Jump to content

Վերջին մենամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մենամարտը
անգլ.՝ The Last Duel
Երկիր
ԺանրՊատմական դրամա թրիլլեր
Թեմաասպետություն[1], բռնաբարություն[1], trial by combat?[1], enmity?[1], women in the Middle Ages?[1] և Q30752180?
ՀիմքԷրիկ Ջագերի «Վերջին մենամարտը․ Միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտով փորձության իրական պատմությունը»
Թվական2020
ՊրեմիերաԴեկտեմբերի 25, 2020 (2020-12-25)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
Պրոդյուսեր
  • Ջենիֆեր Ֆոքս
  • Ռիդլի Սքոթ
  • Քևին Ջ․ Ուոլշ
  • Նիկոլ Հոլոֆքեներ
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս[2]
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրՆորմանդիա[1], Փարիզ[1], Լիմոժ[1], Արժանտան[1], Բելեմ[1], Carrouges?[1] և Շոտլանդիա[1]
Նկարահանման վայր
Կինոընկերություն
  • Pearl Street Films
  • Scott Free Productions
Տևողություն152 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ30 055 233 $
Տեղայնացնող20th Century Studios
IMDbID 4244994
ԿինոՊոիսկID 1289738

«Վերջին մենամարտը» (անգլ.՝ The Last Duel), ռեժիսոր Ռիդլի Սքոթի սպասվելիք պատմական դրամա թրիլլեր ֆիլմ։ Այն հիմնված է Էրիկ Ջագերի «Վերջին մենամարտը․ Միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտով փորձության իրական պատմությունը» գրքի վրա, իսկ սցենարի հեղինակներն են Բեն Աֆլեքը, Մեթ Դեյմոնը և Նիկոլ Հոլոֆքեները։ Դեյմոնը, Ադամ Դրայվերի և Ջոդի Քոմերը կատարում են ֆիլմի գլխավոր դերը, իսկ Աֆլեքը՝ երկրորդ պլանի։ Ֆիլմը թողարկվելու է սահմանափակ կինոթատրոններում 2020 թվականի դեկտեմբերի 25-ին՝ մինչև համաշխարհային պրեմիերան 2021 թվականի հունվարի 8-ին։

14-րդ դարի Ֆրանսիայում լավագույն ընկերներ Ժան դե Կարրուզին և Ժակ Լե Գրիին, կարգադրել են կռվել մինչև մահն այն բանից հետո, երբ Կարրուզը Լե Գրիին մեղադրել է իր կնոջը բռնաբարելու մեջ։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեթ Դեյմոն՝ Ժան դե Կարրուզի
  • Ադամ Դրայվեր՝ Ժակ Լե Գրի
  • Ջոդի Քոմեր՝ Մարգերիտ դե Կարրուզի
  • Բեն Աֆլեք՝ Թագավոր Կառլ VI
  • Հարիեթ Ուոլթեր՝ Նիկոլ դե Բուխար
  • Նաթանիել Փարքեր՝ Սըր Ռոբերտ Դ'Տիբուվիլ
  • Սեմ Հեզելդայն՝ Թոմին դու Բուա
  • Մայքլ ՄաքԷլհաթոն՝ Բեռնար Լատուր

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2015 թվականի հուլիսին։ Նախատեսվել է, որ Ֆրենսիս Լոուրենսը դառնալու է ֆիլմի ռեժիսորը, իսկ Շոն Գրանտը՝ սցենարիստը։ Սակայն դրա հետագա զարգացման մասին չի հայտարարվել, և ֆիլմի արտադրությունը վերջիվերջո դադարեցվել է[3]։ Այսպես շարունակվել է մինչև 2019 թվականի հուլիս, երբ հայտարարվել է, որ Ռիդլի Սքոթը պլանավորում է նկարահանել ֆիլմը, որի դերակատարներն են լինելու Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը, իսկ սցենարիստը՝ Նիկոլ Հոլոֆքեները[4]։ Քանի որ ֆիլմի իրավունքներն Walt Disney Studios-ին էին պատկանում, Disney-ի և Fox-ի միաձուլման արդյունքում հայտնի չէր, թե արդյոք ընկերությունն արտադրելու է ֆիլմը դրա թեմատիկայի պատճառով, սակայն Deadline Hollywood-ը գրել է, որ «յուրաքանչյուր ստուդիա քաղաքում սպասում է իր ժամին», եթե Disney-ը վաճառի ֆիլմի իրավունքները[5]։ Սեպտեմբերին Ջոդի Քոմերը բանակցությունների մեջ է մտել դերասանական կազմին միանալու համար[6]։ Նրա մասնակցությունը հաստատվել է հաջորդ ամիս, իսկ Ադամ Դրայվերը բանակցություններ է սկսել ֆիլմում նկարահանվելու համար այն ժամանակ, երբ Աֆլեքը որոշել է այլ՝ երկրորդ պլանի դեր կատարել[7]։ Դրայվերի մասնակցությունը հաստատվել է նոյեմբերին, ինչպես նաև ֆիլմի թողարկման ամսաթիվը և այն, որ Դիսնեյը տեղայնացնալու է ֆիլմը[8]։ 2020 թվականի փետրվարին Հարիեթ Ուոլթերը միացել է դերասանական կազմին[9]։

