Սեյտյո Մացումոտո
Սեյտյո Մացումոտո 松本 清張 | |
---|---|
Ծննդյան անուն | Կիյոհարու Մացումոտո |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Կիտակյուսյու, Ճապոնիա |
Վախճանվել է | օգոստոսի 4, 1992[4][1][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Տոկիո, Ճապոնիա[2][4] |
Գերեզման | Daizen-ji |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Kitakyushu Municipal Shimizu Elementary School? |
Ստեղծագործական շրջան | 1951 թվականից մինչև մահը |
Ժանրեր | արձակ |
Թեմաներ | միստիկա դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | A Certain Legend of the Kokura Diary?, Points and Lines?, Zero Focus?, Inspector Imanishi Investigates?, Black Leather Notebook?, Black Fog over Japan?, Unearthing the Shōwa Period? և Essay of Yamatai? |
Ստեղծագործությունների ցանկ | List of works by Seichō Matsumoto? |
Աշխատավայր | Asahi Shimbun Seibu Head Office? |
Պարգևներ | |
Սեյտյո Մացումոտո Վիքիքաղվածքում | |
Seichō Matsumoto Վիքիպահեստում |
Սեյտյո Մացումոտո (ճապ.՝ 松本 清張, դեկտեմբերի 21, 1909[1][2][3], Կիտակյուսյու, Ճապոնիա - օգոստոսի 4, 1992[4][1][2][…], Տոկիո, Ճապոնիա[2][4]), ճապոնացի գրող և լրագրող, «Ռյունոսկե Ակուտագավայի անվան մրցանակի» դափնեկիր (1952 թվական)։ Ճապոնական գրականության մեջ սոցիալական դետեկտիվ ժանրի հիմնադիր[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մացումոտոն ծնվել է ճապոնական Կոկուրա քաղաքում (այժմ Կիտակյուսյուի կազմում է)։ Նրա իսկական անունը Կիյոհարու Մացումոտո է։ «Սեյտյո» անունը չինարենով և ճապոներենով նրա անվան սիմվոլների ընթերցումն է։ Ծնվել է սովորական ընտանիքում և ծնողների միակ զավակն է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է մի ընկերությունում, որն զբաղվում էր կոմունալ ծառայություններ կատարելով։
Մասնակցել է գրական խմբավորմանը, որը գործում էր Յավատա Սեյտեցու մետաղագործական գործարանում։ Պատանի հասակում Սեյտյո Մացումոտոն շատ էր ընթերցում հեղափոխական գրքույկներ։ Նա ձախ շարժման կողմնակից էր։ Համագործակցում էր «Ձախ ճակատ» և «Մարտական դրոշակ» ամսագրերին։ Իր հեղափոխական գործունեության պատճառով 1929 թվականին ազատազրկվում և բանտարկվում է Օկուրա քաղաքում։
Մինչ գրական ասպարեզում իրեն դրսևորելը, Մացումոտոն փոխել է շատ մասնագիտություններ։ Նա ախատում էր Asahi Shinbun (Ասայի Շինբուն) թերթում որպես գովազդային հայտարարությունների դիզայներ։ Աշխատանքը խմբագրությունում դադարեց Երկրորդ աշխարհամարտի պատճառով։ Բժշկական գումարտակի անձնակազմի կազմում նա ծառայել է Կորեայում։ Պատերազմի ավարտից հետո Մացումոտոն կրկին վերադարձավ խմբագրություն, իսկ 1950 թվականին տեղափոխվեց Տոկիոյի խմբագրություն։
Չնայած այն հանգամանքին, որ Սեյտյո Մացումոտոն չունեցավ բարձրագույն կրթություն, հիանալի գրում էր։
Նրա անդրանիկ ստեղծագործությունները հայտնվեցին 1950-ական թվականներին։ Իսկ առաջին դետեկտիվ ստեղծագործությունները՝ 1955 թվականին։ Սեյտյոյի գրական դեբյուտը Ճապոնիայում բարձր գնահատվեց և արդյունքում 1956 թվականին նա նվաճեց Դետեկտիվ ժանրի գրողների ակումբի գլխավոր մրցանակը։ «Դետեկտիվ ժանրի գրողների ակումբ» հիմնադրվել է 1947 թվականին Էդոգավա Ռամպոյի կողմից։
Մացումոտոն գրել է պատմական վեպեր և գիտական գրականություն՝ համեմված միստիկական պատմություններով և դետեկտիվ տարրերով։ Նա համագործակցում էր ռեժիսոր Յոսիտարո Նոմուրայի հետ։ Castle of Sand ֆիլմը, որ նկարահանվել է Մացումոտոյի սցենարով, համարվում է ճապոնական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից մեկը[10]։
1968 թվականին այցելել է Կուբա և Հյուսիսային Վիետնամ։
Քաղվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա համար այսօր նույնիսկ Փարիզը անապատ է։ Ուր էլ որ նա հիմա գնա, ամենուր անապատ է։ Քանի որ նա անհայրենիք է, կորսված քաղաքացիությամբ։ Ավելին, տասնյոթ տարի առաջ նրան զրկել են կյանքի իրավունքից։ Եվ նրա համար այսօր երկիրը անապատ է։ - Սեյտյո Մացումոտո «Երկիր անապատ»[11]
|
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կետեր և գծեր[12]՝ դետեկտիվ պատմություն, որը սկսվում է Կյուսյու կղզու ծովափին երկու սիրահարների ինքնասպանությամբ։
- Երկիր անապատ[13]՝ ոստիկանական դետեկտիվ է Շվեյցարիայում ճապոնական դեսպանատան աշխատակցի մասին։
- Պատ աչք[14]՝ քրեական վեպ է մաֆիայի, խաբեբաների ու խարդախությունների մասին։
- Դրոշակ մառախուղում[15]՝ փիլիսոփայական դետեկտիվ է։
- Ստվերում
- Խունացած համազգեստ
- Սև ավետարան[16]՝ դետեկտիվ վեպ է, որի գործողությունները ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
- Ստորջրյա հոսանք[17]՝ քաղաքական դետեկտիվ է, որը պատմում է ճապոնական կենտրոնական հետախուզական վարչության կազմավորման մասին։
- Գոյատևման չորեքշաբթին՝ ստեղծագործություն, որտեղ պատմվում է քաղաքական ասպարեզում կաշառակերության մասին[18]։
Հայերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյտյո Մացումոտոյի ստեղծագործություններից լույս են տեսել հետևյալները.
- «Երկիր անապատ»
- «Կետեր և գծեր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BD Gest' (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.bunshun.co.jp/shinkoukai/award/akutagawa/list.html
- ↑ http://www.mystery.or.jp/prize/detail/10101
- ↑ https://www.kodansha.co.jp/award/description/yoshikawa_bg_history.html
- ↑ https://bungakushinko.or.jp/award/kikuchi/list.html
- ↑ Ռասկին Բորիս Վլադիմիրովիչ Ժամանակակից ճապոնական դետեկտիվ. — Մ.: Պրոգրես, 1979.
- ↑ Kenji Hall. Japanese director Yoshitaro Nomura dies at 85(չաշխատող հղում), The Associated Press.
- ↑ Սեյտյո Մացումոտո Երկիր անապատ. — Մ.: Պրոգրես, 1979. — (Ժամանակակից ճապոնական դետեկտիվ).
- ↑ Սեյտյո Մացումոտո Կետեր և գծեր. — М.: Տերրա, 1999.
- ↑ Սեյտյո Մացումոտո Երկիր անապատ. — Մ.: Տերրա, 1999.
- ↑ Սեյտյո Մացումոտո Պատ աչք. — Լ.: Լենիզդատ, 1990.
- ↑ Սեյտյո Մացումոտո Դրոշակ մառախուղում. — 1991.
- ↑ Սեյտյո Մացումոտո Սև ավետարան. — Մ.: Երիտասարդ գվարդիա, 1967. — 288 с.
- ↑ Սեյտյո Մացումոտո Ստորջրյա հոսանք. — Մ.: Պրոգրես, 1965.
- ↑ Սեյտյո Մացումոտո Գոյատևման չորեքշաբթին. — Երիտասարդ գվարդիա, 1979. — (Արտասահմանյան դետեկտիվ։ Հավաքածու).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hong, Lawrence Mystery as Poetry, Suicide as Literary Device: The Works of Seicho Matsumoto // Popular Culture Review. — Август 2001. — В. 12. — № 2. — С. 1-14.
- Apostolou, John A Yen for Murder: A Look at Japan's Ichiban Mystery Writer, Seicho Matsumoto // Armchair Detective: A Quarterly Journal Devoted to the Appreciation of Mystery, Detective, and Suspense Fiction. — 1987. — № 3. — С. 322-325.
- Wheeler, Wolcott Seicho Matsumoto's Points and Lines: The Shortest Distance is the Truth // Clues: A Journal of Detection. — 1997. — В. осень-зима. — № 2. — С. 59-70.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեյտյո Մացումոտո Արխիվացված 2010-11-28 Wayback Machine(անգլ.)
- Սեյտյո Մացումոտոյի հիշատակի թանգարան Արխիվացված 2020-01-02 Wayback Machine(ճապոներեն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյտյո Մացումոտո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյտյո Մացումոտո» հոդվածին։ |
|