Սերու Գիրասի
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Գվինեա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Առլ[2] | ||
Հասակ | 187 սանտիմետր[3][1] | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Սերու Յադալի Գիրասի (ֆր.՝ Serhou Yadaly Guirassy; մարտի 12, 1996[1], Առլ[2]), գվինեացի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի և Գվինեայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերու Գիրասին «Լավալ» ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին «Հավրի» դեմ խաղում իր նորամուտը նշեց Լիգա 2-ում[5]։ 2014 թվականին Սերուն հաղթեց հիմքում տեղ ունենալու համար։ Դեկտեմբերի 12-ին «Հավրի» դեմ խաղում Գիրասին խփել է իր առաջին գոլը «Լավալի» կազմում[6]։ 2015 թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց «Լիլ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[7][8]։ Օգոստոսի 7-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Լիգա 1-ում[9]։
2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Գիրասին վարձավճարով տեղափոխվել է «Օսեր»։ Հունվարի 22-ին «Տուր»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[10]։ Նույն խաղում Գիրասին իր առաջին գոլը խփեց «Օսերի» կազմում։
Նույն թվականի ամռանը Գիրասին տեղափոխվեց գերմանական «Քյոլն»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6 միլիոն եվրո։ 2016 թվականի սեպտեմբերի 25-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[12]։ 2016/17 մրցաշրջանում «Քյոլնի» կազմում խաղացել է ընդամենը 6 խաղում (բոլոր խաղերում դուրս է եկել փոխարինման)՝ մրցաշրջանի մեծ մասը բաց թողնելով վնասվածքների պատճառով։ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Լեհերի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում խփել է իր առաջին գոլը «Քյոլնի» կազմում[13]։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը Բունդեսլիգայում՝ «Բայերի» դարպասը։ Շուտով Գիրասին դուբլի հեղինակ դարձավ «Շալկե 04»-ի դեմ խաղում և Բունդեսլիգայում «Ֆրայբուրգի» հետ խաղում, ինչպես նաև գոլեր խփեց ԲԱՏԷ-ի և «Արսենալի» դարպասներին Եվրոպա լիգայում, սակայն մրցաշրջանի գրեթե ամբողջ երկրորդ կեսը կրկին բաց թողեց վնասվածքի պատճառով։ Այդ մրցաշրջանի արդյունքներով «Քյոլնը» դուրս մնաց Բունդեսլիգայից։
2018/19 մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել է «Քյոլնի» 16 հանդիպման Երկրորդ Բունդեսլիգայում, սակայն խփել է ընդամենը 2 գոլ և 2019 թվականի հունվարին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է ֆրանսիական «Ամյեն»[14], որտեղ մինչև մրցաշրջանի ավարտը 13 խաղում խփել է 3 գոլ։ 2019 թվականի ամռանը «Ամյենն» օգտվեց «Քյոլնից» հարձակվողին գնելու հնարավորությունից[15]։ 2019/20 մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 23 խաղում 9 գոլով դարձել է «Ամյենի» լավագույն ռմբարկուն, ինչը, սակայն, չի օգնել թիմին մնալ Լիգա 1-ում՝ «Ամյենը» COVID-19 համավարակի պատճառով ընդհատված առաջնությունում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը և մեկնել Լիգա 2։ 2020 թվականի օգոստոսի 22-ին Գիրասին իր վերջին խաղն անցկացրեց «Ամյենի» կազմում։ Դա Լիգա 2-ի նոր մրցաշրջանի առաջին տուրի «Նանսիի» դեմ խաղն էր, որը «Ամյենը» հաղթեց 1:0 հաշվով՝ Գիրասիի գոլի շնորհիվ։
2020 թվականի օգոստոսի 27-ին Գիրասին տեղափոխվեց «Ռեն»՝ նոր ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[16]։ 2020 թվականի օգոստոսի 29-ին իր նորամուտը նշեց նոր ակումբում՝ փոխարինման դուրս գալով «Մոնպելյեի» դեմ խաղում (2:1)։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել «Ռենի» մեկնարկային կազմում և դուբլ ձևակերպել «Նիմի» դարպասը այն խաղում, որն ավարտվել է «Ռենի» հաղթանակով՝ 4:2 հաշվով[17]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում «Կրասնոդարի» դեմ խաղում (1:1)[18]։ Ընդհանուր առմամբ, դեբյուտային մրցաշրջանում «Ռենը» բոլոր մրցաշարերում 32 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։
2021/22 մրցաշրջանում սկսել է ավելի հազվադեպ հայտնվել «Ռենի» մեկնարկային կազմում, սակայն գրեթե միշտ փոխարինման է դուրս եկել՝ նա առաջնությունում մասնակցել է թիմի 37 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։ Եվս երեք գոլով Գիրասին աչքի է ընկել կոնֆերենցիաների լիգայի 9 խաղերում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Գիրասին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի[19], Հունաստանի[20], Ավստրիայի[21] Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[22]։ Ուկրաինացիների դեմ խաղում սերուն դարձել է գոլի հեղինակ։
2022 թվականին որոշում է կայացրել հանդես գալ Գվինեայի հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է մարտի 25-ին ՀԱՀ-ի դեմ ընկերական խաղում (0:0)[23]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում՝ 2023/24[24]
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լավալ Բ | 2013–14 | CFA 2 | 10 | 6 | — | — | — | — | 10 | 6 | ||||
