2006 թվականին Անգլիայի Պատանեկան գավաթի խաղարկման ժամանակ Սթիվենը հանդես էր գալիս որպես երիտասարդական «Լիվերպուլ» ակումբի ավագ և պաշտպան։ 2006 թվականին դեկտեմբերի 5-ին ստացել է հայտ, որ խաղալու են «Գալաթասարայ» ակումբի դեմ, որը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ 2 տարի անց, 2008 թվականի դեկտեմբերին, Սթիվենը առաջնելույթ է կատարել «Լիվերպուլ» ակումբում, վերջին չեմպիոնների լիգայի խմբային խաղում ՊՍՎ դեմ։ 2011-2012 թվականներին մրցաշրջանի ավարտից հետո Դարբին ազատվեց Լիվերպուլի կողմից։ 2 օր հետո Սթիվենը պայմանագիր կնքեց Անգլիայի լիգայի «Բրեդֆորդ Սիթի» ակումբի հետ։