Jump to content

Տիբոր Չիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբոր Չիկ
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Հունգարիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 2, 1927(1927-09-02)
ԾննդավայրՋասբերենի
Մահվան ամսաթիվհունիսի 22, 1976(1976-06-22) (48 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա

Տիբոր Չիկ (հունգ.՝ Tibor Csík, սեպտեմբերի 2, 1927(1927-09-02), Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա - հունիսի 22, 1976(1976-06-22), Սիդնեյ, Ավստրալիա), պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հունգարիայից, որը շահել է ոսկե մեդալ 1948 թվականի թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Երկու անգամ` 1946 և 1948 թվականներին, եղել է Հունգարիայի Չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջասբերենիում` մի աղքատ ընտանիքում, 1927 թվականի սեպտեմբերին։ Նա սկսել է զբաղվել է բռնցքամարտով և նրա ամենամեծ հաջողությունը եղել է այն, որ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում շահել է ոսկե մեդալ։ Չիկը ուներ իր դյուրին երթուղին դեպի կիսաեզրափակիչ, քանի որ նրա առաջին մրցակիցը որակազրկվել էր, իսկ մյուս մրցակիցը` Ջիմմի Կարրուզերսը, Ավստրալիայից ստիպված էր հեռանալ աչքի տրավմայի հետևանքով։ Հունգարիա վ երադառնալուց հետո Տիբոր Չիկին շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում։ Չիկին մասնակցություն է ունեցել Հունգարիայի 1956 թվականի հեղափոխությանը։ Հետագայում, վտանգից խուսափելով, հեռացել է Հունգարիայից և բնակվել Ավստրալիայում, որտեղ էլ մահացել է 1976 թվականին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ki is volt Csik Tibor?» (Hungarian). profibox.hu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)