Սյունիք (նահանգ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 12 գավառ |
Գլխավոր քաղաք | Սյունի,Բաղաբերդ |
Այլ քաղաքներ | Ճահուկ, Երնջակ, Եղեգիս, Շաղատ |
Կառավարող տոհմ(եր) | Սյունիներ, Օրբելիներ, Պռոշյաններ, Խաղբակյաններ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ներկայիս երկրներ | Հայաստան, Արցախ |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Հայեր |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Հայ Առաքելական եկեղեցի, |
Սյունիք, գրաբար՝ Սիւնիք, Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Սյունիք աշխարհը հնում հայտնի էր երկու անունով՝ Սյունիք կամ Սիսական։ Արևմուտքում և հյուսիս–արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս–արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ–արևելքում՝ Վասպուրականին։ Սյունիքը հանդիսանում է Մեծ Հայքի թագավորությա միակ աշխարհը, որի տարածքը գրեթե ամբողջությամբ մտնում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների մեջ։ Սյունիքի աշխարհացույցյան նկարագրությունը, համեմատած Այրարատի, Ծոփքի, Տավրուբփրանի և Վասպուրականի հետ, առանձին մանրամասնությամբ աչքի չի ընկնում, սակայն այդ բացը մեծապես հաղթահարվում է մի այնպիսի արժեքավոր սկզբնաղբնուրով, ինչպիսին է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական« աշխատությունը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքը, խիստ լեռնային տարածք է։ Սյունիքը տարածվում է Փոքր Կովկաս լեռնասիստեմի հարավ-արևելյան հատվածի շրջանում։ Սյունիքի մի զգալի մասը ապառաժոտ տարածություն է, բայց այնտեղ կան այնպիսի շրջաններ, որոնք հողակլիմայական տեսակետից շատ նպաստավոր են երկրագործության այդ թվում նաև արհեստագործության համար։ Սյունիքի սահմանն Աղավնո գետի ակունքների մոտ թեքվում էր գրեթե արևմուտք և հասնում Սյունյաց լեռների հյուսիսային հատվածին։ Սյունիքը տարածվում է հին Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Հյուսիս-արևմտյան մասում Այրարատյան աշխարհից բաժանված էր Գեղամա լեռներով, հարա-արևմտյան սահմանն անցնում էր Վայող ձորի՝ այժմ Վայք լեռնաշղթայից դեպի հարավ տարածվող լեռնաճյուղերի հարավային ծայրերով։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]X-րդ դարում Սյունիքում կատարվում են տարածքային և վարչաքաղաքական մեծ փոփոխություններ։ Սյունիքն ուներ հետևյալ 12 գավառները.
- Երնջակ
- Ճահուկ
- Վայոց ձոր
- Գեղարքունիք
- Սոթք
- Աղահեճք (Աղահէճք)
- Ծղուկք կոչվում էր նաև Սիսական
- Հաբանդ
- Բաղք
- Ձորք
- Արևիք
- Կովսական
Արևիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևիքը Սյունիքի ամենահարավային գավառն էր։ Արևիք անունը հնագույն ծագում ունի, այն կապված է հավանաբար նույնանուն ցեղի Արև աստծու անվան հետ։ Սյունքի ամենափոքրիկ գավառներից մեկն է։ Տարածքը համարյա համընկնում է Մեղրի գետի ավազանին։ Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում անջատվելով՝ միացել Սյունիքին։ Այս գավառը 1226թվականին ավերվել է Էմիր Հարունի կողմից։ Վերջինս դեռ 1158թվականին գրավել էր Մեղրին։
Կովսական
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչվում է նաև Կուսական,Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Հիմնականում տարածված էր այժմյան Ծավ գետի ավազանում և Ողջի աջակողմյան մի շարք վտակների՝ Բեխ, Վաչագան, Գեղանուշ և այլ գետակներ, շրջաններում։ Կովսականում մինչև XIII դարը եղած պատմաաշխարհագրական վայրերից նշանավորը Գրհամ բերդն է, որը գոյություն է ունեցել X-XII դարերում։ Այդ բերդը հավանաբար գտնվում էր այժմյան Ղափան-Մինջևան երկաթագծի Շարիբլու կայարանի դիմացց, Ողջի գետի ձախ կողմում, դրանից ոչ հեռու։
Ձորք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորք գավառը տարածվում է Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ XI դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով։ Ձորքը ամենալեռնոտ շրջանն է Սյունիքի։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։ Ձորքում կային մի շարք պատմաաշխարհագրական մի շարք նշանավոր վանքեր։
