Սովորել է Բեռնի համալսարանում(1902-1904 թթ.)։ 1903 թվականին դարձել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանըԼիտվայում, 1907 թ.-ից եղել է բանտում և աքսորում։ 1914 թ.-ին Կրակովում կապ է հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ապա վտարանդվել է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, խմբագրել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության թերթերը։ 1917-ի հունիսին Պետրոգրադում մտել է ՌՍԴԲ(բ) կ շարքերը։ Խմբագրել է լիտվական առաջին բոլշևիկյան «Տիեսա» («ճշմարտություն») թերթը։ Եղել է ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի և Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ 1917 թ.-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է սովետական կառավարության կոմիսար լիտվական գործերի գծով, ՌՍԴԲ(բ) կ, ապա ՌԿ(բ) կ Կենտկոմին կից լիտվական սեկցիայի Կենտրոնական բյուրոյի անդամ, 1918-1919 թթ.-ին՝ Լիտվայի առաջին սովետական կառավարության, ապա Լիտվա-Բելառուսական ՍՍՀ-ի ժողկոմխորհի նախագահ։ 1921 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայում, 1923-1935 թվականներին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեում։ Կուսակցության XI, XII, XIV-XVII համագումարների պատգամավոր, VIII համագումարում (1919 թ.) ընտրվել է ՌԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է Կոմինտերնի II—VI կոնգրեսների պատգամավոր։ Գրել է պատմության, փիլիսոփայության, գրականության հարցերին նվիրված աշխատություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 622)։