2014–15 | 6 | 8 | — | — | — | — | 6 | 8 | ||||||
Ընդհանուր | 16 | 14 | — | — | — | — | 16 | 14 | ||||||
Լավալ | 2013–14 | Լիգա 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 4 | 0 | ||
2014–15 | 29 | 6 | 2 | 1 | 3 | 0 | — | — | 34 | 7 | ||||
Ընդհանուր | 33 | 6 | 2 | 1 | 3 | 0 | — | — | 38 | 7 | ||||
Լիլ | 2015–16 | Լիգա 1 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 1 | — | — | 9 | 1 | ||
Լիլ Բ | 2015–16 | CFA 2 | 4 | 4 | — | — | — | — | 4 | 4 | ||||
Օսեր | 2015–16 | Լիգա 2 | 16 | 8 | 0 | 0 | — | — | — | 16 | 8 | |||
1. Քյոլն | 2016–17 | Բունդեսլիգա | 6 | 0 | 0 | 0 | — | — | — | 6 | 0 | |||
2017–18 | 15 | 4 | 2 | 1 | — | 5 | 2 | — | 22 | 7 | ||||
2018–19 | Բունդեսլիգա 2 | 16 | 2 | 1 | 0 | — | — | — | 17 | 2 | ||||
Ընդհանուր | 37 | 6 | 3 | 1 | — | 5 | 2 | — | 45 | 9 | ||||
1. Քյոլն II | 2016–17 | Տարածաշրջանային լիգա | 4 | 2 | — | — | — | — | 4 | 2 | ||||
2017–18 | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | ||||||
Ընդհանուր | 5 | 2 | — | — | — | — | 5 | 2 | ||||||
Ամյեն | 2018–19 | Լիգա 1 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 13 | 3 | ||
Ամյեն | 2019–20 | 23 | 9 | 1 | 0 | 0 | 0 | — | — | 24 | 9 | |||
2020–21 | Լիգա 2 | 1 | 1 | 0 | 0 | — | — | — | 1 | 1 | ||||
Ընդհանուր | 37 | 13 | 1 | 0 | 0 | 0 | — | — | 38 | 13 | ||||
Ռեն | 2020–21 | Լիգա 1 | 27 | 10 | 1 | 1 | — | 4 | 2 | — | 32 | 13 | ||
2021–22 | 37 | 9 | 2 | 0 | — | 9 | 3 | — | 48 | 12 | ||||
2022–23 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 65 | 19 | 3 | 1 | — | 13 | 5 | — | 81 | 25 | ||||
Շտուտգարտ | 2022–23 | Բունդեսլիգա | 22 | 11 | 4 | 2 | — | — | 2 | 1 | 28 | 14 | ||
Շտուտգարտ | 2023–24 | 28 | 28 | 2 | 2 | — | — | — | 30 | 30 | ||||
Ընդհանուր | 50 | 39 | 6 | 4 | — | — | 2 | 1 | 58 | 44 | ||||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 271 | 111 | 15 | 7 | 4 | 1 | 18 | 7 | 2 | 1 | 310 | 127 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գվինեա | |||||||
2022 | 3 | 0 | 2 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 3 | 0 | 2 | 0 | 5 | 0 |
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր՝ 5 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.ligue1.fr/joueur?id=serhou-guirassy
- ↑ Soccerway
- ↑ Serhou Guirassy vom VfB Stuttgart ist der Spieler des Monats September (գերմ.) — 2023.
- ↑ «Лаваль VS. Гавр 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Гавр VS. Лаваль 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Ligue 1: Lille engage un jeune attaquant». Le Parisien (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Sehrou Guirassy quitte Laval et file à Lille». Ouest-France (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Лилль VS. Пари Сен-Жермен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Осер VS. Тур 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ ««Кельн» приобрел форварда «Лилля» Гирасси» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Кёльн VS. РБ Лейпциг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Лехер VS. Кёльн 0:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «SERHOU GUIRASSY EST AMIÉNOIS !». Amiens SC. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Amiens SC: quel avenir pour Serhou Guirassy ?». le11amienois.fr. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Serhou Guirassy, nouvel atout offensif du Stade Rennais F.C.!». Stade Rennais F.C. 2020 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Nimes 2–4 Rennes». www.whoscored.com. 2020 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Rennes 1–1 FK Krasnodar». BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Украина (до 19) VS. Франция (до 19) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Франция (до 19) VS. Греция (до 19) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Австрия (до 19) VS. Франция (до 19) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Франция (до 19) VS. Испания (до 19) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Starting Lineups - S. Africa vs Guinea - 25.03.2022». Sky Sports. 2022 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Confirmed: Bundesliga Team of the Season 2023/24 by EA FC 24!». Bundesliga (անգլերեն). 2024 թ․ մայիսի 4.
- Մարտի 12 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ամյենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գվինեա Բիսաուի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գվինեայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գվինեացի ֆուտբոլիստներ
- Լավալի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ
- Օսերի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացիներ