Տուզլա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տուզլա | |||||
բոս․՝ և խորվ.՝ Tuzla, սերբ.՝ Тузла | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն] | ||||
Կանտոն | Տուզլա | ||||
Համայնք | Տուզլա (համայնք) | ||||
Քաղաքապետ | Յասմին Իսամովիչ | ||||
Առաջին հիշատակում | 950 թվական | ||||
Այլ անվանումներ | Սոլի | ||||
Մակերես | 302.35 կմ² | ||||
ԲԾՄ | 307 մ | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 80 570[1] մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Հեռախոսային կոդ | (+387) 35 | ||||
Փոստային ինդեքս | 75 000 | ||||
Փոստային դասիչ | 75000 | ||||
Պաշտոնական կայք | tuzla.ba | ||||
| |||||
Տուզլա (բոս․՝ և խորվ.՝ Tuzla, սերբ.՝ Тузла), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Տուզլայի կանտոնի և համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 83 770 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 131 318։ 2006 թվականի տվյալներով՝ համայնքում ապրել են 174 558 մարդ[2]։ Տուզլան պետության` մեծությամբ երրորդ քաղաքն է Սարաևոյից և Բանյա Լուկայից հետո։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 950 թվականին՝ Սոլի անվանումով։ Ներկայիս անվանումը նույն նշանակությունն ունի, բայց վերցված է թուրքերենից։ 1510 թվականին քաղաքը եղել է թուրքական կայազոր, XIX դարում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, իսկ 1918 թվականին ընդգրկվել է Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմում[3]։
Ներկայիս անվանումը ծագել է թուրքերեն՝ tuzlu բառից, որը թարգմանաբար նշանակում է «աղի»[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուզլան տեղակայված է Բոսնիայի հյուսիսարևելյան հատվածում։ Համայնքի տարածքը կազմում է 302 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 231 մետր։ Հյուսիսարևմտյան հատվածում շրջապատված է Մաևիցա լեռներով (սերբախորվաթ․՝ Majevica, Мајевица), իսկ հարավարևմտյան հատվածում՝ Օզրեն, Կոնյուխ և Յավորնիկ լեռներով։ Այստեղ գերակշռում է բերեխառն մայրցամաքային կլիման։ Տուզլայի շուրջը գտնվում են ածխի հարուստ հանքավայրեր։ Ամբողջ քաղաքով գործում են վեց ածխահան հանքահորեր։ Արդյունահանվող ածխի մեծ մասն ուղարկվում է Տուզլայի էլեկտրակայան (սերբախորվաթ․՝ Termoelektrane Tuzla), որը Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն էլեկտրակայանն է։
Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Սրեբրենիկ և Լոպարե համայնքների հետ, հարավ-արևելքում՝ Կալեսիա համայնքի հետ, հարավում՝ Ժիվինիցա համայնքի հետ և արևմուտքում Լուկավաց համայնքի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուզլան Եվրոպայի ամենահին բնակավայրերից մեկն է։ Ներկայիս Տուզլայի տարածքում մարդկային գործունեության առաջին հետքերը վերաբերում են նեոլիթի շրջանին։ Հնագետներն այստեղ գտել են բազմաթիվ մնացորդներ, որոնք վկայում են այս համայնքի հին բնակիչների հարուստ մշակույթի մասին։
1940 թվականին քաղաքը մտել է Օսմանյան կայսրության կազմում՝ դառնալով աղի հայթայթման գլխավոր կենտրոններից մեկը։ Մինչև մեր օրերը առաջին պահպանված փաստաթութը, որ վկայում են օսմանյան աղի հանքահորերի գործելու մասին, թվագրվում են 1548 թվականով։ Քաղաքի տնտեսական զարգացումն սկսել է XVII դարում, երբ այն դարձել է արհեստի և Զվորնիկ սանջակի վարչական կենտրոն։ Օսմանյան տիրապետության ժամանակներից պահպանված բազմաթիվ կառույցներից ամենահինը Տուրալիբեգ մզիկթն է, որը կառուցվել է XVI դարում։
