Սոֆի Գրեյ
Սոֆի Գրեյ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1814 |
Ծննդավայր | Easington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 27, 1871 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Bishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Բոլոր սրբերի եկեղեցի, Յունիոնդել և Սուրբ Մարկոսի տաճար, Ջորջ, Ուեսթերն Քեյփ |
Sophy Gray (architect) Վիքիպահեստում |
Սոֆի Գրեյ կամ Սոֆյա Գրեյ (անգլ.՝ Sophy Gray or Sophia Gray, հունվարի 5, 1814, Easington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 27, 1871, Bishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), թեմական աստիճանավոր, նկարիչ, ճարտարապետ, ձիավարող, Քեյփ Թաունի եպիսկոպոս Ռոբերտ Գրեյի կինը։ Ծնվել է 1814 թվականի հունվարի 5-ին Յորքշիր կոմսության Իսթինգթոն քաղաքում, Յորքշիրի և Դարհեմի հաշտարար դատավոր Ռիչարդ Ուարթոն Միդլթոնի 5-րդ դուստրը։ Մահացել է Քեյփ Թաունի Բիշոփսքորթ արվարձանում 1871 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Քլեմոնտի Սուրբ Փրկչի գերեզմանատանը։
Անգլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆին և նրա երկու քույրերը մեծացել են հարուստ ընտանիքում, կալվածքներ են ունեցել Նորֆ Ռայդինգում և Դարհեմում։ Վաղ տարիքից եղել են բանիմաց և հմուտ ձիավարողներ։ Այդ հատկանիշների շնորհիվ մտերմացել են երիտասարդ Ռոբերտ Գրեյի հետ։ 1836 թվականին, վեցամսյա նշանադրությունից հետո, Սոֆին ամուսնացել է Ռոբերտ Գրեյի հետ, որը Ուայթվորդի ռեկտորն էր։ Մեղրամսի ընթացքում երիտասարդ Սոֆին և Ռոբերտը ձիավարում էին և այցելում ընտանեկան կալվածքներ երկու կոմսություններում։ Ինը տարի նրանք ապրեցին Օլդ Փարքում և Ուայթվորդում։ Այնուհետև Ռոբերտը նշանակվեց երեք նոր գաղութային եպիսկոպոսներից մեկի պաշտոնում Բարեհուսո հրվանդանում։
Հարավային Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1847 թվականին Սոֆին և Ռոբերտը ուղևորվեցին Քեյփ Թաուն, որտեղ Ռոբերտը ստեղծեց նոր գաղութային թեմ, ավելացրեց հոգևորականների թիվը և նոր եկեղեցիներ ու դպրոցներ ստեղծեց։ Այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում կար միայն տասը անգլիկան եկեղեցիներ։ Սովոր լինելով բարձր կենսապայմանների՝ Գրեյները Քեյփ գաղթեցին ծառաների, կահույքի և նույնիսկ եպիսկոպոսական փոխադրամիջոցի հետ միասին։
Ամուսինները բնակություն հաստատեցին Բաշյովել ագարակում, որը սկզբում կոչվում էր Վայնբերգ, հետագայում վերանվանվեց Բիշոփսքորթ, որի սեփականատերը Ջան վան Ռիեբեկն էր, Քեյփի առաջին հոլանդացի նահանգապետը։ Ագարակը գտնվում էր Տաֆելբերգ լեռան լանջերին՝ խիտ անտառապատ տարածքներով։ Այստեղ Սոֆին, օգտագործելով ստրուկների հին բնակարանները, դպրոց բացեց իր հինգ երեխաների և համայնքի անդամների համար։ Չնայած հասարակական ներգրավվածության դժգոհություններին, նրա դռները բաց էին եկեղեցական պաշտոնյաների համար, ինչպես նաև նա ղեկավարում էր Ռոբերտի թեմը, որը ներառում էր Կեյփ, Օրանժ Ֆրի նահանգը, Նատալը և Տրիստան դը Կունհայի և Սուրբ Հեղինեի կղզիները։
