Տոկիոյի գուլը
Տոկիոյի գուլը | |
東京喰種-トーキョーグール (Tōkyō Gūru) | |
---|---|
Ժանր | Մութ ֆենտեզի[1] |
Մանգա | |
Հեղինակ | Սուի Իշիդա |
Հրատարակիչ | Shueisha |
Լսարան | Սեյնեն |
Ամսագիր | Weekly Young Jump |
Հեռարձակում | Սեպտեմբերի 8, 2011 թ. – Սեպտեմբերի 18, 2014 թ. |
Հատորներ | 14 |
Լայթ-նովել | |
Հեղինակ | Շին Տովադա |
Նկարազարդող | Սուի Իշիդա |
Հրատարակիչ | Shueisha |
Հեռարձակում | Հուլիսի 19, 2013 թ. – շարունակվում է |
Հատորներ | 3 |
Մանգա | |
Tokyo Ghoul [Jack] | |
Հեղինակ | Սուի Իշիդա |
Հրատարակիչ | Shueisha |
Լսարան | Շոնեն մանգա |
Ամսագիր | Jump Live |
Հեռարձակում | 2013 թ. Օգոստոս – 2013 թ. Հոկտեմբեր |
Հատորներ | 1 |
Անիմե | |
Ռեժիսոր | Շուհեի Մորիտա |
Հեղինակ | Չուջի Միկասանո |
Կոմպոզիտոր | Յուտակա Յամադա |
Ստուդիա | Pierrot |
Հեռարձակում | Tokyo MX, TVA, TVQ, TVO, AT-X, Dlife |
Առաջին հեռարձակում | Հուլիսի 4, 2014 թ. – Սեպտեմբերի 19, 2014 թ. |
Մանգա | |
Tokyo Ghoul:re | |
Հեղինակ | Սուի Իշիդա |
Հրատարակիչ | Shueisha |
Լսարան | Սեյնեն |
Ամսագիր | Weekly Young Jump |
Հեռարձակում | Հոկտեմբերի 16, 2014 թ. – շարունակվում է |
Հատորներ | 9 |
Անիմե | |
Tokyo Ghoul √A | |
Ռեժիսոր | Շուհեի Մորիտա |
Հեղինակ | Չուջի Միկասանո |
Կոմպոզիտոր | Յուտակա Յամադա |
Ստուդիա | Pierrot |
Հեռարձակում | Tokyo MX, TVA, TVQ, TVO, AT-X, Dlife, MRO |
Առաջին հեռարձակում | Հունվարի 9, 2015 թ. – Մարտի 27, 2015 թ. |
Օրիգինալ վիդեո անիմացիա | |
Tokyo Ghoul [Jack] | |
Ռեժիսոր | Սոիչի Շիմադա |
Հեղինակ | Չուջի Միկասանո |
Կոմպոզիտոր | Յուտակա Յամադա |
Ստուդիա | Pierrot |
Թողարկում | Սեպտեմբերի 30, 2015 թ. |
Օրիգինալ վիդեո անիմացիա | |
Tokyo Ghoul: PINTO | |
Ռեժիսոր | Տադահիտո Մացուբայաշի |
Հեղինակ | Չուջի Միկասանո |
Կոմպոզիտոր | Յուտակա Յամադա |
Ստուդիա | Pierrot |
Թողարկում | Դեկտեմբերի 25, 2015 թ. |
Տեսախաղեր | |
| |
Այլ | |
Տոկիոյի գուլը (ճապ.՝ 東京喰種-トーキョーグール-, անգլ.՝ Tokyo Ghoul, հայերեն՝ Տոկիոյի գուլը), Սուի Իսիդայի գրած ճապոներեն մանգա սերիաների շարք։ 2011 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը հրապարակել է Shueisha հրատարակչության շոնեն մանգա` Weekly Young Jump ամսագրում։ 2014 թվականիի հունիսի տվյալներով մանգան կազմում է 12 տանքոբոն հատորներ։ 2014 թվականին մանգան ադապտացրել Pierrot ստուդիան։ Պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 3-ին[1][2]։ Անիմեն իր մեջ պարունակում է 4 եթերաշրջան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը տասնինը տարեկան, քոլեջի ուսանող Կեն Կանեկիի մասին է, ով «Անտեյկու» սրճարանում հանդիպում է Րիզե Կամիշիրո անունով մի աղջկա։ Նրանք երկուսն էլ շատ են սիրում գրքեր կարդալ և մի օր որոշում են