Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի դքսություն (լեհ. ՝ Księstwo Warszawskie , ֆր. ՝ Duché de Varsovie , գերմ. ՝ Herzogtum Warschau ), Վարշավայի իշխանություն, վասալական պետություն նապոլեոնյան Ֆրանսիայի համակարգում ։ Ստեղծվել է Տիլզիտի հաշտություն 1807 թվականի համաձայն՝ լեհական այն հողերից, որոնք Լեհաստանի երեք բաժանումների (1772 թվական, 1793 թվական, 1795 թվական) հետևանքով անցել էին Պրուսիային ։ 1809 թվականին Վարշավայի դքսությանը միացվեցին Ավստրիայից խլված լեհական հողերը։ 1812 թվականին Վարշավայի դքսությունը ֆրանսիական բանակի հենակետն էր Ռուսաստանի վրա հարձակվելու ժամանակ։ 1814 -1815 թվականներին Վիեննայի կոնգրեսի վճռով Վարշավայի դքսության տարածքը բաժանվեց Ռուսաստանի , Ավստրիայի և Պրուսիայի միջև, բացառությամբ Կրակով քաղաքի և նրա շրջակայքի, որը վերածվեց Կրակովի հանրապետության՝ երեք պետությունների հովանավորության ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 343 )։