Սոֆի Գրեյը եկեղեցիների նոր ճարտարապետական պլաններ առաջ բերեց, որոնք կարող էին համապատասխանել նոր եկեղեցիների և դպրոցների նախագծման համար, որոնք պետք է ստեղծվեին ողջ Հարավային Աֆրիկայում։ Թե՛ Սոֆին, թե՛ նրա ամուսինը կողմ էին եկեղեցու ճարտարապետության նեոգոթիկա ոճին, որն այդ ժամանակին Բրիտանիայում նորաձև էր, և հոգևորականները սատարում էին այդ ոճին՝ չհավանելով հռոմեական ոճը։ Այնուամենայնիվ, Սոֆի և Ռոբերտ Գրեյները գիտակցում էին, որ եկեղեցու դիզայնը չպետք է կախյալ կերպով կառչի վաղ Անգլիական ժամանակաշրջանին, այլ պետք է ներառի որոշակի բազմազանություն։
Սոֆին ոչ միայն ճարտարապետ էր, այլև սինոդների հանդիպումների և պաշտոնական արարողությունների արձանագրություններն էր պահում։ Նա նաև պահում էր նամակագրական և եկեղեցական ժամանակագրության գրառումները։ Լինելով արհեստավարժ ձրավարող, նա ամուսնուն միացավ երկու մեծ ուղևորությունների ժամանակ։ Նրա գեղարվեստական հմտությունները երևում են կատարած բազմաթիվ ջրաներկերով և նկարազարդումներով, որոնք հաճախ նկարազարդում էին ամուսնու ամսագրերը։ Եպիսկոպոսը դժվար թե կարողանար ղեկավարել առանց կնոջ աջակցության և գիտելիքի։
Ի նշան Սոֆիի կատարած աշխատանքի՝ Սուրբ Գևորգի տաճարի վիտրաժային պատուհանը պատկերում է նրան երկար կանաչ ձիարշավի զգեստով, թեև սովորաբար նա հագնում էր ֆետրե գլխարկ և պարզ ձիավարության հագուստ։
Քեյփթաունցի Դեսմոնդ Մարտինի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել Գրեյի կառուցած եկեղեցիներին։ Ռոբերտ Գրեյի պաշտոնավարության տարիներին Հարավային Աֆրիկայում կառուցվել են 50 եկեղեցիներ, որոնցից առնվազն 40-ը նախագծել է Սոֆի Գրեյը։ 2005 թվականին Մարտինը հրատարակեց «The Bishop's Churches» գիրքը, որտեղ ներառեց նրա 40 եկեղեցիների ջրաներկ և գծանկար աշխատանքները։
Սոֆի Գրեյի նախագծած եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցի | Քաղաք | Տարի | Տեղայնք |
---|---|---|---|
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 1] | Իսթր Ռիվեր, Ուեսթերն Քեյփ | 1848 | 34°01′38″ հվ. լ. 18°44′40″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հովհաննեսի եկեղեցի | Գրաֆ-Ռեյնետ | 1848 | 32°15′03″ հվ. լ. 24°32′12″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Պողոսի եկեղեցի | Ռոնդեբոշ, Քեյփ Թաուն | 1849 | 33°57′44″ հվ. լ. 18°28′09″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Գևորգի եկեղեցի | Նայսնե | 1849 | 34°02′07″ հվ. լ. 23°03′01″ ավ. ե.HGЯO |
Դպրոցի մատուռ | Բյուֆորտ Ուեսթ | 1849 | 32°20′43″ հվ. լ. 22°34′56″ ավ. ե.HGЯO |
