Վիքիմեդիա շարժում
Վիքիմեդիա շարժում | |
---|---|
Տեսակ | Սոցիալական շարժում |
Կայք | wikimedia.org(անգլ.) և meta.wikimedia.org/wiki/Wikimedia_movement |
Վիքիմեդիա շարժում, կամ պարզապես Վիքիմեդիա, Վիքիմեդիա նախագծերի մասնակիցների և նրանց սպասարկող կազմակերպությունների համաշխարհային համայնք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժումն առաջացել է Վիքիպեդիայի համայնքի հիման վրա և հետագայում տարածվել է Վիքիմեդիայի այլ նախագծերի վրա, ներառյալ Վիքիպահեստը, Վիքիտվյալները և նույնպես ՄեդիաՎիքի ծրագրային ապահովության մշակողների համայնքի վրա։ Այս կամավորներին աջակցում են շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում[1], այդ թվում նաև Վիքիմեդիա Հիմնադրամը[2][3], Վիքիմեդիայի ռեգիոնալ կազմակերպությունները, թեմատիկ կազմակերպությունները[4][5] և օգտատերերի խմբերը[6]։
«Վիքիմեդիա» անվանումն, որը ստացվել է վիքի և մեդիա բառերի միացումից, առաջին անգամ օգտագործվել է 2003 թվականի մարտին ամերիկացի գրող Շելդոն Ռամփթոնի կողմից նրա նամակում անգլալեզու Վիքիբառարանի փոստային առաքման մեջ[7]՝ երեք ամիս անց դրանից հետո, երբ այդ վիքի նախագիծը դարձել է Ջիմմի Ուելսի կողմից տեղադրված երկրորդը՝ Վիքիպեդիայից հետո։ Եվս երեք ամիս անց հայտարարվել և ստեղծվել է Վիքիմեդիա Հիմնադրամը[8][9]։ «Վիքիմեդիա» տերմինը նույնպես կարող է վերաբերվել Վիքիմեդիա նախագծերին։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան;
- Վիքիբառարան՝ ազատ բառարան;
- Վիքիգրքեր՝ բաց գրքեր;
- Վիքիլուրեր՝ լուրերի ազատ ազբյուր;
- Վիքիքաղվածք՝ քաղվածքների հավաքածու;
- Վիքիդարան՝ ազատ գրադարան;
- Վիքիլսարան՝ բաց ուսումնական համայնք;
- Վիքիճամփորդ՝ ազատ համաշխարհային ուղեցույց
- Վիքիցեղեր՝ կենդանի օրգանիզմների ցեղերի ազատ ժողովածու;
- Վիքիպահեստ՝ ազատ մեդիաբանկ;
- Վիքիտվյալներ՝ ազատ և անվճար գիտելիքների բազա, որը կարող է օգտագործվել և մշակվել ինչպես մարդկանց, այդպես էլ մեքենաների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wikimedia chapters». meta.wikimedia.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Neate, Rupert (2008 թ․ հոկտեմբերի 7). «Wikipedia founder Jimmy Wales goes bananas». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. «The encyclopedia's huge fan base became such a drain on Bomis's resources that Mr. Wales, and co-founder Larry Sanger, thought of a radical new funding model – charity.»
- ↑ «Bylaws». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Wikimedia movement affiliates/Frequently asked questions - Meta». Meta.wikimedia.org. 2016 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Wikimedia Thematic Organization Agreement». meta.wikimedia.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Wikimedia user groups». Meta.wikimedia.org. 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Rampton, Sheldon (2003 թ․ մարտի 16). «Wikipedia English mailing list message».
- ↑ Jimmy Wales (2003 թ․ հունիսի 20). «Announcing Wikimedia Foundation». mail:wikipedia-l. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Florida Department of State, Division of Corporations. Wikimedia Foundation, Inc. Record and Letters of Incoporation, Wikimedia Foundation, filed June 20, 2003