Նկարահանումները սկսել են 2020 թվականի փետրվարի 14-ին Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում[10][11][12] և շարունակվել 2020 թվականի մարտին Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանում գտնվող Բերզե-Լե-Շատել միջնադարյան դղյակում (նկարահանող խմբի 300 անդամներից և մասսովկայի 100 մարդկանցից բաղկացած թիմի հետ)[13][14]։

Նկարահանումները պետք է անկացվեին Միթում, Դուբլինում, Ուիքլոյում և Քեյր դղյակում (Իռլանդիա) 2020 թվականի մարտի 23-ից մինչև մարտի 30-ը[15]։

Սակայն 2020 թվականի մարտի 13-ին Դիսնեյը հայտարարել է, որ ստուդիան ստիպված է անորոշ ժամանակով հետաձգել նկարահանումները՝ COVID-19 համավարակի պատճառով դերասանական կազմի և նկարահանող խմբի համար մտավախությունների պատճառով[16]։

Ֆիլմը պլանավորվում է սահմանափակ թողարկմամբ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին՝ մինչև համաշխարհային պրեմիերան 2021 թվականի հունվարի 8-ին[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 The Last Duel — 2021.
  2. https://filmmusicreporter.com/2020/12/15/harry-gregson-williams-to-score-ridley-scotts-the-last-duel/
  3. Fleming Jr., Mike (2015 թ․ հուլիսի 10). «Studio 8 Sets Shaun Grant To Adapt 'The Last Duel' For 'Hunger Games' Helmer Francis Lawrence». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Kroll, Justin (2019 թ․ հուլիսի 22). «Ridley Scott, Matt Damon, Ben Affleck and Nicole Holofcener Team on 'The Last Duel'». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  5. Fleming Jr., Mike (2019 թ․ հուլիսի 22). «Ridley Scott, Matt Damon, Ben Affleck & Nicole Holofcener Huddle On 14th Century Tale 'The Last Duel'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  6. Jodie Comer in Talks to Join Matt Damon, Ben Affleck in 'The Last Duel'
  7. Adam Driver in Talks to Join Matt Damon in Ridley Scott’s ‘Last Duel’ (EXCLUSIVE)
  8. 8,0 8,1 D'Alessandro, Anthony (2019 թ․ նոյեմբերի 15). «Disney Dates A Ton Of Pics Into 2023 & Juggles Fox Releases With Ridley Scott's 'The Last Duel' To Open Christmas 2020, 'The King's Man' Next Fall – Update». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  9. Harriet Walter Joins Ridley Scott’s ‘The Last Duel’ Opposite Matt Damon & Jodie Comer
  10. Recherche doublures pour Matt Damon, Adam Driver et Jodie Comer pour un tournage en Dordogne (fr)
  11. #casting doublures Matt Damon, Adam Driver et Jodie Comer pour film de Ridley Scott
  12. Discrétion de mise à Sarlat autour du dernier Ridley Scott (fr)
  13. «#Macon #casting femmes et hommes 16/80 ans pour tournage film avec Matt Damon et Adam Driver Macon - castings figurants : Casting cinéma, Casting chant, casting télé». Figurants.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին. Վերցված է 2020-06-03-ին.
  14. «Le JSL > "The Last Duel" by Damien VALETTE (23 January 2020)». www.lejsl.com (ֆրանսերեն).
  15. Hollywood legends coming to Meath for major movie shoot
  16. Disney Halts Production on Films Including ‘The Last Duel’ – Variety

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]