Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծպնի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծպնիի եկեղեցու հատակագիծը

Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Ծպնիի եկեղեցի, 7-րդ դարի հայկական եկեղեցի Կարսի մարզի Կաղզվանի գավառի Ծպնի գյուղի կենտրոնական մասում[1]։

Արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի է։ Պատերը դարչնագույն տուֆից են։ Պատկանում Է VI - VII դարերի Լմբատավանքի, Արջովիտի Ս. Գևորգ, նոր Կյանք գյուղի եկեղեցիների տիպին։ Խաչաթևերը ուղղանկյուն են, թաղածածկ։ Արևելյան խորանը թեթևակի պայտաձև է։ Ճարտարապետական ձևավորված մուտքը հարավից է։ Լուսավորվում է արևմտյան, հյուսիսային, արևելյան պսակազարդ պատուհաններից։ Խոյակները ձևավորված են գալարազարդերով, մարդկանց դիմաքանդակներով։ Վաղուց քանդված գմբեթի փոխարեն ունեցել է երկլանջ պարզ ծածկ։

Եկեղեցին կիսով չափ քանդվել է 1940-50-ական թվականներին և վերածվել է մզկիթի, ավերված գմբեթը փոխարինվել է փայտաշեն ծածկով, հարավային մուտքը փակվել է, ներսում պատկերված կենդանիների և թռչունների բարձրաքանդակները ծածկվել են ծեփով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կարապետյան, Սամվել (2015). Եղեռն՝ եղեռնից հետո (PDF). Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։