Ստանիսլավ Ուլամ
Ստանիսլավ Մարտին Ուլամ (լեհ.՝ Stanisław Marcin Ulam, ապրիլի 13, 1909[1][2], Լվով, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 13, 1984[4][5][6], Սանտա Ֆե, ԱՄՆ[3]), լեհ և ամերիկացի մաթեմատիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Ուլամը ծնվել է 1909 թվականին Լվովում, հրեական ընտանիքում։ Հայրը`Յոսեֆ Ուլամը, եղել է լվովցի փաստաբան, մայրը` Հանա Ուլամը, եղել է Ստրիից։ Ստանիսլավը մաթեմատիկա է սովորել Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ 1933 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Արդեն 1935 թվականին Ջոն ֆոն Նոյմանը, որին Ուլամը հանդիպել է Վարշավայում, երիտասարդ գիտնականին մի քանի ամսով հրավիրել է Փրինսթոն, ուր տեղափոխվել է 1936 թվականին։ Ստանիսլավի մայրը մահացել է Վիեննայում 1938 թվականին, եղբայրը Լեհաստանը լքել է 1939 թվականի օգոստոսի 25-ին, իսկ Լվովում մնացած հայրն ու Ստեֆանիա քույրը տարհանվել են գետտո և սպանվել 1941-1943 թվականների միջակայքում[13]։
Ստանիսլավը մասնակցել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի նախագծի շրջանակում մասնակցել է ջրածնային ռումբի ստեղծմանը` մեծ ներդրում ունենալով մաթեմատիկական մեթոդների զարգացման ոլորտում։ Ապացուցել է բազմաթիվ թեորեմներ, առաջարկել է հաշվարկման Մոնտե Կարլոյի մեթոդը, առաջ է քաշել միջուկային հրթիռային շարժիչի գաղափարը։ Ուլամը սահմանել է նաև Բորսուկ-Ուլամի թեորեմը։
Էնրիկո Ֆերմիի, Ջոն Պաստայի և Մերի Ցինգուի հետ սահմանել է քաոսի տեսության պարադոքսը, որը ներկայումս կոչվում է Ֆերմի-Պաստա-Ուլամ-Ցինգուի պարադոքս։ Թվերի տեսությունում հայտնի է «Ուլամի սփռոցը»։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1966)[14]։
Ստանիսլավ Ուլամի եղբայրը` Ադամ Ուլամը, եղել է Հարվարդի համալսարանի` պատմության, պոլիտեխնիկական գիտությունների և քաղաքական իրավունքի պրոֆեսոր, հեղինակել է «Գաղափարախոսություններ և պատրանքներ» գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://encyklopedia.pwn.pl/haslo/Ulam-Stanislaw-Marcin;3991045.html
- ↑ 2,0 2,1 https://www.britannica.com/biography/Stanislaw-Ulam
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119103281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://books.google.cat/books?id=JTEZAQAAIAAJ — P. 22.
- ↑ https://books.google.cat/books?id=JTEZAQAAIAAJ — P. 20—22.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digital — Pantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
- ↑ Adam Ulam
- ↑ S. M. Ulam(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улам С. Приключения математика. — «РХД», 2001.
- Улам С. Нерешённые математические задачи = A Collection of Mathematical Problems / Перевод с английского З. Я. Шапиро. — М.: Наука, 1964. — 168 с. — (Современные проблемы математики).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Ուլամ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 1984 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Լեհ գիտնականներ
- Լեհ մաթեմատիկոսներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով