Տիրանայի բուրգ
Տեսակ | Բուրգ, հուշարձան և հուշահամալիր |
---|---|
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Տիրանա |
Հասցե | Bulevardi Deshmoret e Kombit 5, 1010 |
Անվանված է | Pjetër Arbnori? |
Բացված | հոկտեմբերի 14, 1988 |
Ճարտարապետ | Պիռո Վասո, Կլեմենտ Կոլանեսի, Պրանվերա Խոջա, Վլադիմիր Բրեգու |
Տիրանայի բուրգ. միջազգային մշակութային կենտրոն (ալբաներեն՝ Piramida), կառույց, նախկին թանգարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որը բացվել է 1988 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նախկինում եղել է «Էնվեր Խոջայի թանգարան»։ Բուրգաձև այս կառույցը նախագծել են Էնվեր Խոջայի դուստրն ու փեսան։ Մինչև 1991 թվականը կառույցը ծառայել է որպես Էնվեր Խոջայի թանգարան, այնուհետև դարձել է համաժողովների կենտրոն և ցուցասրահ։ Որոշ աղբյուրներ անդրադարձել են կառույցին որպես «Էնվեր Խոջայի դամբարան», սակայն պաշտոնական նման անվանում չի եղել[1]։
Թանգարանի նախագծի վրա աշխատել են ճարտարապետներ Պիռո Վասոն, Կլեմենտ Կոլանեսին, Պրանվերա Խոջան, Վլադիմիր Բրեգուն[2]։
1999 թվականին Կոսովոյի պատերազմի ժամանակ թանգարանը ծառայել է որպես ՆԱՏՕ-ի և մարդասիրական այլ կազմակերպությունների բազա[3]։
Ալբանիայի խորհրդարանի նոր շենքի կառուցման համար նախատեսել են քանդել 17,000 կմ 2 տարածքը[4][5][6], սակայն օտարերկրացի առաջատար ճարտարապետները չեն սատարել այդ նախագծին։ Պատմաբան Ադրիան Կլոսին կառույցը պահպանելու համար նախաձեռնել է ստորագրահավաք։ Նախքան Ալբանիայի խորհրդարանի նստավայր դարձնելը, նախատեսվել է շենքը դարձնել օպերային թատրոն։ Սակայն շինարարական աշխատանքները կանգնեցվել են, շենքի արտաքին տեսքի մարմարե սալիկները հանվել են[7]։
2001 թվականից շինության մի մասն օգտագործվում է որպես Top Channel ալբանական հեռուստաալիքի հեռարձակման կենտրոն։ Հարակից տարածքը օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Էլբասան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Article on the subject in Russian (ռուս.)
- ↑ «Kolaneci: Forma e Piramidës, në harmoni me malin e Dajtit» [Kolaneci: Form of the Pyramid, in harmony with the mountain of Dajtit] (Albanian). 12/03/09. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Mary-Jo DelVecchio Good (2008). Postcolonial disorders:Volume 8 of Ethnographic Studies in Subjectivity. University of California Press. էջ 169. ISBN 0-520-25224-1.
- ↑ «Cultural and Sports: should Pyramid be torn down?». Southeast European Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Mblidhet komisioni shteteror për ndërtimin e parlamentit te ri». Shtypi i Dites (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Parlamenti i ri i Shqipërisë, 17 mijë metra katrorë - Shqipëri - Lajme - Koha Net». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Programi i Hapur https://www.youtube.com/watch?v=VcaV6AC5IZ4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիրանայի բուրգ կատեգորիայում։ |