Jump to content

Վանեսա Լաշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեսա Լաշե
անգլ.՝ Vanessa Lachey
Ծնվել էնոյեմբերի 9, 1980(1980-11-09)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԱնխելես, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ
ԿրթությունBishop England High School
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Նիկ Լաշե

Վանեսա Ջոյ Լաշե (անգլ.՝ Vanessa Joy Lachey), ծնված Մինիլո (անգլ.՝ Minnillo, նոյեմբերի 9, 1980(1980-11-09)[1], Անխելես, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ), ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, մոդել և դերասանուհի, նախկին Miss Teen USA, Նյու Յորքի Entertainment Tonight-ի թղթակից և MTV-ի «Total Request Live»-ի հաղորդավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Մինիլոն ծնվել է Ֆիլիպինների Քլարկ ավիաբազայում։ Նրա հայրը՝ ռազմական օդաչու Վինս Մինիլոն, ծնվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, իսկ մայրը՝ Հելեն Բերսերոն, Ֆիլիպինների Մանիլա քաղաքում։ Վենեսան ունի ողբայր՝ Վինսենտը[2], որը նրանից երկու տարով մեծ է։ Հոր մասնագիտության պատճառով ընտանիքը ստիպված էր հաճախ տեղից տեղ տեղափոխվել։ Նրանք ապրել են Կալիֆոռնիայում, Նևադայում, Ֆլորիդայում, Գերմանիայում և Ճապոնիայում։ Այս պատճառով Վանեսան հաճախ սովորել է տարբեր դպրոցներում (փոխել է ընդամենը յոթ դպրոց)։

1986 թվականին Վանեսայի ծնողները բաժանվել են։ Վանեսան եղբոր հետ մնացել է մոր հետ, որը շուտով երկրորդ անգամ ամուսնացել է, և նրանք տեղափոխվել են ապրելու Թուրքիա։ 1990 թվականին՝ Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո, մայրը երեխաներին ուղարկել է հոր մոտ՝ ԱՄՆ։ Նրանք հաստատվել են Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում, որտեղ Վանեսան ավարտել է դպրոցը։

1996 թվականից Վանեսան սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին։ Նա հաղթել է Miss South Carolina Teen USA մրցույթում, իսկ երկու տարի անց՝ 1998 թվականի օգոստոսին 17-ին, Miss Teen USA մրցույթում Հարավային Կարոլինայից դարձել է առաջին հաղթողը։ Նա դարձել է Միսս համահանճար տիտղոսի տիրուհին։

Գեղեցկության մրցույթները նրա ապագա կարիերայում դարձել են մեկնաթռիչքի հրապարակ։ 2003-2007 թվականներին Վանեսան եղել է MTV-ի «Total Request Live»-ի հաղորդավար, իսկ 2005 թվականից՝ «Entertainment Tonight»-ի թղթակից։ Եղել է «Miss Teen USA»-ի հաղորդավար (2004) և «Միսս Տիեզերք»-ի համահաղորդավար (2007)։

MTV-ից և Entertainment Tonight-ից հեռանալուց հետո Վանեսան գովազդել է BONGO ջինսի հավաքածուն[3], նկարահանվել է «Maxim» (2005 թվականի հոկտեմբեր, 2006 թվականի հոկտեմբեր), «Shape» (2007 թվականի մարտ) և «Lucky» (2007 թվականի հուլիս) ամսագրերի շապիկների համար։

2006 թվականի մայիսին «Maxim» ամսագրի Hot 100 ռեյթինգում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[4]։

Վանեսան նկարահանվել է «Սա է կյանքը», «Քաղաքային տղաներ», «Հանդուգն և գեղեցիկ», «Պայծառատես» և «Միգուցե դա ես եմ» հեռուստասերիալների էպիզոդիկ դերերում։ 2008 թվականին «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» կատակերգական սերիալում նա խաղացել է Էշլիի դերը և նկարահանվել է «Անիրական բլոկբաստեր» կատակերգությունում։

2011 թվականին Մինիլոն նկարահանվել է «Հավայի 5.0» դետեկտիվ հեռուստասերիալի մեկ սերիայում՝ խաղալով Սյուզանի դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 15-ից Վանեսան ամուսնացած է երաժիշտ Նիկ Լաշեի հետ, որի հետ մինչ ամուսնությունը հանդիպել է հինգ տարի[5]։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու որդի՝ Քեմդեն Ջոն Լաշեն (ծնվ. 12.09.2012)[6][7] ու Ֆենիքս Ռոբերտ Լաշեն (ծնվ. 24.12.2016)[8], և դուստր՝ Բրուկլին Էլիզաբեթ Լաշեն (ծնվ. 05.01.2015)[9]: Նրանց կրտսեր որդին՝ Ֆենիքսը, ծնվել է սահմանված ժամկետից 10 շաբաթ շուտ և իր կյանքի առաջին վեց շաբաթներն անցկացրել է հիվանդանոցում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Սա է կյանքը That's Life Չարլիդեր
2001 ս Քաղաքային տղաներ City Guys կրքոտ աղջիկ
2001 ս Հանդուգն և գեղեցիկ The Bold and the Beautiful Ամանդա Վեկսլեր
2002 ս Միգուցե դա ես եմ Maybe It's Me ուսանողուհի
2007 ֆ Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը 4: Rise of the Silver Surfer Ջուլիա Էնջեր, Ջոնիի ընկերը
2008 ս Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Էշլի
2008 ֆ Անիրական բլոկբաստեր Disaster Movie Էմի
2009-2010 ս Գեղեցկությունը հակառակ True Beauty հաղորդավարուհի
2009 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Գրեյս Չենդլեր
2010 ս Պայծառատես Psych Ջինա (Մերի Արմսթրոնգ)
2011 ս 30 ռոք 30 Rock Կարմեն Չաո
2011 ս Հավայի 5.0 Hawaii Five-0 Սյուզան
2015 ս Ճիշտն ասած Truth Be Told Թրեյսի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Vanessa Minnillo Biography — Yahoo! Movies
  3. Vanessa Flashes Her BONGO — TMZ.com — Entertainment News, Celebrity Gossip and Hollywood Rumors
  4. «Vanessa Minnillo of 2006 Hot 100 on Maxim.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Garcia, Jennifer. «Nick Lachey & Vanessa Minnillo: Why We Picked Necker Island for Wedding» Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, People, July 18, 2011
  6. «Nick and Vanessa Lachey Welcome Son Camden John» Արխիվացված 2013-01-25 Wayback Machine. September 12, 2012. People.
  7. «Vanessa and Nick Lachey Welcome Baby Boy Camden John». September 12, 2012. E!
  8. Quinn, Dave (2016 թ․ դեկտեմբերի 26). «'A Christmas Miracle!' Nick and Vanessa Lachey Welcome Son Phoenix Robert». People Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Nick and Vanessa Lachey Welcome Daughter Brooklyn Elisabeth». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  10. Nick Lachey Recalls Feelings of 'Vulnerability' and 'Fear' After Welcoming Son 10 Weeks Premature

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Լաշե» հոդվածին։