Քրիստոսի եկեղեցի | Կոլսբերգ | 1849 | 30°43′11″ հվ. լ. 25°05′51″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մարկոսի եկեղեցի | Ջորջ, Ուեսթերն Քեյփ | 1849 | 33°57′28″ հվ. լ. 22°27′30″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Երրորդության եկեղեցի | Կալեդոն, Ուեսթերն Քեյփ | 1850 | 34°13′54″ հվ. լ. 19°25′39″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Փրկչի եկեղեցի [Ն 2] | Քլերմոնտ, Քեյփ Թաուն | 1850 | 33°59′02″ հվ. լ. 18°27′54″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Երրորդության եկեղեցի | Բելվիդեր, Նայսնե | 1851 | 34°02′28″ հվ. լ. 22°59′57″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Պետրոսի եկեղեցի | Պիտերմարիցբուրգ | 1851 | 29°36′17″ հվ. լ. 30°22′34″ ավ. ե.HGЯO |
Քրիստոսի եկեղեցի [Ն 3] | Սվելլենդամ | 1852 | 34°01′20″ հվ. լ. 20°26′27″ ավ. ե.HGЯO |
Քրիստոսի եկեղեցի | Բյուֆորտ Ուեսթ | 1852 | 32°20′45″ հվ. լ. 22°34′57″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Ջեյմսի եկեղեցի | Վուստեր, Ուեսթերն Քեյփ | 1852 | 33°38′45″ հվ. լ. 19°26′42″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի | Լուվեյն ֆարմ, Շումբերգ, Հերոլդի հարևանությամբ | 1853 | 33°48′41″ հվ. լ. 22°38′45″ ավ. ե.HGЯO |
Բոլոր Սրբերի եկեղեցի | Սոմերսեթ Իսթ | 1854 | 32°43′01″ հվ. լ. 25°35′09″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 4] | Նորֆ Էնդ, Պորտ Էլիզաբեթ | 1854 | 33°56′43″ հվ. լ. 25°35′23″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մաթևոսի եկեղեցի | Ռիվերսդեյլ, Ուեսթերն Քեյփ | 1854 | 34°05′34″ հվ. լ. 21°15′31″ ավ. ե.HGЯO |
Դպրոցի մատուռ | Մոսսել Բեյ | 1855 | |
Սուրբ Էնդրյուի մատուռ [Ն 5] | Նյուլենդս, Քեյփ Թաուն | 1856 | 33°58′18″ հվ. լ. 18°27′16″ ավ. ե.HGЯO |
Արմսթրոնգի հիշատակի մատուռ [Ն 6] | Սուրբ Էնդրյու քոլեջ, Գրեհամսթաուն | 1856 | 33°18′27″ հվ. լ. 26°31′07″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Պետրոսի եկեղեցի | Քրեդոք, Իսթերն Քեյփ | 1857 | 32°10′20″ հվ. լ. 25°36′58″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի | Վուդսթոք, Քեյփ Թաուն | 1859 | 33°55′36″ հվ. լ. 18°26′47″ ավ. ե.HGЯO |
Բոլոր Սրբերի եկեղեցի | Բրեդասդորփ | 1859 | 34°32′06″ հվ. լ. 20°02′25″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Էնդրյուի մատուռ | Սիրիս, Ուեսթերն Քեյփ | 1860 | 33°22′10″ հվ. լ. 19°18′39″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հուդայի եկեղեցի | Օուդսհորն | 1860 | 33°35′15″ հվ. լ. 22°12′11″ ավ. ե.HGЯO |
Կոնստանտին մատուռ [Ն 7] | Քեյփ Թաունի հարևանությամբ | 1860 | |
Բոլոր Սրբերի մատուռ | Դուրբանվիլ | 1860 | 33°50′05″ հվ. լ. 18°38′58″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մարիամի եկեղեցի | Ռոբերտսոն, Հարավային Աֆրիկա | 1861 | 33°48′05″ հվ. լ. 19°52′56″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Թոմաս առաքելության կայարան | Ռոնդեբոշ, Քեյփ Թաուն | 1864 | 33°57′46″ հվ. լ. 18°28′37″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հովհաննես եկեղեցի | Քլանուիլյամ, Ուեսթերն ՔԵյփ | 1864 | 32°10′44″ հվ. լ. 18°53′34″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մարկի մատուռ [Ն 8] | 6-րդ շրջան, Քեյփ Թաուն | 1865 | |
