Վիլյալբայի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Սեբոլյա |
Երկիր | Իսպանիա |
Castillo de Villalba Վիքիպահեստում |
Վիլյալբայի ամրոց (իսպ.՝ Castillo de Villalba), գտնվում է Իսպանիայի Տոլեդոյի տարածաշրջանի Սեբոլյա շրջանում (Կաստիլիա-Լա Մանչա)։ Ամրոցը ամբողջությամբ ավերված է։ Ամենահին ավերակների ուսումնասիրություններից պարզվել է, որ ամրոցը կառուցվել է 11-րդ կամ 12-րդ դարերում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը հնարավոր է կառուցված լինի հռոմեական բերդի տեղում։ Կորդովայի խալիֆայությունյան (իսպ.՝ Califato de Córdoba) տիրապետության ժամանակ ամրոցը վերակառուցվել է։ Դրանից հետո ամրոցը անցել է տարբեր մասնավոր անձանց ձեռքերով, որնք տարբեր ազնվական ընտանիքների անդամներ էին։ Ներկայումս նրա սեփականատերը Դելեյտոսայի գրաֆներն են, թեև ամրոցը գտնվում է ամբողջական ավերված վիճակում։
Ամրոցը ունի ռազմավարական կարևոր դիրք։ Կառուցվել է բլիր գագաթի վրա և ունի իշխող դիրք բերրի հողերով հարուստ Տախո (իսպ.՝ Tajo) հովտի վրա, որում խաչվում են այնտեղով անցնող ճանապարհները։ Այդ ամենը հաշվի առնելով այնտեղ շատ հարմար է ռազմավարական կառույց ստեղծելու համար, որը կարող է վերահսկել տարածքը։ Բլրի ստորոտով անցնում էր հռոմեական գլխավոր ճանապարհներից մեկը (A25), որը գնում է դեպի Անտոնիո Պիո (իսպ.՝ Antonino Pío): Հիշատակվում է, որ շինարարության համար օգտագործվել է հռոմեական ամրոցի շինանյութը։ Ամրոցի շինարարության հաջորդ ընթացքը եղել է իսլամիստների տիրապետման ժամանակաշրջանի ընթացքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://web.archive.org/web/http://inicia.es/de/conocer/CDT/cebolla/villalba.htm La Mancha.net. Consultado el 24 de febrero de 2008 de 2008.