Բաղք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գավառը X-XII դարերում ուներ ավելի մեժ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից Ձորքով և Ծղուկքով, հյուսիսց Հաբանդով, իսկ արևլքից Աղավնո գետով։ Բաղքը բաժանված էր երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Բաղքում եղած մի շարք վայերի պատմաաշխարհագրական դիրքեր դեռևս ճշտված չեն։ Դրանց թվում են այնպիսի նշանավոր վայրեր, ինչպիսիք են Անդոկի, Բարկուշատի, Քաշաթաղուց Պահու բերդերը և այլն։
Ծղուկք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծղուկք գավառը սահմանափակված էր արևլքից Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից՝ Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում էր Սյունյաց լեռների ջրբաժան գժով։ Ծղուկք անունը հավանաբար էթնիկական ծագում ունի։ Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու շնորհիվ այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական։ Ծղուկքի Շաղատ գյուղաքաղաքը Սյունյաց իշխանների իշխանանիստն էր, ինչպես նաև Սյունիքի եպիսկոպոսանիստը։
Հաբանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբանդ գավառը, հին ժամանակներում շատ քիչ ծանոթ է եղել մեր պատմիչներին։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հանադ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքու, մյուսը՝ Արցախում։ Տաթևի վանքին տրվող հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվումէ 79 գյուղ։ Ավադության համաձայն Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել է Ձագեձոր կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր նրա անունով էլ կոչվեց «Ձագեձոր»։
Երնջակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գավառը տարածվում էր Երնջակ այժմ՝ Ալինջա-չայգետի ավազանում։ Այն շրջապատված էր Գողթն,Ծղուկք, Ճահուկ և Նախիջևան գավառներով։ Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր եղել է ընտիր մրգերով հարուստ՝ ծիրանով, նռով, թուզով, տանձով և այլն։ Երնջակ անվան վերաբերյալ Օրբելյանի մետ բերված է մի ավանդույթ, ըսռ որի այդ անունը ծագել է իբր Սյունյաց տիկիներից մեկի՝ երինջիկի անունից։
Ճահուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճահուկը գտնվում է Երնջակից հյուիս-արևմուտք։ Նա սահմանափակված էր հյուսիսից Վայոց ձորով և Ծղուկքով, հարավ-արևլքից և հարավից, Երնջակով և Նախիջևանով, իսկ արևմուտքից Այրարատի Շարուր գավառով։
Աղահեջք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գավառի մասին շատ քիչ տեղեկություններ կան, այն եղել է ընդարձակ մի գավառ։ Տարածվում էր Սյունիքի հյուսիս-արևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։ Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակվում է 43 բնակավայր։
Վայոց ձոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն է; Վայոց ձորի ու այնտեղ միշարք վայրերի մասին մեր և օտար աղբնյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորը Վարդան աշխարհագրի մոտ կոչվում է Եղեգյաց ձոր անունով, այն լեռնային, ջրառատ գավառ է, ունի բերրի հողեր։ Միջին դարերում Վայոց ձորում բնակավայրերը մեծ թիվ են կազմել՝ 91 բնակավայր։
Գեղարքունիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարունիք գավառը գրավում էր Գեղամա լճի ավազանի խոշորագույն մասը, սկ ավազանի մյուս փոքր մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը հարավարևելյան։ Անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։
Սոդք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Գեղամա լճի հարավարևելյան և արևելյան կողմերում։ Իր տարածքով գրեթե համընկնում էր այժմյան Մարտունուն շրջանի մի մասին և Վարդենիսի։ Դաշտային է, արգավանդ հողերով և սառնորակ ջրերով։ Այստեղ հնագույն ժամանակներից շահագործման են ենթարկվել Զոդի լեռնանցքի մոտ գտնվող ոսկու հանքերը։
