Տոսա դե Մար
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Տոսա դե Մար | |||||
Tossa de Mar | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կատալոնիա | ||||
Նահանգ | Ժիրոնա | ||||
Շրջան | Սելվա | ||||
Քաղաքապետ | Իմակուլադա Կոլոմ Կանալ 2007 | ||||
Մակերես | 38,18 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մ | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||||
Բնակչություն | 5976 մարդ (2010) | ||||
Խտություն | 9 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | tossenc/tossenca | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 17320 | ||||
Փոստային դասիչ | 17320 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GI | ||||
Պաշտոնական կայք | tossademar.cat | ||||
| |||||
Տոսա դե Մար (իսպ.՝ Tossa de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի Ժիրոնա նահանգի Սելվա շրջանում[2]։ Զբաղեցնում է 38,18 կմ² մակերես։ Բնակությունը կազմում է 5976 մարդ (2010 թվական)։
Տոսան իրենից ներկայացնում է ոչ մեծ զբոսաշրջային հանգստավայր-քաղաք՝ Կոստա Բրավայի ափին։ Գտնվում է Բարսելոնայից 90 կմ դեպի հյուսիս։ Այս հանգստավայրը զբոսաշրջիկներին ներկայանում է ոչ միայն իր լողափերով, այլև՝ պատմամաշակութային ժառանգությամբ։ Ի թիվս այս ամենի Տոսայում է գտնվում նաև մի ամրոց, որը ժամանակին ծովահենների դեմ պաշտպանական կառույց է ծառայել։ Ներկայումս մունիցիպալիտետը ծաղկում է ապրում ի շնորհիվ զարգացող զբոսաշրջության։ 18-19-րդ դարերում Տոսան հայտնի է եղել թանկարժեք գինիների համար նախատեսված խցանների արտադրությամբ։
Չնայած, որ աշխարհի տարբեր վայրերից այստեղ հանգստանալու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, միևնույն է Տոսան կարողացել է պահպանել իր ազգային սովորություններն ու մշակույթը։ Տոսայի խոշոր լողափերից են Պլատյա Գրանն (Platja Gran) ու Մար Մենուդան (Mar Menuda), որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնական մասում։ Չնայած, որ Տոսայի հյուրանոցների մեծ մասը բարձրակարգ են և թանկ արժեն, միևնույն է հյուրանոցներում հանգրվանելու համար անհրաժեշտ է նախօրոք տեղ պատվիրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ art.6 // (unspecified title)
- ↑ Աշխարհագրական դիրք