հանդիպել՝ գրքերի թեմաները քննարկելու։ Ժամադրությունից հետո Րիզեն խնդրում է Կանեկիին՝ իրեն տուն ճանապարհել և հետո հարձակվում նրա վրա։ Պարզվում է, որ Րիզեն գուլ է՝ մարդակերպ էակ, ով սպանում է մարդկանց ու սնվում է նրանցով, քանի որ մարդու միսը միակ սնունդն է, որը նրանք մարսում են։ Երբ Րիզեն փորձում է հասցնել վերջին հարվածը, նրա վրա հարթակներ են թափվում և նա մահանում է։ Հիվանդանոցում, բժիշկները որոշում են օրգանների փոխպատվաստում կատարել և փրկել Կանեկիի կյանքը, քանի որ Րիզեյի համար արդեն շատ ուշ էր։ Երբ Կանեկին արթնանում է, հայտնաբերում է, որ նրան տհաճ է մարդկային սնունդը։ Դառնալով կես մարդ և կես գուլ նա որոշում է գաղտնի պահել իր ինքնությունը[3] և միանում է գուլերի հասարակությանը՝ միաժամանակ շփվելով և ՛ գուլերի և ՛ մարդկանց հետ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեն Կանեկի (ճապ.՝ 金木 研 Kaneki Ken, անգլ.՝ Ken Kaneki)
Պատմության գլխավոր հերոսն է։ Տասնինը տարեկան է և սովորում է քոլեջում։ Պատահարից հետո՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ ստանում է Րիզեյի օրգանները։ Վիրահատությունից հետո նա հայտնաբերում է համի զգացողության փոփոխություն և գուլերին բնորոշ այլ հատկություններ, ինչպիսին են սև աչքերը և մարդկային մսի հանդեպ քաղց։ Նա դառնում է կես մարդ/կես գուլ, որի պատճառով էլ ստանում է միայն մեկ սև աչք և այն թաքցնելու համար ակնակապ է կրում։ Փորձելով կռվել իր մեջ ապրող գուլի դեմ նա գաղտնի է պահում իր ինքնությունը և անցնում է աշխատանքի «Անտեյկու» սրճարանում՝ Յոշիմուրայի մոտ։ Ամոնի դեմ կռվից հետո նա ստանում է «Ակնակապ» մականունը և գուլերի մեջ հայտնի է դառնում։ Սիրում է գրքեր կարդալ և քննարկել այդ թեմաններն այլ մարդկանց հետ։ Ամաչկոտ և սուսուփուս է։ Ունի վատ սովորություն վստահել ցանկացած անծանոթի, որի պատճառով էլ շատ անգամներ տուժում է։
Տոուկա Կիրիշիմա (ճապ.՝ 霧嶋 董香 Kirishima Tōka, անգլ.՝ Touka Kirishima)
Տասնվեցամյա գուլ է, ով աշխատում և ապրում է «Անտեյկու» սրճարանում։ Կարողանում է հեշտությամբ ապրել մարդկանց մեջ և սովորում է ավագ դպրոցում։ Ունի վատ սովորություն՝ վրեժխնդիր լինել և հաճախ չմտածված քայլեր է կատարում։ Չի վախենում ցույց տալ ատելությունը դիմացինի նկատմամբ, ինչպես օրինակ՝ Կանեկիի դեպքում։ Սկզբից ատում էր նրան, իսկ հետո մտափոխվում է և դառնում նրա մարզիչը։ Նա շատ լավ է կռվում և հեշտությամբ կարող է տապալել Նիշիո Նիշիկիին կամ Ցուկիյամա Շուին, սակայն ոչ այնքան ուժեղ է, որքան Յոմոն։ Հետագայում բացահայտվում է իր մականունը՝ «Նապաստակ», քանի որ կրում է նապաստակի դիմակ։ Նա նաև դառնում է Հինամիի խնամակալը և պաշտպանում է նրան, երբ նրա ծնողները սպանվում են։ Պարզվում է, որ ունի օրնիտոֆոբիա՝ վախ թռչուններից։
