Սինգապուր (գետ)
Սինգապուր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 3 կմ |
Գետաբերանի տեղակայում | Մարինա ծովածոց |
Կոորդինատներ | |
Երկրամաս | Կենտրոնական շրջան (Սինգապուր) և Singapore River? |
Սինգապուր գետ, գետ Սինգապուրում, հոսում է անմիջապես Ալեքսանդրա ճանապարհի երկայնքով և թափվում է Մարինա ջրամբարը, որը գտնվում է Սինգապուրի հարավային մասում։ Սինգապուր գետի անմիջական վերին ջրբաժանը մտնում է Սինգապուր գետի պլանավորման տարածքի մեջ, չնայած ջրբաժանի արևմտյան մասը դասակարգվում է Ռիվր Վելլի (Գետի հովիտ) պլանավորման տարածքի ներքո։
Սինգապուր գետի պլանավորման տարածքը գտնվում է Սինգապուրի Կենտրոնական շրջանի կենտրոնական տարածքում, ինչպես սահմանված է Քաղաքային վերակառուցման մարմնի կողմից։ Պլանավորման տարածքը սահմանակցում է Գետի հովտին և թանգարանին, Աուտրամի տարածքին՝ հարավում, Տանգլինի և Բուկիտ Մերահի պլանավորման տարածքներին՝ արևմուտքում և Կենտրոնական շրջանին՝ արևելքում։
2008 թվականից ի վեր Սինգապուր գետը համարվում է քաղցրահամ՝ Մարինա Սաութում Մարինա պատվարի կառուցումից հետո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուր գետի երկարությունը ակունքից՝ Կիմ Սեն կամրջից մինչև Մարինա Բեյ, մոտ 3.2 կմ է․[1] այն ձգվում է ավելի քան 2 կմ իր սկզբնաղբյուրից այն կողմ՝ որպես Ալեքսանդրա ջրանցք և հասնում Քամնուելֆ պողոտա (Commonwealth Avenue)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուր գետի գետաբերանը Սինգապուրի հին նավահանգիստն էր, պաշտպանված հարավային կղզիներով։ Պատմականորեն Սինգապուր քաղաքն ի սկզբանե զարգացել է նավահանգստի շուրջը, հետևաբար գետաբերանը դարձել էր առևտրի և ֆինանսների կենտրոնը։
Գետի հին քարտեզները ցույց են տալիս, որ այն սկիզբ է առնում Բուկիտ Լարանգանից (ներկայումս Ֆորտ Քենինգ Հիլլ)։
Ծանրաբեռնված երթևեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1819 թվականից երթևեկությունը Սինգապուր գետի վրա բավականին ծանրաբեռնված էր՝ արագ ընթացող քաղաքաբնակեցման (ուրբանիզացիա) և ընդլայնվող առևտրի պատճառով[3]։ Միևնույն ժամանակ այն հանգեցրեց ջրի աղտոտվածության, որն առաջանում էր գետի ափերին գտնվող աղբի, կոյուղու և արդյունաբերության այլ ենթամթերքների արտանետման հետևանքով։ Սինգապուր գետի և Կալանգ ավազանի ջրի աղտոտման պատճառներից էին խոզերի և բադերի ֆերմաների թափոնները, կոյուղի չունեցող տարածքները, փողոցային առևտրականները և բանջարեղենի մեծածախ վաճառք իրականացնողները։ Սինգապուր գետի երկայնքով ընթանում էին նաև մի շարք գործողություններ, ինչպիսիք են տրանսպորտը, նավաշինությունը և նավերի վերանորոգումը։
1977 թվականին Սինգապուր գետի և Կալանգ ավազանի երկայնքով երթևեկում էին մոտ 750 բեռնանավակներ։ Այդ բեռնանավակներից արտանետվող թափոնները, նավթի արտահոսքը և կեղտաջրերը մեծացրին գետերի աղտոտումը։ 1977 թվականին վարչապետ Լի Կուան Յուն կոչ արեց մաքրել Սինգապուրի գետերը, որոնց մեջ էին Սինգապուր գետը և Կալանգ գետը։ Մաքրման աշխատանքների համար կառավարությունն այն ժամանակ ծախսեց 300 միլիոն դոլար՝ ներառյալ մոտ 4000 գաղթականների տեղափոխում, փողոցային առևտրականների և բանջարեղեն վաճառողների հետ միասին, որոնց ամենօրյա աղբը արտանետվում էր գետ։ Գաղթականներին տրամադրվեցին հանրակացարաններ, իսկ վաճառականներին հորդորեցին տեղափոխվել սահմանված վաճառակետեր։ Կառավարությունն այնուհետև ամբողջությամբ հանեց գարշահոտ ցեխն ափերից և գետի հատակից՝ մաքրելով բեկորներն ու մնացյալ աղբը[4]։