Պատմական տեղեկանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ արդեն X-րդ դարից դառնում է Կապան քաղաքը։ Մ.թ.ա. I հազարամյակում Սյունիքի տարածքում բնակվել են բազմաթիվ ցեղեր, որոնք մ.թ.ա.VIIIդ. սկզբից աստիճանաբար ներառվել են Վանի թագավորությանքաղաքական ազդեցության ոլորտը։ Սյունիքի բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում են հայերը։ Վանի թագավորությանարքաները Սյունիքի տարածքում ծավալել են շինարարական աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։ Մ.թ.ա. VIդ. սկզբից Սյունիքի տարածքը մտել է Երվանդունիների հայկական թագավորության, իսկ մ.թ.ա. V-IVդդ.՝ Աքեմենյան Պարսկաստանի 18–րդ սատրապության մեջ։ Մ.թ.ա. IVդ. վերջին՝ հունա–մակեդոնական արշավանքներից հետո. Սյունիքի տարածքն ընդգրկել է անկախությունը վերականգնած Երվանդունիների հայկական թագավորության, րսկ մ.թ.ա. 189–ից՝ Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության կազմում։ Մեծ Հայքում Արշակունիների հաստատումից հետո, ձևավորվել է Սյունիքը։ Սյունիքի իշխանությունը եղել է Մեծ Հայքի ամենազոր նախարուրությունը, նրանք վարել են կարևոր պաշտոններ, եղել Հայոց բանակի արևելյան զորաթևի հրամանատարներ, առժամանակ զբաղեցրել Աղձնիքի բդեշխական աթոռը։ Սյունիքի բնակչության հիմնական զբաղմունքը կազմում էին գյուղատնտեսության երկու կարևոր ճյուղերը՝ երկրագործությունն ու անասնապահությունը։
Մեծ Հայքի բաժանումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի թագավորության 387–ի բաժանումից հետո Սյունիքը ենթարկվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը։ 440–ական թթ. Սյունիքի իշխան Վասակ Սյունին նշանակվել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ համագործակցել է Պարսից արքունիքին, սակայն Սյունիքի բնակչության մեծ մասը մասնակցել է ազատագրական պայքարին։ 571–ին Սյունիքը հանվել է Հայաստանի մարզպանության կազմից և, որպես առանձին շահր, մտցվել Ատրապատականի մեջ։ Վարչական այս կացությունը գոյատևել է մինչև արաբական արշավանքները։ VIIIդ. սկզբից՝ արաբական տիրապետության ներքո, Սյունիքը մտել է Արմինիա երկրամասի կազմի մեջ։ Արաբական տիրապետության շրջանում Սյունիքի իշխանությունը կարողացել է պահպանել գոյությունը, նույնիսկ զգալիորեն ուժեղացել, զարգացել են ավատատիրական հարաբերությունները։
Արաբական տիրապետության շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]826-827–ին խուրամյան զորամասերն ահավոր ավերածության են ենթարկվել Բաղքն ու Գեղարքունիքը, կոտորել բնակչությունը։ Հայ Բագրատունիների թագավորության ստեղծումից հետո Սյունիքի իշխանությունները մտել են նրա մեջ։ Xդ. 70-80–ական թթ. Սյունիքի քաղաքական կենտրոնն աստիճանաբար տեղափոխվել է հարավ և գահերեցությունն անցել է Բաղքի գահակալ Սմբատ Ա–ին, որն 987–ին Սյունիքը հռչակել է թագավորություն։ 1103–ին սելջուկյան թուրքերը ավերել են Սյունիքի Կապան մայրաքաղաքը։ 1170–ին վերացել է Սյունիք թագավորությունը։ 913թվականին Յուսուֆն իր արշավանքների ժամանակ Նախիջևանը տալիս է Արծրունիներին և նույն թվականին գրավում և Գողթնում կազմակերպված արաբական էմիրությանն է տալիս Երնջակ բերդն ու նրա շուրջը տարածվող համանուն գավառը, որը մինչ այդ մտնում էր Սյունիքի կազմի մեջ։
Զաքարյանների օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքը իր հզորության գաագաթնակետին հասավ XI դարի երկրորդ կեսին, սակայն նույն դարի վերջիղ սկսած ստիպված էր համառ մարտեր մղել սելջուկյան նվաճողների դեմ։ Սելջուկներին հաջողվում է 1103թվականին ավերել թագավորության մայրաքաղաք Կապանը, ապա մեկը մյուսի հետևից գրավել նրա գավառները։ 1170թվականին սելջուկները գրաբում են Սյունիքի թագավորության վերջին բերդը՝ Բաղաբերդը, որը 1103թվականից սկսած դարձել էր մայրաքաղաք։ Սյունքի թագավորությունը պատմական ասպարեզից վերանում է։ XIIIդ. սկզբին Զաքարյանների գլխավորությամբ, Սյունիքը ազատագրել են սելջուկյան տիրապետությունից։ Սյունիքուն հաստատվել են երկու նոր իշխանական ընտանիքներ. Օրբելյաններ և Խաղբակյաններ։ 1230-ական թթ. նրանք ճանաչել են մոնղոլական գերիշխանությունը։
Նորագույն շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1720–ական թթ. Սյունիքի հայությունը ապստամբել է պարսկական տիրապետության դեմ։ Ապստամբության գլուխ անցած Դավիթ Բեկը ազատագրել է հարավային Սյունիքը և հիմք դրել ինքնուրույն իշխանության։ Նա հաջող կռիվներ է մղել նաև օսմանյան թուրքերի դեմ, որոնք 1725-27–ին փորձել են գրավել Սյունիքը։ 1730–ին շարժումը անկում թ ապրել։ 1826-28–ի ռուս–պարսկական պատերազմից հետո Սյունիքի ամբողջ տարածքը միացվել է Ռուսաստանին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի Պատմաաշխարհագրական դիտարկումներ
- ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (X–XII դարեր) Գրիգոր Գրիգորյան