Jump to content

Վու-վեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վու-վեյ (չին.՝ 無為, պրզ.՝ 无为, փինյին՝ wúwéi), հայեցողական և վերացական պասիվություն։

Այս բառը հաճախ թարգմանվում է որպես «անգործուն», «անջանք գործողություն» կամ «անգործ վիճակ», իսկ թարգմանության մեկ այլ տարբերակ է «մոտիվացիայի բացակայություն» կամ, ըստ Ի. Ա. Արսեևի, «ինքնաբերականություն»։ Անգործության ամենագլխավոր հատկանիշը գործելու պատճառի կամ էլ նպատակի բացակայությունն է։ Չկա ո՛չ մտածմունք, ո՛չ հաշվարկ, ոչ էլ ցանկություն։ Մարդու ներքին էության և աշխարհում նրա գործողությունների միջև չկան միջանկյալ քայլեր։ Գործողությունը տեղի է ունենում հանկարծակի և, որպես կանոն, իր նպատակին է հասնում ամենակարճ ճանապարհով, քանի որ հենված է «այստեղ և հիմա» ընկալման վրա։ «Վու-վեյի» հակառակ իմաստն ունի «վեյ»-ը։

Վու-վեյի էություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Լաո Ցզիի՝ «եթե ինչ-որ մեկը ցանկանում է տիրել աշխարհին և կառավարել այն, ապա նրան ձախողում է սպասում։ Որովհետև աշխարհը սուրբ «անոթ» է, որը կառավարել չի կարելի։ Իսկ եթե նույնիսկ մեկը ցանկանում է կառավարել աշխարհը, ապա ոչնչացնելու է այն։ Եթե մեկը ցանկանում է յուրացնել և սեփականացնել այն, ապա կորցնելու է»[1][2]։

Չեխ փիլիսոփա Յակուբ Մատլը նշել է. ««իրերի չափի մեջ լինելուն» հետևելը մարդու կյանքի ամենագլխավոր խնդիրն է։ Անգործությունը կամ, ավելի շուտ, գործունեություն ծավալելը՝ առանց այդ չափը խախտելու (վու-վեյ), ոչ թե կործանարար պասիվության խրախուսում է, այլ մարդու և աշխարհի համակեցության բացատրությունն է, որը դաոն է»[3]։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ն. Գ. Պրյախինը նշում է, որ Լաո Ցզին մադուն և ողջ աշխարհը դիտարկել է որպես դաոյի օրինական արդյունք։ Այստեղից՝ մարդը, լինելով բնության մաս, պետք է ունենա իր ճանապարհը առաքինաբար անցնելու նպատակը (դե) և ապրի՝ համապատասխանելով բնությանը։ Լաո Ցզին չարության արմատները տեսել է մարդկանց՝ այն օրենքներից հեռանալու մեջ, որոնք նրանց կարգադրել է ինքը՝ բնությունը։ Այդ դեպքում ցանկացած գործունեություն հակասում է դաոյին և դառնում է ազգային դժբախտությունների պատճառ։ Նշանակում է՝ առօրեականության գլխավոր օրենքը պետք է դառնա անգործությունը՝ վու-վեյ։ Լաո Ցզին ասել է. «Չիմացողը չի ապացուցում, իսկ ապացուցողը չգիտի։ Իմաստուն մարդը ոչինչ չի կուտակում։ Նա ամեն ինչ անում է մյուս մարդկանց համար և ամեն ինչ տալիս է նրանց։ Իմաստուն մարդու դաոն գործունեությունն է առանց պայքարի»։

Այս առիթով Պրյախինը նշում է, որ «Անգործությունը, ինչպես արդեն պարզ է բերված մտորումներից, իրականում ոչ այլ ինչ է, քան գործունեություն, ընդ որում՝ բավականին ակտիվ գործունեություն, որը համապատասխանում է բնության օրենքներին, որոնք էլ իրենց հերթին համապատասխանում են դաոյին։ Վստահությունը, բարությունը և մարդկանց հանդեպ հոգատարությունը տարբերակում են «անդիմադրողականը»՝ մյուս դաոն»[4]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու-վեյի սկզբունքը էական ազդեցություն է թողել Լև Նիկոլայեվիչ Տոլստոյի անգործության ուսմունքի վրա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Матл, 1991, Лао-цзы отвергает какое-либо усилие не только индивида, но и общества. Усилия общества, порождённые цивилизацией, ведут к противоречию человека и мира, к дисгармонии, ибо, «если кто-либо хочет овладеть миром и манипулирует им, того постигнет неудача. Ибо мир - это священный сосуд, которым нельзя манипулировать. Если же кто хочет манипулировать им, уничтожит его. Если кто хочет присвоить его, потеряет его»., էջ 54
  2. Кишукова, 2011, По мнению представителей Дао, если кто-либо хочет овладеть миром и манипулирует им, того постигает неудача. Это обусловлено тем, что мир — это священный сосуд, которым нельзя манипулировать. В том случае если кто-либо захочет манипулировать им, то он уничтожит его. «Если кто хочет присвоить его, потеряет его».
  3. Матл, 1991, էջ 54
  4. Пряхин, 2007, էջ 29
  5. Чень Бин Принцип неделания в религиозно-нравственном учении Л. Н. Толстого. — автореферат дис. ... кандидата философских наук. — Тула: Издательский центр Тул. гос. пед. ун-т им. Л. Н. Толстого, 2004. — 22 с. — 100 экз.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ռուսերեն գրականություն
այլ լեզուներով գրականություն