Սինգապուր գետն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնածավալ մաքրման աշխատանքների շնորհիվ Սինգապուր գետը մեծապես վերափոխվել է՝ ծանրաբեռնված և աղտոտված գետից դառնալով մաքուր ջրային տարածք ծովային կենդանիների համար։ Սինգապուր գետում վարանների և ջրասամույրների վերաբնակեցումը վերագրվում է գետի մաքրմանը[5][6]։
Չնայած Սինգապուր գետը սկզբնապես՝ նախքան հողերի խոշոր մելիորացիան, լցվում էր Սինգապուրի նեղուց և նրա հարավային կղզիներ՝ այն այժմ թափվում է Մարինա ծովածոց՝ ջրային տարածք, որը մասամբ ներառված է մելիորացիայի աշխատանքներում։
Սինգապուրի նավահանգիստն այժմ գտնվում է կղզու արևմուտքում՝ օգտագործելով հարավ-արևմտյան ափի մեծ մասը, և Սինգապուր մեկնող մարդատար նավերն այժմ սովորաբար հանգրվանում են Սինգապուրի նավարկության կենտրոնում՝ Հարբրֆրոնտում (Harbourfront): Այսպիսով, Սինգապուր գետի տնտեսական դերը փոխվել է առևտրայինից՝ իր հարակից տարածքը դարձնելով ավելի շատ զբոսաշրջային և գեղագիտական գոտի։ Այժմ գետով կարելի է երթևեկել՝ օգտվելով ջրային տաքսիներից[7]։
Այն բանից հետո, երբ Սինգապուր գետի դեպի ծով ելքը պատնեշվեց՝ քաղցրահամ ջրի նոր ջրամբար ստեղծելու համար, գետը դարձավ Մարինա ջրամբարի մի մասը։ Պատնեշը հայտնի է Մարինա ամբարտակ անունով[8]։
Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուր գետի երկայնքով կարող ենք տսնել մի շարք քանդակներ[9]։ Նրանցից շատերը պատկերում են Սինգապուրի վաղ շրջանում գետի մոտ ապրող և աշխատող մարդկանց կյանքը։
Հռչակավոր քանդակների շարքում են[10]՝
- «Առաջին սերունդ», հեղինակ Չոնգ Ֆահ Չոնգ
- «Ձկնորսություն Սինգապուր գետում», հեղինակ Չերն Լիան Շան
- «Գետի վաճառականները», հեղինակ Աու Թի Հոնգ
- «Մեծ կայսրություն», հեղինակ Մալքոլմ Կոհ
- «Չեթիարներից մինչև ֆինանսիստներ», հեղինակ Չերն Լիան Շան
- Սինգապուրյան կատուներ, հեղինակները տարբեր են
Կամուրջներ և թունելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1819 թվականին Սինգապուր գետի վրա կառուցվեց առաջին փայտյա նավամատույցը և կամուրջը, իսկ հետո 2015 թվականին գետի վրա կառուցվեց 14 կամուրջ (կամ 17, չնայած Մարինա ջրամբարը, որտեղ այժմ գտնվում է գետաբերանը, համարվում է Սինգապուր գետը)։ Մինչ 1819 թվականը գետն անցանելի էր միայն նավակների և լաստանավերի համար։ Ոորոշ կամուրջներ ոչնչացվեցին և վերակառուցվեցին կամ փոփոխվեց դրանց նշանակությունը։
Սինգապուրի առաջին կամուրջը կառուցվել է Սինգապուր գետի վրա 1819 թվականին, որտեղ այժմ գտնվում է Էլգին կամուրջը։ Ինչ-որ ժամանակ եղել են երկու Էլգինի կամուրջներ։ Առաջին երկաթե Էլգին կամուրջը կառուցվել է 1862 թվականին և կոչվել Լորդ Էլգինի անունով։ Ավելի ուշ այն քանդվեց և փոխարինվեց ներկայիս Էլգին կամրջով 1926 թվականին[11]։ Գետի մյուս կամուրջներից են Քոլմանի կամուրջը (1840 թ.), Կիմ Սենգի կամուրջը (1862 թ.), Քավենա կամուրջը (1869 թ.) և Ռիդ կամուրջը (1889 թ.): Վերջերս կառուցվածների թվում են Հիլիքս (2010), Բեյֆրոնթ (2010) և Ջուբլի (2015) կամուրջները։
- Քոլման կամուրջ (1840/1985)
