Սիստան և Բելուջիստան
Սիստան և Բելուջիստան պարս.՝ استان سيستان و بلوچستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Զահեդան |
Բնակչություն | ▲2 775 014 մարդ (2016)[1] |
Տարածք | 181 785 կմ²[2] |
Սահմանակցում է | Հարավային Խորասան, Քերմանի նահանգ և Հորմոզգանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-11 |
Հեռախոսային կոդ | 0542 |
sbportal.ir | |
Սիստան և Բելուջիստան օսթան (պարս.՝ استان سيستان و بلوچستان` Օսթան-է Սիստան օ Բալուչեստան), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Հյուսիսից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Քերման, հարավ-արևմուտքից` Հորմոզգան օսթաններին, արևելքից Պակիստանին, հյուսիս-արևելքից` Աֆղանստանին։ Հարավային ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը։ Օսթանի տարածքը կազմում է 181 785 կմ², տարածքով Իրանի երկրորդ ամենախոշոր օսթանն է Քերմանից հետո։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲2 775 014 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զահեդան քաղաքն է։
2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական մասը կազմում են բելուջները, որոնք խոսում են բելուջերեն, հյուսիսային մասում` Սիստանում, գերակշռում են պարսիկները, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով։ Բելուջները հիմնականում սուննի մուսուլմաններ են, պարսիկները` շիա մուսուլմաններ[4]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Զահեդանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 587 730 մարդ), Զաբոլը (134 950 մարդ), Իրանշահրը (113 750 մարդ), Չաբահարը (106 739 մարդ), Սարավանը (60 014 մարդ), Խաշը (56 584 մարդ), Քոնարակը (43 258 մարդ), Ջալեղը (18 098 մարդ), Նիքշահրը (17 732 մարդ), Փիշինը (16 011 մարդ), Սուրանը (13 580 մարդ), Զեհաքը (13 357 մարդ), Ֆանուջը (13 070 մարդ), Մեհրեսթանը (12 245 մարդ), Բամփուրը (12 217 մարդ), Ղասրղանդը (11 605 մարդ), Մոհամադանը (10 302 մարդ), Գալմուրթին (10 292 մարդ), Ռասքը (10 115 մարդ)[5]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 1 345 642 մարդ կամ օսթանի բնակչության 48,5%-ը[6]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 26 շահրեստանների (գավառների).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Sistan-Baluchestan
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
- ↑ «Baluchistan on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. հոկտեմբերի 27-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Letter of approval regarding reforms and divisional changes in Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2017 թ. օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
- ↑ «Letter of approval regarding the country divisions of Chabahar County, Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2018 թ. սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիստան և Բելուջիստան» հոդվածին։ |
|