Jump to content

Սեռական գրավչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեքսուալ երիտասարդ կնոջ լուսանկար

Սեռական գրավչություն (անգլ.՝ Sexual attraction), հատուկ վարքագիծ, որն ուղղված է ուշադրությունը գրավելուն և սեռական երևակայությունների առաջացմանը։

Սեքսուալ հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ սեքսուալ հատկանիշներն են

  • արտաքին տվյալները, օրինակ՝ կրքոտ շրթունքները (հատկապես կարմիր շրթներկով)[1], մեծ, փարթամ կրծքերը[2]՝ «դալար բարդու» իրանով[3], գեղեցիկ, վայելչակազմ ոտքերը[4], երկար, թավ մազերը[5], մեծ աչքերը։
  • սեքսուալ հագուստը, օրինակ՝ դեկոլտեով զգեստը[6], ինչպես նաև բարձրակրունկ կամ երկարաճիտ կոշիկները (հատկապես կարմիր), կիպ տաբատը, կանացի բլուզը[7] և մինի կիսաշրջազգեստը[8]։ Հաճախ հագուստի գրավիչ տարրերն ընդգծում են (և երբեմն մերկացնում են) գրավիչ արտաքին տվյալները։ Գրավիչ հագուստի հակապատկերը հաճախ անվանում են տձև, խունացած գույներով, բայց հարմարավետ հագուստը։
  • գրավիչ վարքագիծ, օրինակ՝ «թափահարվող ազդրերով» քայլվածք[9], բարձր և հպարտորեն բարձրացրած գլուխը, բացված ուսերը, վստահ շարժումները, թախծագորով տեսքը, թեթև բարեհաճ ժպիտը[10], ինչպես նաև կրծքային, հաճելի ձայնը։ Սեռական գրավչության վարքագծի հակապատկերներն են կորազգացությունը, ունայնությունը, նյարդային վիճակը, անբարյացակամությունը։ Երբեմն շեշտվում է, որ հատուկ վարվելակերպը կարող է կնոջը սեքսուալ դարձնել նույնիսկ համեստ արտաքին տվյալների առկայության դեպքում[11]։

Մարդը կարող է անընդհատ սեքսուալ տեսք ունենալ և պարբերաբար ավելացնել համապատասխան վարքագծի տարրեր։

Սեռական գրավչություն և սեքսուալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ներում սեռական գրավչությունը նույնացվում է սեքսուալության հետ։ Սեռական գրավչությունը տվյալ դեպքում դիտվում է որպես հակառակ սեռի ներգրավման ռազմավարություն, որի բացակայությունը սահմանաչափի մեջ կարող է նշանակել ֆրիգիդություն[12]։ Երբ խոսքը վերաբերում է սեռական գրավչության և սեքսուալության հակադրմանը, ապա ասում են, որ սեքսուալությունը սեքսի պահանջն է, իսկ սեռական գրավչությունը՝ հակառակ սեռի մոտ սեռական ներգրավվածություն առաջացնելու ունակությունը[13]։

Սեռական գրավչության ակունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցորեն բարձրացնում են սեփական սեռական գրավչությունը մի շարք պատճառներով։ Սա կարող է տեղի ունենալ ինչ-որ մեկին գրավելու համար, ում հետ մարդիկ ցանկանում են ավելի խորը հարաբերություններ ստեղծել, հաղորդակցվելու, սերունդ տալու կամ ինտիմ հարաբերություններ ստեղծելու համար, բացի այլ հնարավոր նպատակներից։ Դա կարող է լինել մի մասի մոտ սիրատածման ընթացքում։ Կարող է ներառել ֆիզիկական ասպեկտներ, որոնց միջոցով մարդիկ ցանկանում են գտնել և ներգրավել պոտենցիալ զուգընկերներ և պահպանել հարաբերությունները.

Դրանք գործընթացներ են, որոնք ներառում են զուգընկերների ներգրավումը և սեռական հետաքրքրության պահպանումը, ներառյալ ֆլիրտը, որը կարող է օգտագործվել որպես սեռական ուշադրություն գրավելու համար կամ նոր սենսացիաներ ստանալու համար և կարող է ներառել զրույցներ, կատակներ կամ կարճ ֆիզիկական շփումներ[14]։

«Ցանկության էվոլյուցիան» գրքում հոգեբան Դևիդ Բասսը ներկայացրել է հետազոտության արդյունքները, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ. տղամարդկանց բոլոր մշակույթներում ամենից շատ գրավում է կանացի գեղեցկությունը, իսկ կանանց՝ տղամարդու եկամուտը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Десять способов выглядеть сексуально». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  2. Скарлетт Йохансон обладает самым сексуальным бюстом
  3. От чего зависит сексапильность
  4. Самые сексуальные ноги
  5. «Объект: мужчина. Инструмент: сексапильность». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Как выглядеть сексуально и элегантно?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  7. «Как одеваться, чтобы выглядеть сексуально?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  8. Сексуальность и сексапильность
  9. «Сексуальная походка : почему походка бывает сексуальной?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  10. Секс-фактор
  11. Привлекательность и сексапильность
  12. «Сексуально озабоченная или фригидная?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  13. «Сексуальность или сексапильность». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  14. SIRC Guide to Flirting. What Social Science can tell you about flirting and how to do it. Արխիվացված 2020-12-17 Wayback Machine Retrieved 13 October 2009
  15. Индекс сексапильности: что женщин привлекает в мужчинах, а мужчин — в женщинах? | Психология жизни | Здоровье | Аргументы и Факты

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Botting, K. Sex appeal: the art and science of sexual attraction / K. Botting, D. Botting. — N.Y. : St. Martins Press, 1996. — 192 p. — ISBN 0-312-14412-1.
  • Heller, S. Sex appeal: the art of allure in graphic and advertising design / S. Heller. — N.Y. : Allworth Press, 2000. — 188 p. — ISBN 1-58115-048-2.
  • Rank, A. Sex-Appeal. Erotik und Sexualität aus bioenergetischer Sicht / A. Rank, D. Rank. — Zürich : Walter-Verlag, 1996. — 392 s. — ISBN 3-530-30013-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական գրավչություն» հոդվածին։