- Կիմ Սեն կամուրջ (1862)
- Էլգին կամուրջ (1862/1926)
- Քավենա կամուրջ (1870)
- Օրդ կամուրջ (1886)
- Ռիդ կամուրջ (1889)
- Պուլաու Սայգոնի կամուրջ (1890)
- Անդերսոնի կամուրջ (1910)
- Կլեմանսոյի կամուրջ (1940)
- Բենջամին Շիրեսի կամուրջ (1981)
- Արևելք-Արևմուտք զանգվածային արագընտաց անցումը և Հյուսիս-Հարավ անցումը Սիթի Հոլի և Ռեյֆլս Փլեյսի միջև (1987/1989)
- Չին Սուի թունելը, որը տանում է Կենտրոնական արագընթաց մայրուղին (1991)
- Էսպլանադե կամուրջ (1997)
- Ռոբերտսոն կամուրջ (1998)
- Ջիակ Կիմ կամուրջ (1999)
- Ալկաֆի կամուրջ (1999)
- Հյուսիս-Հարավ անցումը Քլարկ Քիի և Դոբի Գաուի միջև (2003)
- Հիլիքս կամուրջ (2010)
- Բեյֆրոնթ կամուրջ (2010)
- Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը և Շրջանաձև զանգվածային արագընտաց անցումը Փրոմնեյդի և Բեյֆրոնթի միջև (2012)
- Ջուբլի կամուրջ (2015)
- Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը Ֆորտ Քենինգի և Չայնաթաունի միջև (2017)
- Թոմսն-Իսթ Քոսթ զանգվածային արագընտաց անցումը Գրեյթ Ուորլդի և Հեվլոքի միջև (2022)
Տեսադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թռչնի քանդակ, հեղինակ Ֆերնանդո Բոտերո
-
Ստեմֆորդ Ռամֆլսի արձանը
-
Մեծ Կայսրություն, հեղինակ Մալքոլմ Կոհ
-
Առաջին Սերունդ, հեղինակ Չոնգ Ֆահ Չոն
-
Դելհաուսի Օբելիսկ
-
Գետի վաճառականները, հեղինակ Աու Տի Հոնգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Leary, Michael E.; McCarthy, John (2013 թ․ հոկտեմբերի 30). The Routledge Companion to Urban Regeneration (անգլերեն). Routledge. էջ 132. ISBN 9781136266546.
- ↑ «Singapore River Cruise» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Singapore River». Heritage Trails. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ migration (2014 թ․ հուլիսի 4). «5 interesting facts about the Singapore River clean-up». The Straits Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Cheeky otters are thriving in Singapore—and adapting quickly to big city life». National Geographic. 2020 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ Ng, Cherlynn (2022 թ․ մարտի 18). «TGIF: Monitor lizards have a family feast along Kallang River». Stomp (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Singapore River». www.ura.gov.sg. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «PUB annual report: Birth of the barrage». PUB. 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Sir Stamford Raffles statue and other sculptures along Singapore River to be cleaned next week». The Straits Times. Singapore. 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ang, Benson (2016 թ․ սեպտեմբերի 18). «Sculptures by the Singapore River get a spruce up». The Straits Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Singapore Slider: Then & Now | The Straits Times». Singapore Slider: Then & Now | The Straits Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
Այլ աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Singapore River թեմայով Վիքիպահեստում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուր (գետ)» հոդվածին։ |
|