Սկրադին
Բնակավայր | ||
---|---|---|
Սկրադին | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Շիբենիկ Կնին | |
Մակերես | 184,2 կմ², 1,1 կմ² | |
ԲԾՄ | 1 մետր | |
Բնակչություն | 3349 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 22222[2] | |
Պաշտոնական կայք | grad-skradin.hr(խորվ.) | |
| ||
Սկրադին (իտալ.՝ Scardona, հին հունարեն՝ Σκάρδων[3]), փոքր քաղաք Սիբենիկ-Քնինում` Խորվաթիայում` Կրկա գետի մոտ։ Ալն Ազգային պարկի մուտքի մոտ է` Շիբենիկից 17 կմ, իսկ Սփլիտից` 100 կմ հեռավորության վրա, ունի 3825 բնակիչ։ Ազգային պարկում կան ժամանցային խաղեր, ջրվեժներ, որոնցից ամենամեծը Սկրադինի անունով կոչվում է Սկրադինսկի բուկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Լիբուրնական քաղաք` Սկարդոն անունով (հին հունարեն՝ Σκάρδων)[3]։ Ավելի ուշ դարձել է հռոմեական քաղաք (Սկարդոնա` Հռոմում), որպես շրջանի վարչական և ռազմական կենտրոն։ Այն ավերվել է միգրացիայի ժամանակաշրջանի ընթացքում և 9-րդ դարում բնակեցվել է սլավոններով։ Սկրադինը 10-րդ դարում (որպես Սկրադին Ջուպանիջա) Խորվաթիայի զարգացող քաղաքներից մեկն էր։
Սկրադինը Սուբիչների կառավարման շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սկրադինը ծաղկում էր որպես Շուբիչ ընտանիքի (Պողոս 1-ին և Մլադեն 2-րդ) մայրաքաղաք։ Շուբիչների կողմից կառուցված Թուրինի ամրոցը (կառուցված է բլրի վրա) նայում է Սկրադինի նավահանգիստին[4]։
Շուբիչները կառուցել են մի բնակավայր-ամրոց` ազատ քաղաք, որը դարձել է նաև կոմունա։ Այն ունեցել է իր սեփական կանոնադրությունը և կառավարումը</ref>[5][6]։
Շուբիչներն էլ ավելի են հարստացրել քաղաքը` կառուցելով մի քանի հարուստ վանքեր, որոնցում ապրում էին դոմինիկյանները, ֆրանցիսկյանները և քրիստոնեական այլ միաբանություններ [7]
Օսմանյան նվաճում և անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1522-1684 թվականների ընթացքում այն ղեկավարվում էր Օսմանյան կայսրության կողմից, իսկ մինչև 1794 թվականը՝ Վենետիկի հանրապետության կողմից։
1683 թվականի հոկտեմբերին Վենետիկյան Դալմաթիայի բնակչությունը, հիմնականում Ռավնի քոթարի Ուսկոկս քաղաքը, զենք է վերցնում և օսմանյան սահմանամերձ շրջանների ռեյահի (ստորին դասի) հետ միասին ոտքի կանգնում՝ վերցնելով Սկրադինը, Կարինը, Վրանան, Բենկովակը և Օբրովաչը [8]։
Հետագայում այն գրավվում է Նապոլեոնի կողմից և դառնում նախ Ֆրանսիայի, ապա` Ավստրո-Հունգարիայի կայսրության մաս։
Ժամանակի ընթացքում քաղաքը որպես կենտրոն կորցնում է իր նշանակությունը (տեղափոխվում է Շիբենիկ), և այդպես Սկրադինի թեմը լքվում է 1828 թվականին [9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlement — Croatian Bureau of Statistics, 2022.
- ↑ List of Croatian settlements and delivery post offices — 2022.
- ↑ 3,0 3,1 Strabo, Geography, §7.5.4
- ↑ https://www.slobodnadalmacija.hr/dalmacija/sibenik/clanak/id/108953/turina-i-dalje-u-mraku--grad-spomenik-gubi-identitet
- ↑ https://hrcak.srce.hr/index.php?show=clanak&id_clanak_jezik=236476
- ↑ https://hrcak.srce.hr/index.php?show=clanak&id_clanak_jezik=307648
- ↑ http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=56495
- ↑ Radovan Samardžić (1990). Seobe srpskog naroda od XIV do XX veka: zbornik radova posvećen tristagodišnjici velike seobe Srba. Zavod za udžbenike i nastavna sredstva. «Становништво Млетачке Далмације, на првом месту Котарски ускоци, још у октобру 1683. дигло се на оружје заједно с ра- јом у пограничним крајевима Турске. Устаници су "сами заузели Скрадин, Карин, Врану, Бенковац и Обровац»
- ↑ Naklada Naprijed, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 209, Zagreb (1999), 953-178-097-8