1920 թվականի դեկտեմբերի 21-28-ին քաղաքից ոչ հեռու՝ Հուսինո գյուղում, տեղի է ունեցել հանքահորային ապստամբություն, որը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի պրոլետարիատի կարևորագույն ելույթներից մեկը։
Տուզլան Բոսնիա և Հերցեգովինայի միակ քաղաքն է, որտեղ 1991 թվականի ընտրություններում չեն հաղթել ազգայնական կուսակցությունները։ Բոսնիական պատերազմի տարիներին՝ 1992-1995 թվականներին, Տուզլան եղել է Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության ամենապաշտպանված քաղաքներից մեկը։
2014 թվական փետրվարին քաղաքում սկսվել են ցույցեր[5]։ Ցույցերի պատճառը դարձել է խոշոր ֆաբրիկաների ու ֆիրմաների փակումը։ Սակայն ցույցերը շուտով վերածվել են մասսայական անկարգությունների։ Արդյունքում ձերբակալվել է 24 ցուցարար, իսկ 17 ոստիկան վիրավորվել է[6]։ Հաջորդ օրը անկարգությունները վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Փետրվարի 7-ին ցուցարարները ներխուժել են քաղաքի վարչության շենք և հրդեհել այն։ Դրանից հետո ցուցարարներն ուղղվել են դեպի քաղաքի դատարանի շենք։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկաններն անցել են ցուցարարների կողմը։ Ըստ լրատվամիջոցների՝ այդ օրը ոստիկանների շարքերում զոհերի թիվը հասել է 100-ի[7]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուզլան Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն քաղաքներից մեկն է՝ Սարաևոյից և Բանյա Լուկայից հետո։ Համայնքում գտնվում են քիմիական արդյունաբերության, սննդմթերքի, հյութերի և ծանր արդյունաբերության գործարաններ։
Տուզլա քաղաքը Տուզլայի կանտոնի վարչական, մշակութային, տնտեսական և կրթական կենտրոնն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը | |||||||
Մարդահամարի թվական | 1991 | 1981 | 1971 | ||||
Բոսնիակներ | 62 669 (47,61 %) | 52 400 (43,05 %) | 53 271 (49,65 %) | ||||
Խորվաթներ | 20 398 (15,49 %) | 24 811 (20,38 %) | 27 735 (25,84 %) | ||||
Սերբեր | 20 271 (15,40 %) | 20 261 (16,64 %) | 21 089 (19,65 %) | ||||
Հարավսլավներ | 21 995 (16,71 %) | 19 059 (15,65 %) | 2540 (2,36 %) | ||||
Այլազգիներ | 6285 (4,77 %) | 5186 (4,26 %) | 2658 (2,47 %) | ||||
Ընդհանուր | 131 618 | 121 717 | 107 293 |
Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ համայնքի բնակչությունը կազմում է 131 640 մարդ[8]։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
|
Դեյոթյան համաձայնագրով Տուզլայի մեծ մասը միացվել է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությանը։ Սերբական Հանրապետությանն անցել են մի քանի բնակավայրեր՝ Կոլիմեր, Կոնիկովիչի, Կոսցի, Պոտրաշ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 10°С։ Ամենասառը ամիսը հունվարն է, որի միջին ջերմաստիճանը համարվում է 0,6 աստիճան, իսկ ամենատաք ամիսը՝ հուլիսը, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 19,4 °С։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1971 թվականի օգոստոսին՝ 38,4 °С, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 1963 թվականի հունվարին՝ -25,8 °С։ Ձյան ամենաբարձր ծածկը եղել է 97 սանտիմետր, որը չափվել է 1984 թվականի փետրվարին։
Տուզլաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.4 (68.7) |
25.3 (77.5) |
30.0 (86) |
33.0 (91.4) |
34.1 (93.4) |
37.2 (99) |
40.7 (105.3) |
40.5 (104.9) |
38.2 (100.8) |
31.0 (87.8) |
26.0 (78.8) |
20.6 (69.1) |
40.7 (105.3) |
Միջին բարձր °C (°F) | 5.6 (42.1) |
8.0 (46.4) |
13.0 (55.4) |
18.2 (64.8) |
22.6 (72.7) |
26.0 (78.8) |
28.5 (83.3) |
28.8 (83.8) |
23.2 (73.8) |
18.4 (65.1) |
12.2 (54) |
5.7 (42.3) |
