Սերգեյ Ստրոյենկո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1967[3][4] | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարատայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 24, 2013 (46 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Մերձդնեստր | |||||||||||||||||||||||
Հասակ | 189[1][2] սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 74[1] կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Վասիլևիչ Ստրոյենկո (ռուս.՝ Сергей Васильевич Строенко, փետրվարի 22, 1967 թվական, Սարատայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2013 թվական, դեկտեմբերի 24, Մերձդնեստր), սովետական և մոլդովացի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Տիլիգուլ» ֆուտբոլային ակումբի և Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ռեկորդակիր Մոլդովայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով՝ 445 խաղ[5][6] և Մոլդովայի գավաթ եռակի դափնեկիր։ 2010 թվականին սկսել է իր մարզչական կարիերան «ՈՒՏՄ Ակադեմիա» ակումբում, իսկ 2011-12 թվականների մրցաշրջանում մարզել է Քիշնևի «Զիմբրու» ակումբին[7][8]։
Փոքր եղբայրը՝ Անդրեյը նույնպես հանդես է եկել «Տիլիգուլի» կազմում[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Սերգեյը սկսել է «Ավտոմոբիլիստ» ակումբի կազմում՝ 1984 թվականին։ Այդ ակումբը 1986 թվականին վերանվանվում է՝ «Տեկստիլշիկ»։ Այդ ժամանակ ակումբը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի երկրորդ լիգայի 5-րդ գոտիում[10]։ 1987 թվականը Ստրոյենկոն անցկացնում է Օդեսսայի «ՍԿԱ» ակումբի կազմում։ 1988 թվականից 2001 թվականը Սերգեյը հանդես է եկել «Տեկստիլշիկում», որը այդ շրջանում երկու անգամ վերանվանվում է. սկզբում «Տիրաս», այնուհետև «Տիլիգուլ»։ 1990 թվականի մրցաշրջանում այդ ակումբը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի առաջին լիգայում, 1991 թվականի մրցաշրջանում ակումբը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և իրավունք է ստանում մյուս մրցաշրջանում հանդես գալ արդեն երկրի բարձրագույն առաջնությունում, սակայն Սովետական Միության փլուզման արդյունքում ակումբը այդպես էլ հնարավորություն չի ստանում այդ հարթակում հանդես գալու համար։ Ակումբի կազմում Սերգեյը հանդես է գալիս մինչև 2001 թվականը, այնուհետև նա տեղափոխվում է «Զիմբրու», որի կազմում Մոլդովայի առաջնությունում մասնակցում է 14 հանդիպման։ 2002 թվականից հանդես է եկել «Ագրո» ակումբի կազմում, 2003 թվականին վերադառնում է կրկին «Տիլիգուլ», որտեղ էլ և ավարտում է ֆուտբոլիստի կարիերան՝ 2009 թվականին[11]։ Սերգեյ Ստրոյենկոն համարվում է տիրասպոլյան ֆուտբոլի լեգենդներից մեկը. ֆուտբոլիստը «Տիլիգուլի» կազմում անցկացրել է շուրջ երկու տասնամյակ և այդ ընթացքում ընդհանուր հաշվարկով մասնակցել է 497 հանդիպման և դարձել 37 գոլի հեղինակ[12][13]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Ստրոյենկոն հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում 1992 թվականից և մասնակցել է 46 հանդիպման[14][15]։ 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Իգոր Դոբրովոլսկին հրավիրում է նրան հավաքականի կազմ՝ Մալթայի ազգային հավաքականի դեմ կայանալիք խաղին մասնակցելու նպատակով։ Խաղը անցկացնելու ժամանակ Ստրոյենկոն 40 տարեկան և 237 օրական էր[16][17]։ Այդպիսի տարիքային տվյալների «հետևանքով» նա դառնում է ամենատարեց ֆուտբոլիստը[5][18], որը երբևէ հանդես է եկել Մոլդովայի հավաքականի կազմում (մինչև այդ Սերգեյը վերջին անգամ հրավիրվել էր հավաքական վեց տարի առաջ)[19]։
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսին Սերգեյ Սրտոենկոն գկխավորուրում է «ՈՒՏՄ Ակադեմիա» ակումբը։ Նրա գլխավորության տակ այդ ակումբը 2010-11 թվականների Ազգային դիվիզիոնի մրցաշրջանում անցկացնում է ընդամենը 10 հանդիպում[20][21]. նույն թվականի սեպտեմբերին Սերգեյը լքում է այդ ակումբը[22]։ 2011 թվականի մայիսի 27-ին Ստրոյենկոն նշանակվում է Քիշնևի «Զիմբրուի» գլխավոր մարզիչ[23][24]։ Նրա դեմ խնդիր էր դրված՝ հաղթել առաջնությունը և Մոլդովայի գավաթը, սակայն կատարել այն նրան չի հաջողվում[25]։ Ստրոյենկոյի գլխավորության տակ ակումբը ժամանակից շուտ կարողանում է ապահովել երրորդ հորիզոնականը առաջնությունում և ստանալ իրավունք Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար։ 2012 թվականի մայիսին Սերգեյ Ստրոյենկոն հեռացվում է ակումբի մարզչական «գահից»[26]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 24-ին ավտոմեքենան, որի ղեկին նստած էր Սերգեյ Սրոենկոն՝ բախվում է այն մեքենային, որը դուրս էր եկել «Տրիասպոլ - Օդեսսա» մայրուղու դիմային գիծ։ Մոլդովայի հավաքականի նախկին թմավագը մահանում է հենց տեղում։ Լուրը ցնցում է երկրի ողջ ֆուտբոլային աշխարհը[27][28]։ Սերգեյին նվիրված հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում դեկտեմբերի 26-ին Տրիասպոլ քաղաքի Քաղաքային մարզադաշտում[29]։ Ֆուտբիլստին վերջին ճանապարհը ուղեկցելու եկել էին նրա մտերիմները, ընկերները, բարեկամները և ֆուտբոլիստ-կոլեգաները։ Թաղման արարողությանը ներկա է լինում Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պավել Չեբանուն, Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Ալեքսանդր Սպիրիդոն և Մոլդովայի հավաքականի նախկին մարզիչ Իոն Կարասը[30]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
Ավտոմոբիլիստ[31] | Երկրորդ Լիգա | 1984 | 2 | 0 |
1985 | 30 | 5 | ||
Տեկստիլշիկ[1] | 1986 | 30 | 8 | |
ՍԿԱ Օդեսսա[32] | 1987 | 32 | 1 | |
