Jump to content

Սերգեյ Ադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ադյան
Ծնվել էհունվարի 1, 1931(1931-01-01)[1]
Կուշչի, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 5, 2020(2020-05-05)[2] (89 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[4][1][5], Մոսկվայի պետական համալսարան[1] և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան[1]
Գործունեության ոլորտխմբերի տեսություն[4], մաթեմատիկական տրամաբանություն և հանրահաշիվ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1955)[4][1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1949)[1]
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր[4]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[4] (1962)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6], հայերեն[1] և ռուսերեն[1]
Գիտական ղեկավարՊյոտր Նովիկով
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Ռազբարով[7], Յուրի Օժիգով[7], Լև Բեկլեմիշև[7], Սերգեյ Գորյաչև[7], Իգոր Լիսյոնոկ[7], Ալեքսեյ Տալամբուցա[7], Վալերի Շիրվանյան[7], Նիկոլայ Ռեպին[7], Աննա Սավուշկինա[7], Օվսաննա Սարգսյան[7], Գենադի Մականին[7], Ալեքսանդր Իվանով[7], Սերգեյ Սոբոլև[7], Գրիգոր Հովհաննիսյան[7], Օլեգ Վերբիցկի[7] և Վարուժան Աթաբեկյան[7]
Պարգևներ

Սերգեյ Իվանի Ադյան (ռուս.՝ Сергей Иванович Адян, հունվարի 1, 1931(1931-01-01)[1], Կուշչի, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2020(2020-05-05)[2], Մոսկվա, Ռուսաստան[1]), ազգությամբ հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1968)։ Ռուսաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր։ Առավելապես հայտնի է խմբերի տեսությունում իր աշխատանքով, հատկապես Բերնսայդի պրոբլեմով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Իվանի Ադյանը ծնվել է 1931 թ. հունվարի 1-ին, Ադրբեջանի ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1962)։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում։ Ադյանի աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ «Խմբերի մի քանի հատկությունների որոշման պրոբլեմների ալգորիթմական անլուծելիությունը» 1955 թ. աշխատությունը շահել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերություների մրցանակը (1956), իսկ խմբերի և կիսախմբերի տեսության ալգորիթմական պրոբլեմներին նվիրված աշխատություները՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության Պ. Լ. Չեբեշևի անվան մրցանակը (1962)։ 1968 թվականին հրատարակած ակադեմիկոս Պ. Ս Նովիկովի հետ համատեղ աշխատությունների ցիկլում՝ լուծված է պարբերական խմբերի պրոբլեմը, որն առաջադրել է Բեռնսայդը դեռևս 1902 թվականին։

Նրա խորհրդատուն Պյոտր Նովիկովն էր։ 1965 թվականից աշխատում է Մոսկվայի Պետական Համալսարանում։ Ալեքսանդր Ռազբարովը նրա ուսանողներից էր։

  • Определящие соотнашениия и алгоритмические проблемы для групп и полугрупп. М. 1966.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 75