Jump to content

Սկոպիեի երկրաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոպիեի երկրաշարժ
Երկրաշարժի ընդգրկման տարածքը
Տեսակերկրաշարժ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղանքՍկոպիե
Տարեթիվհուլիսի 26, 1963
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով6,9
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Մակեդոնիայի սոցիալիստական հանրապետություն
Զոհվածներ1,070
Վիրավորներ3,000
 1963 Skopje earthquake Վիքիպահեստում

Սկոպիեի երկրաշարժ (մակեդոներեն՝ Скопски земјотрес), երկրաշարժ Մակեդոնիայի սոցիալիստական հանրապետության (ներկայումս՝ Հյուսիսային Մակեդոնիա) մայրաքաղաք Սկոպիեում, որ տեղի է ունեցել 1963 թվականի հուլիսի 26-ին։ Երկրաշարժից, որն ունեցել է 6,9 մագնիտուդ ուժգնություն Ռիխտերի սանդղակով, ավերվել է քաղաքի մեծ մասը[1]։ Աղետի արդյունքում մահացել է 1,070 մարդ, վիրավորվել է 3,000 մարդ, բնակելի շինությունների գրեթե 75 %-ը ավերվել կամ լրջորեն վնասվել է[2][3]։

Երկրաշարժի ծագման շրջանը Իտալական ու Ֆրանսիական Ռիվիերայի բեկվածքի հետ նույն գծի վրա է եղել, որտեղ երկրաշարժից մի քանի օր առաջ մարդիկ թույլ ցնցումներ են զգացել։ Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը կազմել է ինը բալ։ Առաջին ցնցմանը հաջորդել է ավելի թույլ երկրորդ ցնցումը։ Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 84 ցնցում։

Երկրաշարժից անմիջապես հետո մոտ տասնութ երկիր Հարավսլավիա են ուղարկել փրկարարներ, ֆինանսական ու հումանիտար օգնություն։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է № 1882 բանաձևը, որում նշվել է, որ «Սկոպիեի վերականգնումը ժողովուրդների բարեկամության ու եղբայրության խորհրդանիշ է դարձել»։

Սեյսմիկ իրավիճակը շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի հարավը՝ Վարդար գետի շրջակայքը, հայտնի է որպես սեյսմիկ բարձր ակտիվության գոտի։ Սկոպիեի պատմության մեջ մինչև 20-րդ դարը հայտնի են երկու ավերիչ երկրաշարժներ՝ 518 թվականի 1555 թվականի երկրաշարժները։ Ամեն դեպքում, քաղաքը պլանավորելիս ու շինությունների կառուցման ժաման սեյսմիկ վտանգը երբեք հաշվի առնվել[2]։

Ցնցումները գրանցվել են հուլիսի 26-ին և շարունակվել են 20 վայրկյան[4]։ Ամենաուժեղ ցնցման ժամանակը գրանցել է Սկոպիեի հարավում գտնվող կայարանի ժամացույցը, որը կանգ է առել առավոտյան 5։ 17-ին[3]։ Ընդհանուր առմամբ ավերվել կամ խիստ վնասվելեն բնակելի շինությունների 75 %-ը, գրեթե բոլոր դպրոցներն ու հիվանդանոցները, կայարանի, փոստի շինությունները․ այնպես որ քաղաքը կտրվել է արտաքին աշխարհից։ Վնասվել կամ քանդվել են վարչական շենքեր՝ այդ թվում Մակեդոնիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի շենքը, քաղաքապետարանի, Ազգային բանկի շենքերը։ Արտադրական ձեռնարկությունները համեմատաբար քիչ են վնասվել, քանի որ նրանք հեռու են եղել էպիկենտրոնից, և նրանց կառույցը դիմացել է երկրաշարժին։ Ամենից շատ տուժել են աղյուսից կառուցված շինությունները, և նրանց քանդման հետևանքով են ամենից շատ զոհեր եղել[2][2]։

Փրկարարական աշխատանքներ և վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկոպիեի կայարանի հին շենքի կանգնած ժամացույցը ֆիքսել է երկրաշարժի ժամը

Անմիջապես երկրաշարժից հետո զինվորական, քաղաքացիական պաշտպանության ջոկատները և տեղի բնակիչները ձեռնամուխ են եղել ավերակների մաքրման աշխատանքներին։ Երկրաշարժից գրեթե անմիջապես հետո սկսվել է միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Սկոպիեի վերականգնմանը մասնակցել է մոտ 80 երկիր, նվիրաբերությունները կազմել են 37 միլիոն հարավսլավական դինար, ինչպես նաև տրամադրվել է 121 միլիոն դինարի իրեր[2]։ Մի քանի տասնյակ հազար մարդկանց համար, որոնք կորցրել էին բնակարանները, երկրաշարժից հետո բացվել են վրանային կացարաններ, մեկ տարվա ընթացքում կառուցվել են ժամանակավոր փայտե տնակներ։ ԽՍՀՄ-ը մինչև 1963 թվականի վերջը Հարավսլավիային տրամադրել է ավելի քան մեկ միլիարդ դինարի օգնություն, ուղարկել է 500 զինվորներ՝ ավերակների մաքրման աշխատանքների համար[5]։ Քաղաքի լիարժեք վերականգնումը 1960-ական թվականներին իրականացվել է ճապոնացի ճարտարապետ Կենձո Տանգեի ղեկավարությամբ։

Հատկանշական է եղել 1970 թվականին Սկոպիեում բացված Ժամանակակից արվեստի թանգարանը, որի հավաքածուի մեծ մասը կազմել են երկրաշարժից հետո այլ երկրների նվիրած արվեստի գործերը։ Թանգարանի շենքը նախագծել են լեհ ճարտարապետները․ դա եղել է Լեհաստանի կառավարության նվերը Մակեդոնիային[6][7]։ Թանգարանի կարևոր ցուցանմուշներից է Պաբլո Պիկասսոյի «Կնոջ գլուխը» կտավը, որ քաղաքին նվիրել է նկարիչը[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Батыр Каррыев Вот пришло землетрясение: Гипотезы, Факты, Причины и Последствия…. — SIBIS. — 519 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jakim T. Petrovski. «Damaging Effects of July 26, 1963 Skopje Earthquake» (PDF). Institute of Earthquake Engineering and Engineering Seismology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Marking the 44th anniversary of the catastrophic 1963 Skopje earthquake». Македонское радио и телевидение. 26 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  4. «1963: Thousands killed in Yugoslav earthquake». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  5. http://www.inslav.ru/images/stories/pdf/2013_Rossija_i_Makedonija.pdf
  6. «Официальный сайт Музея современного искусства Скопье». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  7. Музей современного искусства Скопье Արխիվացված 2009-04-12 Wayback Machine на сайте ЮНЕСКО
  8. ««Голова женщины» Пабло Пикассо на сайте Музея современного искусства Скопье». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  9. «Serbia, Macedonia and Romania Join Europe in the Night of the Museums». balcantravellers.com. 16 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]