Փոխարկելի մարկ
Տեսակ | տարադրամ և մարկ |
---|---|
ISO 4217 կոդ | BAM |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Ներդրման ամսաթիվը | հունիսի 22, 1998 |
Նշան | KM |
Մետաղադրամ | 5, 10, 20, 50 ֆենինգ 1, 2, 5 փոխ. մարկ |
Թղթադրամ | 10, 20, 50, 100, 200 փոխ. մարկ |
Կենտրոնական բանկ | Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ |
Փոխարինել է | Բոսնիա և Հերցեգովինայի դինար |
Փոխարկելի մարկ (բոս․՝ և խորվ.՝ konvertibilna marka, սերբ.՝ конвертибилна марка) (ISO 4217 կոդը՝ «BAM»), Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի (բոս․՝ և խորվ.՝ feninga, սերբ.՝ фенинга):
Բոլոր անունները ծագում են գերմանական մարկից և պֆենիգից համապատասխանաբար, որոնց հետ սկզբնապես այս արժույթը փոխկապակցված է եղել 1։1 հարաբերակցությամբ։ Գերմանական մարկը եվրոյով փոխարինելուց հետո փոխարկելի մարկը փոխկապակցվել է եվրոյին՝ 1,95583 մարկ = 1 եվրո հարաբերակցությամբ։
Ներդրվել է 1998 թվականին՝ 1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի հիման վրա, որը վերջ դրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմին։
Երկրի երկու մասերում (Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն, և Սերբական Հանրապետություն) գործածվում են տարբեր թղթադրամներ (բացառություն է կազմում 200 մարկ թղթադրամը), որոնք նույն ոճի մեջ են մշակված, բայց տարբեր դիզայն ունեն։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանառության մեջ են գտնվում 5, 10, 20, 50 ֆենինգ, ինչպես նաև 1, 2 և 5 մարկ անվանական արժեքով մետաղադրամներ։ Ֆենինգով մետաղադրամները շրջանառության մեջ են ներդրվել 1998 թվականի դեկտեմբերի 9-ից, բացառությամբ 5 ֆենինգի, որը թողարկվել է 2006 թվականի հունվարի 5-ին։
Անվանական արժեք | Թողարկման տարի | Մետաղ | Տրամագիծ, մմ | Դիմերես | Դարձերես | Քաշ, գր. | Եզրագիծ |
---|---|---|---|---|---|---|---|
նիկելով |
|||||||
2007 2008 |
պղնձով |
||||||
2007 2009 |
|||||||
2006 2007 2008 2009 |
նիկելով |
կտրատված | |||||
2008 |
կտրատված | ||||||
Հաստ ընդգծված են այն տարիները, երբ տվյալ մետաղադրամները թողարկվել են հավաքածուների կազմում |
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանառության մեջ են գտնվում 10, 20, 50, 100 и 200 մարկ անվանական արժեքով թղթադրամներ։ Շրջանառությունից հանվել են հետևյալ թղթադրամները. 50 ֆենինգ - 2003 թվականի մարտի 31-ից, 1 մարկ - 2009 թվականի մարտի 31-ից, 5 մարկ - 2010 թվականի մարտի 31-ից։ Թղթադրամները (բացի 200 մարկից) տպագրվում են Francois-Charles Oberhtur ընկերության կողմից (Փարիզ), 200 մարկը՝ Österreichische Banknoten und Sicherheitsdruck GmBH (OeBS) (Վիենա).
Պատկեր | Անվանական արժեք | Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարիներ | |
---|---|---|---|---|---|---|
Սերբական Հանրապետություն | Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն | |||||
Դարձերես։ բացված գիրք և տնակ |
Դարձերես։ Զգոշչիի ստեչակի (գերեզմանաքարի) հատված |
|||||
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով |
Դարձերես։ Ստոլացի ստեչակի հատված |
|||||
Դարձերես։ անտառ |
||||||
Դարձերես։ հացի բոքոն |
Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված |
|||||
դարչնագույն |
Դարձերես։ гусле |
Դարձերես։ Ռադիմլի ստեչակի հատված |
||||
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք |
Դարձերես։ ստեչակի հատված |
2008 2009 2012 | ||||
Դարձերես։ գրիչ, ակնոցներ և գիրք |
Դարձերես։ Զգոշչիի ստեչակի հատված |
2008 2012 | ||||
Դարձերես։ կամուրջ Դրինայի վրայով |
||||||
Նշում։ թեքագրված տարիները թղթադրամների վրա նշված չեն |
Արժույթային փոխարժեքի ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկի փոխարժեքի պահպանման համար Բոսնիան և Հերցոգովինան օգտագործում է Արժույթային խորհրդի ռեժիմը, որի ժամանակ մարկի փոխարժեքը կապվում է եվրոյի հետ (կոդ ISO 4217 — EUR)՝ 1,95583։1 հարաբերակցությամբ [1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боснийские конвертируемые марки Արխիվացված 2011-05-28 Wayback Machine
- Բոսնիայի և Հերցոգովինայի կենտրոնական բանկի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխարկելի մարկ» հոդվածին։ |
|
BAM ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |