Jump to content

Քարացած փայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարացած փայտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացած փայտ

Քարացած փայտ, (կամ կարծրացած՝ հին հունական πέτρος-քար) հանածո, ծառեր, որոնք աճել և մեզ են հասել երկրաբանական դարաշրջաններից, և այսօր փոխարինվում են տարբեր սիլիկատային օգտակար հանածոների՝ (խալցեդոն, որձաքար կամ ամորֆ օպալ)։ Լավ պահպանված ծառի կառուցվածքում հաճախ տեսանելի են տարեկան օղակները։

Առաջացման գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացած փայտի կտոր Քարացման գործընթացը տեղի է ունենում գետնի տակ, երբ ծառը թաղվում է նստվածքի մեջ, բայց չի փտում՝ թթվածնի բացակայության պատճառով:Հանքանյութերով հարուստ ջուրը, որը հոսում է նստվածքի միջով, հանքանյութեր է բերում դեպի բույսերի բջիջներ և լիգնինի և ցելյուլոզի քայքայման արդյունքում առաջանում է կարծրացած օրգանիզմը՝ պահպանելով իր սկզբնական ձևը։ Բոլոր օրգանական նյութերը փոխարինվում են օգտակար հանածոներով, (հաճախ՝ սիլիկատներ, օրինակ՝ քվարց), պահպանելով ծառի սկզբնական վիճակի մանրադիտակային կառուցվածքը[1]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացած փայտի կարծրությունը ըստ Մոոսի սանդղակի գնահատվում է 5,5-6։ Կոտրվածքը կոնաձև կառուցվածքի է, արտաքին տեսքը՝ ապակենման կամ մոմե փայլով։ Համակարգն ամորֆ է։

Բաղադրությունը-սիլիցիում (SiO2) խառնուրդներով։ Քարացման (քայքայման գործընթաց) ընթացքում քիմիական տարրերի` երկաթի, մանգանի, պղնձի որոշակի խառնուրդների առկայությունը ջրի մեջ (ցեխաջրեր) տալիս է ստացված քարացած փայտին այս կամ այն գույնը՝ բավականին լայն գույների տիրույթից.

ածխածին - սև

կոբալտ - կանաչ

քրոմ - կանաչ, կապույտ

պղինձ - կանաչ, կապույտ

երկաթի օքսիդ - Կարմիր, շագանակագույն, դեղին

մանգան - վարդագույն, նարնջագույն

• Մանգանի օքսիդ – սև, դեղին

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացած փայտ ունեցող ծառերը հաճախ լինում են այն տարածքներում, որտեղ հրաբխային ժայթքումներ են տեղի ունեցել։ Չինացի գիտնականները հայտնաբերել են կարծրացած ծառեր դինոզավրերի մնացորդների հետ միասին, որոնց տարիքը հաշվվում է 100 միլիոն տարեկան[2]։

Կարծր փայտի հանքավայրեր են հայտնաբերվել Երկրի տարբեր մասերում՝ ԱՄՆ (Արիզոնա), Չիլի (Պատագոնիա), Եգիպտոս, Ռուսաստան (Կենտրոնական Սիբիր, Կամչատկա, Պրիմորիե, Չուկոտկա) և Ռուսաստանի եվրոպական մասերում[3]։ Պահպանված ծառերը կարող են լինել թե՛ փշատերև և թե՛ սաղարթատերև տեսակների։ Աշխարհում առավել հայտնի բրածո ծառերի հանքավայր է համարվում Արիզոնայի նահանգում գտնվող Petrified Forest («Քարացած անտառ») կոչվող վայրը, որտեղ փշատերև ծառերի բարձրությունը հասնում է 65մ, իսկ տրամագիծը՝ ավելի քան 3մ[4]։

Մոլորակի ամենահայտնի բրածո անտառներ (ազգային պարկեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնբասի պալեոզոյական փայտի հղկված բեկորը

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացած փայտ`«Քարացած անտառ» ազգային պարկում Քարացած փայտը հին ժամանակներից ի վեր օգտագործվել է որպես զարդերի հիմնական աղբյուր։ Նմուշների արժեքը պայմանավորված է ձևի, ձևավորման և միլիոնավոր տարիների ծառերի տարիքից ու կառուցվածքից, ինչը գնահատվում է շատ կոլեկցիոներների կողմից։ Արհեստականորեն քարացած փայտը որպես դեկորատիվ նշանակության շինանյութ՝ օգտագործվում է ազգային պարկի տարածքներում՝ ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելիս։ Քարացած ծառը համարվում է կանադական Ալբերտա գավառի և ամերիկյան Վաշինգտոն նահանգի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Каталог минералов
  2. Во Внутренней Монголии обнаружены окаменелое дерево и останки динозавров
  3. «Самарская Лука — Весьма дивное — окаменелое дерево». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Самарская Лука — Весьма дивное — окаменелое дерево». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  5. Новые местонахождения пермских ископаемых растений на территории Самарской области