Վալկա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալկա | |||||
լատիշ․՝ Valka | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Կրայ | Վալսկիյ | ||||
Համայնք | Վալկայի շրջան և Valka County? | ||||
Հիմնադրված է | 1584 թ. | ||||
Մակերես | 14,26 կմ², 13,98 կմ² | ||||
ԲԾՄ | 50±1 մետր | ||||
Բնակչություն | 5690[1] մարդ (2013) | ||||
Խտություն | 418.5 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 647 | ||||
Փոստային ինդեքս | LV-4701[2] | ||||
Փոստային դասիչ | LV-4701, LV-4702 | ||||
Կոդ ATVK | 0940201[3] | ||||
Պաշտոնական կայք | valka.lv/en | ||||
| |||||
Վալկա (ռուս.՝ Валк, գերմ.՝ Walk), քաղաք Լատվիայի հյուսիսում, Վալկայի շրջանի վարչական կենտրոն։ Ընդհուպ հարում է էստոնական քաղաք Վալգային` նրա հետ, ըստ էության, կազմելով միասնական քաղաք։
2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում բնակվում է 5690 մարդ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է Էստոնիայի սահմանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 14.2 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է XIII-րդ դարից Վալկ անունով։
1897 թվականին քաղաքում ապրում էր 10.922 մարդ, այդ թվում լատիշներ` 4.453 մարդ, էստոնացիներ` 3.594 մարդ, գերմանացիներ` 1.145 մարդ, ռուսներ` 1.121 մարդ և հրեաներ` 303 մարդ[4]։
Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը մտնում էր Լիվոնիայի տարածքի մեջ և հանդիսանում էր Վալկա նահանգի կենտրոնը։ 1920 թվականին քաղաքը բաժանված էր երկու մեծ մասերի` Վալկա և Վալգա (մեկը գտնվում էր հյուսիսարևելյան մասում, մյուսը` Էստոնիայում)։ Տվյալ բաժնի պատմությունը հետևյալն է։
1919 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Կամավորական բանակի հրամանատար Բերմոնդ Ավալովը հայտարարել է Լատվիայի ժողովրդին այն մասին, որ նա «ռուսական պետական իշխանության ներկայացուցիչ» է և լիիրավ ստանձնում է Մերձբալթիկայի իշխանությունը, այդպիսով անտեսելով լատվիական ինքնիշխանության և լատվիական իշխանության մարմինների գոյության փաստը։
Հոկտեմբերի 7-ին, երբ Լատվիայի կառավարությունը նրա պահանջը մերժել է` թույլ չտալով, որ նա իր զորքերով բոլշևիկյան ճակատ հասնի, Բերմոնդտ Ավալովը սկսել է ռազմական գործողություններ ծավալել Լատվիայի դեմ։ Հոկտեմբերի 9-ին նրա զորքերը գրավեցին Ռիգայի արևմտյան տարածքները, իսկ Լատվիայի կառավարությունը հապշտապ տարհանվել է Ցեսիս` ռազմական օգնություն խնդրելով Էստոնիայի կառավարությունից։ Հոկտեմբերի 10-ին Բերմոտ Ավալովը հարձակումը չի շարունակել և Լատվիանյին զինադադար է առաջարկել։ Նույն օրը Ռիգա ժամանեցին անգլիական հածանավերի էսկադրան, իսկ Էստոնիայից չորս զրահապատ գնացք։ Անգլիացիների, որոնք կրակ բացեցին իրենց նավերից և զրահագնացքներով եկած էստոնացիների ջոկատների համատեղ ջանքերի արդյունքում Բերմոնդտ Ավալովը ստիպված էր հեռանալ Լատվիայից։ Նման «եղբայրական» օգնությունը շատ թանկ նստեց Լատվիայի վրա։ Էստոնացիները ռազմական գործողությունների բոլոր ծախսերի փոխհատուցում պահանջեցին և որպես պարգևատրում պահանջեցին Վալկա քաղաքի մեծ մասը[5]։
Շենգենյան գոտի քաղաքի մտնելուց հետո քաղաքը կրկին «միավորվել» է` քաղաքում գործում է լատվիական-էստոնական եվրոպական հարևանության ծրագիրը։
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը եղել է Վալկայի մարզի կազմում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություն։
Մշակույթ, տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է երկրագիտական թանգարանը և թատրոնը։
Կան մի շարք ճարտարապետական հուշարձաններ։
- Նախկին բարոն Վռանգելի տունը (1645),
- Ավետարանական-լյութերական եկեղեցի` Սուրբ Կատարինեն (առաջին հիշատակվում է 1477 թվականին, ավերվել է 1702 թվականին, սակայն 1752 թվականին վերականգնվել է)։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալկա և Վալգա քաղաքներ-զույգի զինանշաններն սկիզբ են առնում Վալկայի պատմական զինզնշանից, սակայն լատվիական գերբում սուրը բռնած ձեռքը աջից է դուրս գալիս ամպերի միջից, իսկ Վալգայի գերբում` ձախից (այդպիսով, զինանաշանները հայելային արտապատկերային կոմպոզիցիա է ներկայացնում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās» (PDF) (լատվիերեն). Pilsonības un migrācijas lietu pārvalde. 2014 թ․ հունվարի 1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Latvijas novadu indeksi» (լատվիերեն). Latvijas Pasts. 2013-08. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Administratīvo teritoriju un teritoriālo vienību klasifikators» (լատվիերեն). LR Centrālā statistikas pārvalde. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей
- ↑ Корнатовский Н. А. Борьба за Красный Петроград. — М.: АСТ, 2004. — 606 с. — (Военно-историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-022759-0
- ↑ http://www.kutaisi.gov.ge/kutaisi/4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Валкского края (լատիշերեն)
- Газета для жителей Валги и Валки (ռուս.)
- Информация о Валке на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Валке в топонимической базе данных(լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալկա» հոդվածին։ |
|