Սկզբում կրել է մարքսիզմի ազդեցությունը, հետագայում հակադրվել պատմական մատերիալիզմին և Կ․ Մարքսի տնտեսական ուսմունքին։ Զոմբարտը հետազոտել է Արևմտյան Եվրոպայի տնտեսական պատմության, հատկապես կապիտալիզմի զարգացման, սոցիալիզմի և սոցիալական շարժման պրոբլեմները՝ սուբյեկտիվիստական հայեցակետ ցուցաբերելով։ Հակառակ դասակարգային պայքարի մարքսյան տեսության, հասարակության վերընթացի բովանդակությունը համարում էր ազգամիջյան կռիվները, իսկ սոցիալիստական հեղափոխությանը հակադրում կապիտալիզմի խաղաղ վերափոխման պատմափիլիսոփայությունը։ 1920 թվականներից սկսած նրա հայացքներն օգտագործեցին Գերմանիայի հետադեմ քաղաքական ուժևրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 701)։