17.5 (63.5) |
Միջին օրական °C (°F) | 0.9 (33.6) |
2.4 (36.3) |
7.0 (44.6) |
11.5 (52.7) |
16.4 (61.5) |
19.8 (67.6) |
21.8 (71.2) |
21.7 (71.1) |
16.5 (61.7) |
11.8 (53.2) |
6.9 (44.4) |
1.6 (34.9) |
11.5 (52.7) |
Միջին ցածր °C (°F) | −2.7 (27.1) |
−2.0 (28.4) |
1.4 (34.5) |
5.4 (41.7) |
9.4 (48.9) |
13.0 (55.4) |
14.7 (58.5) |
14.5 (58.1) |
10.5 (50.9) |
6.3 (43.3) |
2.2 (36) |
−1.8 (28.8) |
5.9 (42.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −25.8 (−14.4) |
−22.0 (−7.6) |
−12.2 (10) |
−4.9 (23.2) |
−0.8 (30.6) |
4.0 (39.2) |
7.0 (44.6) |
5.3 (41.5) |
−1.0 (30.2) |
−8.0 (17.6) |
−13.0 (8.6) |
−17.7 (0.1) |
−25.8 (−14.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 58.0 (2.283) |
50.0 (1.969) |
57.6 (2.268) |
70.0 (2.756) |
97.9 (3.854) |
115.6 (4.551) |
92.7 (3.65) |
67.8 (2.669) |
82.3 (3.24) |
81.6 (3.213) |
72.6 (2.858) |
67.2 (2.646) |
913.3 (35.957) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.6 | 11.0 | 9.5 | 10.1 | 12.2 | 11.8 | 8.3 | 7.0 | 8.0 | 8.0 | 6.5 | 9.9 | 111.9 |
% խոնավություն | 73 | 65 | 54 | 56 | 56 | 57 | 56 | 55 | 58 | 63 | 68 | 76 | 61 |
Միջին ամսական արևային ժամ | 60 | 80 | 130 | 153 | 192 | 197 | 238 | 232 | 170 | 124 | 73 | 56 | 1705 |
աղբյուր: [
«Klimatafel von Tuzla / Bosnien und Herzegowina» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.</ref>[9][Ն 1] |
Սպորտային ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլային ակումբ Սլոբոդա
- Բասկետբոլային ակումբ Սլոբոդա
- Բասկետբոլային ակումբ Եդինստվո Տրոցալ
- Բասկետբոլային ակումբ Սալինաս Ֆալկոնս
- Վոյելբոլային ակումբ Տուզլա
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսյեկ, Խորվաթիա
- Սեն Դենի, Ֆրանսիա
- Բոլոնյա, Իտալիա
- Օսպիտալետ դե Լյոբրեգատ, Իսպանիա
- Էլ Հոսեյմա, Մարոկկո
- Դալաս, ԱՄՆ
- Սոմբոր, Սերբիա
- Դելֆտ, Նիդեռլանդներ
- Պեչ, Հունգարիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տուզլայի մուտքը
-
Եվիշի փողոց
-
«Սլանա Բանյա» հուշային կոմպլեքսը
-
Լքված գործարան
-
Մզկիթ
-
Էլեկտրակայան
-
Փողոց Տուզլայում
-
Տուզլայի միջազգային օդանավակայան
-
Փողոց Տուզլայում
-
Տուզլայի համայնապատկեր
-
Կապիի հրապարակ
-
Կապիի փողոց
-
Կապիի փողոց
-
«Սոենիցա» այգի
-
Հրապարակ Տուզլայում
-
Տուզլացիներ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Station ID for Tuzla is 14557 Use this station ID to locate the sunshine duration
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tuzla canton».
- ↑ TUZLARIJE
- ↑ Enciclopǣdia Britannica
- ↑ «Tuzla». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Dvadesetak povredjenih na protestu radnika u Tuzli, provaljeno u zgradu Vlade». Blic. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Tuzla: U revolucionarnom prosvjedu 20-ak ozlijeđenih». TPortal. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Anti-government protests turn violent in Bosnia». France24. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Federalni zavod za statistiku» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ . Deutscher Wetterdienst https://wayback.archive-it.org/all/20171017195327/ftp://ftp-cdc.dwd.de/pub/CDC/observations_global/CLIMAT/multi_annual/sunshine_duration/1961_1990.txt. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 22 նոյեմբեր, 2016-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուզլա» հոդվածին։ |
|