Սվեդիայի բարբառ
Արտաքին տեսք
Սվեդիայի բարբառ - հայերենի կա ճյուղի բարբառներից մեկը։
Խոսվել է Անտիոքի շրջանում (Սիրիա)։
Ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ տեղաշարժ-տեղափոխությամբ, ուր հին հայերենի շնչեղ խուլերը նույնությամբ պահպանված են, ձայնեղները վեր են ածվել խուլի, խուլերը՝ ձայնեղների (բ→պ, պ→բ)։ Պահպանվել են նաև հին հայերենի ձայնավորները. ունի քմայնացած ä, ü և մի շարք երկբարբառներ։
Հնչյունական փոփոխությունների մեջ նկատելի են՝ ա→ու (հաց→հուց), ե→ի (թեփ→թիփ), ը→ա (հացը→հուցա), ու→աւ (սուրբ→սաւրփ), ի→էյ (զիս→յէյս)։ Բացառական հոլովը ունի մընէ վերջավորությունը (քուրմընէ), հայցականը՝ զ նախդիրը[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տ. Անդրեասյան, Սվեդիայի բարբառը, Երևան, 1967։