Jump to content

Սուրբ Ցեցիլիայի եկեղեցի (Քյոլն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ցեցիլիայի եկեղեցի
St. Cäcilien
Հիմնական տվյալներ
Տեսակsecularized church?
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Քյոլն
ՏեղագրությունԳերմանիա Քյոլն, Գերմանիա
ԹեմՔյոլնի թեմ
Հիմնական ամսաթվերը888[1]
Ներկա վիճակՇնուտգենի թանգարան
Ժառանգության կարգավիճակճարտարապետության հուշարձան
ԱնվանվածՍուրբ Կեկիլիա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճռոմանական
Հիմնադրված888[1]
ԲնակիչSchnütgen Museum?
Քարտեզ
Քարտեզ
 St. Cäcilien (Köln) Վիքիպահեստում

Սուրբ Ցեցիլիայի եկեղեցի (գերմ.՝ St. Caecilia), կաթոլիկական նախկին եկեղեցի գերմանական Քյոլն քաղաքի հարավային հին հատվածում (de: Köln-Altstadt-Süd) (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա)։ Եկեղեցին գտնվում է Cäcilienstraße և Cäcilienkloster փողոցների հատման վայրում։

Բազիլիկի հատակագիծը

Սուրբ Ցեցիլիայի եկեղեցին իրենից ներկայացնում է ռոմանական եռանավ բազիլիկ՝ առանց տրանսեպտի։ Դասն ու հարավային կողմնային նավը ավարտվում են կիսաշրջանաձև ապսիդով։ Հյուսիսային կողմնային նավը ապսիդի հետ միասին ավարտվում է ավանդատնով։ Եկեղեցին Քյոլնում առանձնանում է շատ պարզ ճարտարապետությամբ և ներքին կահավորմամբ, ի տարբերություն մյուս ռոմանական եկեղեցիների։

Եկեղեցու կենտրոնական նավը
Եկեղեցու ներքին բակը

9֊րդ դարում Սուրբ Ցեցիլիա եկեղեցու տեղում առաջացավ կանանց մենաստան՝ կուսաստան։ Նախկինում ենթադրում էին, որ այդ տեղում առաջացել է Քյոլնի առաջին տաճարը։ Սակայն վերջին տարիների պեղումների արդյունքը հակառակն ապացուցեց։ Պեղումների ժամանակ գտնվեցին ոչ մեծ ուղղանկյունաձև եկեղեցու հիմքեր։ 10֊րդ դարից սկսվեց նոր եկեղեցու շինարարական աշխատանքները։ Սակայն միջոցների մշտական սղության պատճառով երկարաձգվեց եկեղեցու ավարտումը։ Պահպանվել է մի փաստաթուղթ, որում հայտնվում է, որ Քյոլնի արքեպիսկոպոս Բրունո Մեծը վանքին է կտակել շուրջ 50 ֆունտ արծաթ՝ որպեսզի ավարտվի շինարարությունը։ 1474 թվականին եկեղեցու շենքը հանձնում է Ավգուստինյան եկեղեցու վանականներին։ Հենց այդ ժամանակահատվածին է վերաբերում նաև ավանդատան շինարարությունն ու ռոմանական տանիքի փոխարինումը կամարակապով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի ավիացիայի կողմից Քյոլնի ստրատեգիական ռմբակոծության ժամանակ ավերվում է Սուրբ Ցեցիլիայի եկեղեցին։ Հետպատերազմյա տարիներին եկեղեցին վերականգնվեց իր առաջնային՝ ռոմանական տեսքով։ 1956 թվականից սկսած եկեղեցում իր գործունեությունն է սկսում ծավալել Միջնադարյան արվեստի թանգարանը (de: Museum Schnütgen), որը կրում է Ալեքսանդրա Շնյուտգենի (de: Alexander Schnütgen) անունը։ Վերջինս 1906 թվականին Քյոլնին է նվիրել իր հավաքածուն, որը և հանդիսացավ թանգարանի հիմնական մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #4563174-8 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • St. Peter und St. Cäcilien in Köln von Heinz Firmenich, 1976, ISBN 3880940185(գերմ.)
  • Das Kloster Maria zum Weiher vor Köln (1198—1474) und sein Fortleben in St. Cäcilien bis zur Säkularisation von Irene Gückel, ISBN 392297743X(գերմ.)
  • Sabine Czymmek, Die Kölner romanischen Kirchen, Schatzkunst, Bd. 1, Köln 2008 (=Colonia Romanica, Jahrbuch des Fördervereins Romanische Kirchen Köln e. V., Bd. XXII, 2007), S. 123—128, ISBN 978-3-7743-0422-2(գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]