Սիրամարգակն
Սիրամարգակն | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Inachis io Linnaeus, 1758 | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Սիրամարգակն (լատին․՝ Inachis io[2][3]) կամ ցերեկային սիրամարգակն, նիմֆալիդների ընտանիքի ցերեկային թիթեռների տեսակ[4]։
Առանձնյակի լատիներեն կենսաբանական անունը՝ Īnachis[5], տրվել է ի պատիվ հին հունական արքա Ինախոսի և նրա դստեր Իոյի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առջևի թևերի երկարությունը կազմում է 27-31 մմ, ընդհանուր թևերը՝ մինչև 62 մմ[6]։
Թիթեռների էգերը սովորաբար լինում են ավելի մեծ, քան արուները։ Թևերը ունեն վառ գունավորում։ Հիմնական գույներն են՝ շագանակագույնը և կարմիրը[7]։
Թևերի վրա կան նաև չորս խոշոր «աչքեր» հիշեցնող կապույտ կետեր։ Այդ պատճառով էլ այս թիթեռները ստացել են «սիրամարգակն» անվանումը[8]։ Ցերեկային սիրամարգակնի գունավորման առաջացումը պայմանավորված է հարսնյակի վրա ջերմության և ցրտի ազդեցությամբ[9]։ Թևերի ստորին մակերեսը սև-շագանակագույն է, ավելի բաց, ալիքաձև ակոսավոր գծերով[10]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիրամարգակն» կոչվող թիթեռները տարածված են Եվրասիա աշխարհամասի արտաարևադարձային լայնություններում, ինչպես նաև Ճապոնիայում։ Հյուսիսում՝ մինչև հյուսիսային լայնության 60°-ը։
Հանդիպում են Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան հանրապետություններում, Լեհաստանում, Չեխիայում, Անդրկովկասի որոշ հատվածներում (հիմնականում Ադրբեջանի Հանրապետությունում)։
Տարածված են նաև Գերմանիայի արևելքում, բացակայում են Կրետե կղզում՝ Հունաստանում և Հյուսիսային Աֆրիկայում[9]։
Բնական միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թիթեռները ապրում են դաշտավայրերում, մարգագետնային տարածություններում, անտառներում, գետերի ափերին, լճակների մոտ և այլուր։
Բացի այդ ապրում են նաև մարդաբնակ վայրերում՝ անտառային զբոսայգիներում, քաղաքային զբոսայգիներում և բնակելի տարածքներում։
Տարածված են ծովի մակարդակից մինչև 2000-2500 մետր բարձրություններում։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղմնավորումը ներքին է։ Բաժանասեռ կենդանիներ են և լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Բազմացումը իրականանում է սեռական ճանապարհով։
Արուների սպերմատոզոիդները էգի սեռական ուղիներում շատ երկար պահպանում են կենսունակությունը։ Այս թիթեռները առավել լավ են հարմարվել գոյության պայմաններին՝ կենսակերպին և կենսամիջավայրին։
Բացառվում է հասուն թիթեռի և թրթուռի միջև ներտեսակային պայքարը (գոյության կռիվ, բնական ընտրություն), քանի որ նրանք սնվում են տարբեր տեսակի սննդով։
Ձու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկուբացիոն շրջանում էգերը դնում են 100-300 ձու։
Թրթուր և հարսնյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրամարգակնը, ինչպես և մյուս թիթեռները, զարգանում է լրիվ կերպարանափոխությամբ (լրիվ մետամորֆոզ)՝ ձու, այնուհետև անցնում է հարսնյակային փուլ։
Առողջ հարսնյակը դառնում է թրթուր, իսկ թրթուրը մեծանալով դառնում է հասուն միջատ՝ թիթեռ։ Ձվից դուրս եկած թրթուռները խիստ տարբերվում են սեռահասուն միջատից և հարսնյակից։
Սիրամարգակն կոչվող թիթեռների թրթուրը ունի սև գունավորում և չափերով շատ փոքր է։
Թրթուրը, առատ սնվելով, մի քանի անգամ մաշկափոխությունից հետո հասնում է որոշակի մեծության։ Այդ ժամանակ այն դադարում է սնվել և շարժվել, ամրանում է պարիսպների կամ ծառերի բներին և վերածվում հարսնյակի։
Հարսնյակային շրջանի փոփոխություններից են այն, որ միջատը ձեռք է բերում իր կենսական օրգանները և սկսում են զարգանալ հյուսվածքները։ Այս ձևափոխություններից հետո հարսնյակից դուրս է գալիս հասուն թիթեռը՝ իրեն բնորոշ գունավորմամբ։
Փոստային նամականիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дневной павлиний глаз (Aglais io)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
- ↑ Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 270. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8.