Սուրբ Պատրիկի եկեղեցի | Ամզինտո, Քվազուլու Նատալ]] | 1868 | 30°18′37″ հվ. լ. 30°39′53″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Ավգուստինի եկեղեցի | Ֆրեյզերբուրգ | 1869 | 31°55′00″ հվ. լ. 21°30′47″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Լուկայի առաքելության եկեղեցի [Ն 9] | Սվելլենդամ | 1869 | 34°01′13″ հվ. լ. 20°26′40″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հովհաննեսի եկեղեցի | Վիկտորյա Ուեսթ | 1869 | 31°24′13″ հվ. լ. 23°06′45″ ավ. ե.HGЯO |
Բոլոր Սրբերի Եկեղեցի, Յունիոնդել | Յունիոնդել, Հարավային Աֆրիկա | 1869 | 33°39′22″ հվ. լ. 23°07′42″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Միլդրեդի մատուռ | Մոնտեգյու, Հարավային Աֆրիկա | 1870 | 33°47′13″ հվ. լ. 20°07′02″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Պետրոսի եկեղեցի | Պլետենբերգ Բեյ | 1879 | 34°03′16″ հվ. լ. 23°22′29″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Մաթևոսի եկեղեցի | Ուիլոումոր | 1880 | 33°17′44″ հվ. լ. 23°29′20″ ավ. ե.HGЯO |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Երրորդություն եկեղեցի, Կալեդոն (1850)
-
Սուրբ Լուկայի եկեղեցի, Սվելլենդամ (1869)
-
Սուրբ Հուդայի եկեղեցի, Աութսհորն (1860)
-
Բոլոր Սրբերի Եկեղեցի, Սոմերսեթ Իսթ (1854)
-
Սուրբ Գևորգի եկեղեցի, Նայսնե (1849)
-
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Վիկտորյա Ուեսթ (1869)
-
Դպրոցական մատուռ, Բյուֆորտ Ուեսթ (1849)
-
Բոլոր Սրբերի Եկեղեցի, Յունիոնդել (1869)
-
Սուրբ Ջեյմս մեծ, Ուորչեսթեր (1852)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martin, Desmond (2005). The Bishop's Churches. Struik. ISBN 978-1-77007-155-1.(չաշխատող հղում)
- Martin, Desmond (2002). The churches of Bishop Robert Gray & Mrs Sophia Gray : an historical and architectural review (Ph.D.). UCT. hdl:11427/10637.
- Gutsche, Thelma (1970). The Bishop's Lady. H. Timmins.
- Potgieter, D. J., ed. (1972). Standard Encyclopaedia of Southern Africa. Vol. vol. 5 For - Hun. Cape Town: Nasou. ISBN 978-0-625-00321-1.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - Day, E. Hermitage (1930). Robert Gray: First Bishop of Cape Town. London: S.P.C.K.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ St Paul's, Eerste River is closer to Faure, South Africa
- ↑ St Saviour's, Claremont was demolished in 1904.[2]
- ↑ Christ Church, Swellendam was demolished and a new church built on the old foundations.[2]
- ↑ St Paul's, North End was demolished in 1959.[2]
- ↑ St Andrew's Chapel, Newlands is no longer in use as a church
- ↑ Armstrong Memorial Chapel was demolished in 1950.[2]
- ↑ Constantia Chapel was demolished in 1953[3]
- ↑ St Mark's Chapel, District Six was demolished in the 1960s.[2]
- ↑ St Luke's Mission Church, Swellendam is now used by the Old Apostolic Church.[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Գրեյ» հոդվածին։ |
|