստ (թավշյա սագա) / The Black Velvet Gown
  7. 1991 թվական, Սև մոմ / The Black Candle
  8. 1993 թվական, Մարդը, որը լացում էր / The Man Who Cried
  9. 1994 թվական, Ճակատագրի գիծը / The Cinder Path (մինի սերիալ)
  10. 1994 թվական, Ավելին քան ածուխով վառվող / The Dwelling Place (մինի սերիալ)
  11. 1994 թվական, Ապակե կույս / The Glass Virgin (մինի սերիալ)
  12. 1995 թվական, Խաղացողը / The Gambling Man (մինի սերիալ)
  13. 1996 թվական, Կյանքը որպես ծովափ / The Tide of Life (մինի սերիալ)
  14. 1996 թվական, Աղջիկը (Աղջնյակը) / The Girl
  15. 1997 թվական, Թռչունն առանց թևերի (Անթև թռչունը) / The Wingless Bird (մինի սերիալ)
  16. 1997 թվական, Լաթե նիմֆա / Rag Nymph (մինի սերիալ)
  17. 1997 թվական, Փոքր թիթեռ / The Moth
  18. 1998 թվական, The Round Tower (մինի Սերիալ)
  19. 1998 թվական, Colour Blind (մինի սերիալ)
  20. 1999 թվական, Կլոր աշտարակ / The Round Tower (մինի սերիալ)
  21. 1999 թվական, Թիլլի Թրոտեր / Tilly Trotter (մինի սերիալ)
  22. 2000 թվական, Գաղտնիքը / The Secret
  23. 2000 թվական, Կանաչի ուտեստ / A Dinner of Herbs (մինի սերիալ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Քուքսոն» հոդվածին։