- ↑ Коршунов Ю. П. Определители по флоре и фауне России // Булавоусые чешуекрылые Северной Азии. Выпуск 4. — М.: Товарищество научных изданий КМК, 2002. — С. 57. — ISBN 5-87317-115-7.
- ↑ Panfili, Paolo Mazzei,Daniel Morel,Raniero. «Moths and Butterflies of Europe and North Africa». www.leps.it. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Peacock butterfly videos, photos and facts - Inachis io». ARKive (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
- ↑ Price, Peter W. (1997 թ․ օգոստոսի 12). Insect Ecology (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780471161844.
- ↑ Vallin, Adrian; Jakobsson, Sven; Lind, Johan; Wiklund, Christer (2005 թ․ հունիսի 22). «Prey survival by predator intimidation: an experimental study of peacock butterfly defence against blue tits». Proceedings of the Royal Society B: Biological Sciences. 272 (1569): 1203–1207. doi:10.1098/rspb.2004.3034. ISSN 0962-8452. PMID 16024383.
- ↑ Merilaita, Sami; Vallin, Adrian; Kodandaramaiah, Ullasa; Dimitrova, Marina; Ruuskanen, Suvi; Laaksonen, Toni (2011 թ․ հուլիսի 26). «Number of eyespots and their intimidating effect on naïve predators in the peacock butterfly». Behavioral Ecology (անգլերեն): arr135. doi:10.1093/beheco/arr135. ISSN 1045-2249.
- ↑ 9,0 9,1 Лампетр К. Атлас бабочек и гусениц. Места обитания. Физические характеристики. Поведение. Размножение/К. Ламперт; Под ред. А. И. Быховца. Мн.: Харвест, 2003. 736 с.
- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Насекомые
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 270. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8..
- Коршунов Ю. П. Определители по флоре и фауне России // Булавоусые чешуекрылые Северной Азии. Выпуск 4. — М.: Товарищество научных изданий КМК, 2002. — С. 57. — ISBN 5-87317-115-7..
- Ламперт К. Атлас бабочек и гусениц. Места обитания. Физические характеристики. Поведение. Размножение/К. Ламперт; Под ред. А. И. Быховца. - Мн.: Харвест, 2003. 736 с
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեփուկաթևավորներ Արխիվացված 2011-10-05 Wayback Machine թիթեռներ - սիրամարգակն
- Peacock (Սիրամարգակն) թիթեռի մասին բրիտանական կայքում [1] , Մեծ Բրիտանիայի թիթեռներ
- HD վիդեոներ սիրամարգակնի մասին
- գլխավոր էջ, սիրամարգակն Արխիվացված 2010-11-16 Wayback Machine, թեփուկաթևավորների մասին թիթեռներին նվիրված կայքում
- սիրամարգակն Արխիվացված 2010-01-29 Wayback Machine, ընդհանուր տեղեկատվություն
- սիրամարգակն, իմանալ ամեն ինչ թիթեռների մասին
- Peacock - Սիրամարգակն Արխիվացված 2016-02-16 Wayback Machine, Եվրոպայի ամենատարածված թիթեռները
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրամարգակն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրամարգակն» հոդվածին։ |
|