Jump to content

Տուվումբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տուվումբա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքToowoomba Region?
ԲԾՄ691 մետր
Բնակչություն108 398 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4350
Պաշտոնական կայքtoowoomba.qld.gov.au
Տուվումբա (Ավստրալիա)##
Տուվումբա (Ավստրալիա)

Տուվումբա (անգլ.՝ Toowoomba), քաղաք[3] Ավստրալիայի հարավարևելյան մասում՝ Քվինսլենդում։ Տեղական ինքնակառավարման համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը, ըստ 2006 թվականի գահատման, կազմում է մոտավորապես 114,5 հազար մարդ[4], իսկ ամբողջ շրջանի բնակչությունը՝ 155 հազար մարդ (2008 թվական)[5]։ Մոտակա խոշոր քաղաքը Բրիսբենն է (տեղակայված է 100 կմ դեպի արևելք)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուվումբա շրջան

Տուվումբան բնակչության թվով Ավստրալիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է Կանբերրայից հետո, որը տեղակայված չէ ծովափին։

Տուվումբան հիմնադրվել է 1840-ական թվականներին։ Հայտնի է այնտեղ գտնվող Հարավային Քվինսլենդի համալսարանով, որը բացվել է 1967 թվականին։ Քաղաքի շուրջը տարածվում է կանաչ գոտի, որն իր մեջ ներառում է նաև բնապահպանական արգելոցներ։

Քաղաքի գլխավոր խնդիրը քաղցրահամ ջրի ապահովումն է։

2011 թվականի հունվարի 11-ին Տուվումբայում և մոտակա շրջաններում տեղի է ունեցել հեղեղում, որի արդյունքում զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մի քանի երեխաներ[6]։

Տուվումբայում գործում է օդանավակայան, կա նաև երկաթուղային հաղորդակցություն երկրի այլ շրջանների հետ։

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Տուվումբան տեղակայված է մերձարևադարձային կլիմայական գոտում[7]։ Տարվա ընթացքում այստեղ կարելի է առանձնացնել երկու տարբեր սեզոններ՝ անձրևների սեզոնը, որը տեևում է նոյեմբերից մինչև մարտ և չոր սեզոնը՝ ապրիլից մինչև հոկտեմբեր, տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 950 մմ։ Ամռանը ցերեկվա ջերմաստիճանը կարող է գերազանցել 27 °C-ը, իսկ գիշերը նվազել մինչև 16 °C: Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 17 °C, միջին գիշերային ջերմաստիճանը՝ մոտ 6 °C:

Տուվումբայի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.5
(103.1)
40.8
(105.4)
36.1
(97)
30.3
(86.5)
29.0
(84.2)
27.9
(82.2)
24.5
(76.1)
32.0
(89.6)
34.4
(93.9)
36.4
(97.5)
37.5
(99.5)
38.3
(100.9)
40.8
(105.4)
Միջին բարձր °C (°F) 28.2
(82.8)
27.5
(81.5)
26.1
(79)
23.2
(73.8)
19.8
(67.6)
16.9
(62.4)
16.7
(62.1)
18.7
(65.7)
22.1
(71.8)
24.6
(76.3)
26.2
(79.2)
27.5
(81.5)
23.1
(73.6)
Միջին ցածր °C (°F) 17.6
(63.7)
17.6
(63.7)
16.4
(61.5)
13.4
(56.1)
10.0
(50)
7.6
(45.7)
6.5
(43.7)
7.5
(45.5)
10.5
(50.9)
12.7
(54.9)
14.8
(58.6)
16.5
(61.7)
12.6
(54.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 12.6
(54.7)
11.7
(53.1)
10.2
(50.4)
3.1
(37.6)
−0.8
(30.6)
−1.5
(29.3)
−1.8
(28.8)
−1.7
(28.9)
1.9
(35.4)
2.7
(36.9)
6.4
(43.5)
9.0
(48.2)
−1.8
(28.8)
Տեղումներ մմ (դյույմ) 99.9
(3.933)
115.9
(4.563)
67.8
(2.669)
70.1
(2.76)
76.3
(3.004)
41.8
(1.646)
45.4
(1.787)
30.8
(1.213)
37.7
(1.484)
66.4
(2.614)
96.4
(3.795)
121.3
(4.776)
866.8
(34.126)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10.1 10.6 9.4 8.2 9.3 6.7 6.9 6.0 5.7 8.0 9.8 10.3 101.0
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: Bureau of Meteorology, Toowoomba (precipitation, 1981-2010 normals)[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Toowoomba // QuickStatsABS.
  2. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL303002
  3. Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 488. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  4. Australian Bureau of Statistics: Toowoomba (QLD) (Statistical District)(չաշխատող հղում)
  5. Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
  6. «В Австралии пропали без вести 72 человека» (ռուսերեն). Lenta.ru. 11.01.2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. «Australian climate zones». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. «Climate statistics for Toowoomba». Bureau of Meteorology.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուվումբա» հոդվածին։