Րիզե Կամիշիրո (ճապ.՝ 神代 利世 Kamishiro Rize, անգլ.՝ Rize Kamishiro)
Րիզեն Կանեկիի հետ ժամադրվում է, որպեսզի ուտի նրան։ Պատահարից հետո երկուսն էլ ծանր վիճակում են հայտնվում, և բժիշկները տեսնելով Րիզեի վիճակը հասկանում են, որ հնարավոր է փրկել միայն Կանեկիին և կատարում են օրգանների փոխպատվաստում։ Մինչ պատահարը Րիզեն հայտնի էր որպես չափազանց ուժեղ, անվախ և անգութ գուլ, ով հաճախ չէր թողնում այլ գուլերին մարդկանց որսալ իր տարածքում։ 11-րդ թաղամասում Րիզեն խառնաշփոթ է ստեղծում և դրանով գրավում անտի գուլ կազմակերպությունների ուշադրությունը ու փախչում է 20-րդ թաղամաս։ Մինչև լքելը նա սպանում է այդ շրջանի հայտնի գուլերին և դրանով մեծ իրարանցում ստեղծում։ Նա ճանաչված էր իր «Անկուշտ գուլ» մականունով և Կանեկիի պես շատ էր սիրում գրքեր։ Սկզբից բոլորը մտածում էին, որ նա զոհվել էր Կանեկիի հետ կատարված դեպքի ժամանակ, սակայն հետո պարզվում է, որ նա ողջ է և բժիշկ Կանոն նրա մարմինը օգտագործում է մարդագուլ ստեղծելու փորձարկումներում։ Կանեկիի մարդագուլ փոփոխությունը այդ փորձարկումների արդյունքներից մեկն է։
Շու Ցուկիյամա (ճապ.՝ 月山 習 Tsukiyama Shū, անգլ.՝ Shuu Tsukiyama)
Մեծ հեղինակություն ունի 20-րդ թաղամասում և համարվում է 20-րդ թաղամասի ամենամեծ խնդիրներ ստեղծող գուլը, ինչի պատճառով էլ շատ գուլեր վախենում են նրանից։ Հետախույզների կողմից ճանաչված է որպես «Համադամասեր» և համարվում է ամենաբարդ բռնվող գուլերից մեկը։ «Գուլերի Ռեստորան»-ի անդամ է։ Նա շատ ուժեղ, խորամանկ, ինքնագոհ և նորաձև գուլ է և նախկինում եղել է Րիզեի համախոհներից մեկը։ Կենի և Րիզեի պես շատ է սիրում կարդալ։ Հաճախ օգտագործում է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն կամ անգլերեն բառեր։ Կանեկիի կիսամարդ ւ կիսագուլ լինելու պատճառով, նրա հանդեպ հատուկ համակվածություն ուներ և ուզում էր համտեսել Կենին։ Աոգիրիից առանձնանալուց հետո իրեն համարում է Կանեկիի ընկերը, սակայն շարունակում է նրան որպես սնունդ տեսնել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Oscar Nominee Morita Helms Tokyo Ghoul Anime at Pierrot». Anime News Network. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Natsuki Hanae, Sora Amamiya, Kana Hanazawa Lead Tokyo Ghoul Anime's Cast». Anime News Network. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Madman acquires Tokyo Ghoul - set for simulcast on AnimeLab in July». Anime News Network.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «TVアニメ『東京喰種トーキョーグール』公式サイト» [TV Anime Tokyo Ghoul Official Site - Characters]. Tokyo Ghoul Anime Official Site (Japanese). Marvelous Entertainment. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիոյի գուլը» հոդվածին։ |
|