Տեկստիլշիկ[1] | 1988 | 30 | 3 | |
1989 | 45 | 24 | ||
Տիրաս[1] | Առաջին Լիգա | 1990 | 33 | 4 |
Տիլիգուլ[1] | 1991 | 40 | 7 | |
Տիլիգուլ[1] | Ազգային դիվիզիոն |
1992 | 18 | 1 |
1992/93 | 25 | 4 | ||
1993/94 | 24 | 2 | ||
1994/95 | 24 | 2 | ||
1995/96 | 29 | 2 | ||
1996/97 | 22 | 4 | ||
1997/98 | 24 | 3 | ||
1998/99 | 21 | 1 | ||
1999/00 | 32 | 2 | ||
2000/01 | 27 | 3 | ||
2001/02 | 12 | 1 | ||
Զիմբրու[1] | 14 | 0 | ||
Ագրո[1] | 2002/03 | 19 | 0 | |
Տիլիգուլ[33] | 2003/04 | 26 | 0 | |
2004/05 | 25 | 0 | ||
2005/06 | 27 | 0 | ||
2006/07 | 34 | 1 | ||
2007/08 | 26 | 0 | ||
2008/09 | 16 | 0 | ||
Ընդհանուրը կարիերայում | 687 | 78 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր (6)։ 1992, 1992-93, 1993-94, 1994-95, 1995-96, 1997-98
- Մոլդովայի գավաթի դափնեկիր (3)։ 1992-93, 1993-94, 1994-95
- Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2)։ 1992, 1995-96
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 2011-12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Профиль игрока на сайте «Одесский футбол»». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Профиль игрока на сайте national-football-teams.com». national-football-teams.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ 5,0 5,1 «Самые возрастные игроки чемпионатов Европы». ru.uefa.com. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Евгений Баланюк (2011 թ․ մայիսի 27). «Строенко поведет "Зимбру" в Европу». ru.uefa.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Կաղապար:Ro icon DOLIU. Serghei STROENCO a decedat într-un accident rutier (Video) Արխիվացված 2013-12-27 Wayback Machine, zimbru.md
- ↑ Կաղապար:Ro icon A murit Serghei Stroenco. Fostul jucator al Nationalei a decedat intr-un accident rutier
- ↑ «Профиль Строенко Андрей Васильевич». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Профиль игрока на сайте klisf.info». klisf.info. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Сергей Строенко больше не будет выступать за «Тилигул»». www.moldfootball.com. 2009 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Последнее видео интервью Сергея Васильевича Строенко…». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Сергей Строенко уволен с должности главного тренера кишиневского «Зимбру»». rpinform.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «В ДТП погиб экс-игрок сборной Молдовы Сергей Строенко». moldovainform.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Moldova - Record International Players». RSSSF. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Сергей Строенко погиб в автокатастрофе». zimbru.md. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Последнее видео интервью Сергея Васильевича Строенко…». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Сергей Строенко станет новым тренером Зимбру». moldnews.md. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ В сборную Молдавии по футболу вызвали 40-летнего игрока
- ↑ «Ветераны Кишинева и Тирасполя сыграли вничью матч памяти Сергея Строенко». moldfootball.com. 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Молдавский футбол - Ветераны Тирасполя выиграли турнир памяти Сергея Строенко». moldfootball.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Профиль на сайте academia.md». academia.md. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Сергей Строенко сегодня официально стал главным тренером футбольного клуба». moldnews.md. 2011 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «12 голов для Сергея Строенко». Официальный сайт "Динамо-Авто". 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Тренер команды «Зимбру» Сергей Строенко подал в отставку». publika.md. 2012 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Serghei Stroenco a fost demis din funcția de antrenor prinipal al echipei Zimbru» (ռումիներեն). moldfootball.com. 2012 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Рекордсмен футбольной сборной Молдавии погиб в автокатастрофе на одесской трассе». kp.ua. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Коллеги Сергея Строенко рассказали о последней встрече с погибшим». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Прощание с Сергеем Строенко состоится в четверг в Тирасполе». moldfootball.com. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Сергея Строенко со стадиона в Тирасполе провели в последний путь». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Строенко Сергей Васильевич». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «В автокатастрофе погиб известный одесский футболист». football.sport.ua. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Строенко Сергей Васильевич». footballfacts.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը moldova.sports.md կայքում
- Էջը national-football-teams.com կայքում
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Խաղերի վիճակագրությունը Մոլդովայի հավաքականի կազմում
- Տրիասպոլը հրաժեշտ տվեց Սերգեյ Ստրոյենկոյին
- Սերգեյ Ստրոյենկոն մահացել է ՃՏՊ-ի արդյունքում
|