Վաղազին (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղազին (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վաղազին | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Վաղազին (համայնք, Քաշաթաղի շրջան) | Վաղազին համայնք | |
Մակերես | 1434,5 կմ² | |
ԲԾՄ | 4947 ֆուտ | |
Բնակչություն | 53 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վաղազին, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։ Մարտիրոս գյուղի հետ միասին կազմում է Վաղազին համայնքը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է ԱՀ արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Այն տեղաբաշխված է Շալվա գետի միջին հոսանքի ձախակողմյա Վաղազնագետ վտակի աջափնյա անտառապատ լանջին։ 1246 թվականին Գտիչ վանքի շինարարական արձանագրության մեջ ներկայացված է վերոհիշյալ գետի պատմական անունը՝ «․․․Վակունիս Վաղազնագետո․․․»[3]։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3279,6 հա տարածք, որից 1434,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 1664,2 հա անտառային հողեր։ Վաղազին համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի որոշ քանակի բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին քրդական ցեղերի և Ղարաբաղի խաների ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս ամենն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Վաղազինի, պատմական անցյալի մանրամասները մոռացվեն։ Պահպանվել է բնակավայրի միայն պատմական անունը[3]։
19-րդ դարի սկզբներին լքված գյուղում հաստատվել էին մի քանի քուրդ քոչվոր ընտանիքներ։
Տասնամյակների ընթացքում գյուղում հաստատված եկվորները հիմնովին ավերել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձաններից հետք անգամ չի մնացել[3]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո վերոհիշյալ տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ- ին։ Վաղազինը 1923 թվականին տեղակայված էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմում։
1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց[3]։
ՀՀ տարածաշրջանի որոշ ընտանիքներ՝ վերաբնակների կարգավիճակով, 1995 թվականին հաստատվել են ազատագրված գյուղում։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին hամայնքի բնակչության թվաքանակը կազմում է 53 մարդ, կա 13 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 59 | 54 | 51 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 14 աշակերտներ[2]։ Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Ա․Տոնոյանը, Մ․Մամիկոնյանը,Վ․Հարությունյանը,Ա․Մկրտչյանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 706.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.